Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան
10
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Ուժեղ Հայաստան»-ը որոշել է պաշտպանել կուսակիցներին՝ իշխանական հնարավոր նոր ճնշումներից ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նրանց հրամայել է, թե ինչ անոեն Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Գորիսում գայլն ամբողջությամբ վնասել է տարեց տղամարդու դեմքը. Նրան կրկին կվիրահատեն Վատություններ ու ընդդիմադիրների հանդեպ թշնամություն անելուց հետո, նա գնում է արձակուրդ վայելելու Եթե «Արարատցեմենտը» չաշխատի, սովի կմատնվենք. Ծառուկյանը միշտ պարապուրդի համար վճարել է. ակցիա Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին Սա հայ ժողովրդի ու Հայոց պետականության դեմ բացված դատ է. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Քարահունջում գայլերի հարձակnւմից տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

Որքա՞ն դեռ կձգի Նիկոլը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ունի շուրջ 10 օգնական-խորհրդականներ, որոնց հենց պաշտոնի անունն ասում է՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է՝ ամեն անգամ երբ նա դերասանի վարպետության դասեր է տալիս խորհրդարանում, իր խորհրդականներն ի՞նչ են ասում։ Ամբողջ արարողակարգի բաժին ունի, որ զբաղվում է հագուստով, դիզայնով, վարվեցողության կաննոներ են սովորեցնում, երևի թե սովորեցնում են․ եթե սովորեցնում են, նրան ի՞նչ են ասում։ Ֆեյսբուքյան, յութուբի, տիկտոկի փորձագետների խումբ ունի, մի հոգի չէ, երկու հոգի չէ, խմբեր են, թիմեր են, նրանք ի՞նչ են ասում։ Ասում են հա լավ ա, լավ դիտում ես հավաքո՞ւմ։ Հա՞։ Դիտում հավաքելու լիքը ուրիշ ձևեր էլ կան, էնքան մարդ կա տկլորանում է դիտում հավաքելու համար։ Մի հատ հլը վելուծություն արեք, էսօր ամբողջ օրը ԱԺ ամբիոնից խոսել է, լաչառությունը դրել է, պարել է, սաղ արել է։ Խնդրում եմ ուսումնասիրեք։ Լրատվամիջոցներս կտրել-դրել ենք ելույթները, ամբողջ համացանցը ծաղրում է դրա պահվածքը։ Լավ, իսկ ինչո՞ւ է ծաղրում։ Շատ պարզ՝ որովհետև այլ բան չկա էլ անելու։ Օրինակներով խոսենք, տեսնենք՝ բացի ծաղրելուց ի՞նչ կարող է անել ժողովուրդը։ Էսօրվա ելույթի օրինակով։

Նախ՝ այսօր Փաշինյանի զեկույցը կոչվում էր կառավարության գործունեության ծրագրի 2024 թվականի արդյունքների ներկայացում։ Այսինքն, պետք է Նիկոլը խոսեր, թե ինչ են արել 2024 թվականին։ Նա 2024 թվականի մասին անգամ կես նախադասություն չասաց․ նա ասաց, թե 2018-24 թվերին ինչ արդյունքներ ունեն։ Ինչո՞ւ ժողովուրդ ջան, շատ պարզ, որովհետև առանձին վերցրած 2024-ին էլ արդյունք չկա, 23-ին էլ չկա, 22-ին էլ չկա, բայց մտածել են, քանի որ բոլորը իրենց երեսով են տալիս, թե 7 տարի է իշխանության եք, միայն աղետ եք բերել, հերիք է այլոց մեղադրեք, սրանք մտածել են՝ դե եկեք էդ 7 տարին միացնենք իրար, ընդհանուր մանիպուլացնենք, հեղափոխություն-բան հիշենք, մի քիչ էլ աճպարարություն ու կարողա անցնի-գնա։

Ասում է՝ 2018 թվականից հետո 43,5 տոկոսով աճել է տնտեսութունը։ 43,5 տոկոսով տնտեությունը աճել է, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 43,5 տոկոսով ավելի լա՞վ է ապրում։ Բնականաբար՝ ոչ։ Իսկ միջին վիճակագրական ՔՊ-ական աշտոնյան 43,5 տոոսով լա՞վ է ապրում․ ի՞նչ եմ խոսում 400 տոկոսով լավ է ապրում, հազար տոկոսով է լավ ապրում։ Ծակ կոշիկներով եկել են իշխանության, հիմա մամուլը հրապարակում է քանի հազար դոլարանոց կոշիկներ են հագնում։ 43,5 տոկոսով 7 տարում տնտեսությունը աճել է, աղքատությունը քա՞նի տոկոսով է կրճատվել 7 տարում։ 0 տոկոսով։ Հիմա մարդ, որը աղքատ է, այսինքն՝ բնակչության կեսը, որ լսում է Նիկոլին ու տեսնում է, որ է ելույթը իր վիճակի հետ կապ չունի, ո՛չ էլ երեկվա ելույթը, ո՛չ էլ նախորդ օրվա ելույթը, ի՞նչ պետք է անի այդ քաղաքացին, եթե ոչ դնի, դիտի, տարածի ծաղրական տեսանյութերը՝ սպասելով թե երբ է այս կրկեսը վերջանալու։

Ասում է՝ 2018 թվականից հետո թոշակները բարձրացրել ենք 3 հարյուր քանի միլիարդ դրամով։ 5 անգամ թոշակ ենք բարձրացրել։ Ուշադրություն, 5 անգամը ոչ թե 500 տոկոսն է, այլ 5 հատ որոշում են կայացրել, ամեն անգամ մի 1000 դրամ։ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ չի նշում անհատական թիվ, այլ ասում է՝ ընդնհանուր էսքան միլիարդ, որովհետև երբ ահատականացնի, էդ թիվը լինելու է հազարից երկու հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանը զեկուցում էր իբր 2024-ի մասին, բայց տենց էլ չի ասում, թե որքան է բարձրացրել թոշակը 2024-ին։ Որովհետև չի բարձրացրել, այս տարի էլ չի բարձրանում, եթե մնաց՝ հաջորդն էլ չի բարձրացնի, մյուսն էլ։ Բոլոր այգիների բեսեդկաներում հավաքված են թոշակառուները, նարդի են խաղում ու ծաղրում քո ելույթները․ սովետի թվից մինչև էսօր ասում են էս մակարդակի ղեկավար չենք ունեցել, էս ո՞ւմ ա տեսել, սա քաշել։  Ասում են ախար ախարհում մի երկրորդ նման մեկն էլ չկա, որ ասենք սրան է քաշել։ Նորից եմ ասում, լուրջ եմ ասում, նրանք չեն ասում՝ տեսա՞ք ինչ ասաց վարչապետը ԱԺ-ից, ասում են տեսա՞ք դա ինչ շարժումներ էր անում, ասա դեղերը մոտդ պահի էլի, էդ անտերը։

Ասում ա՝ 2018-ից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը ավելացել է յոթանասուն քանի միլիարդ դրամով։ 2018-ից։ Դարձյալ նույն մանիպուլիացիան, ի՞նչ են արել ուսուցիչների համար 2024-ին, չի ասում։ Զրո։ Դու խոստացել ես ուսուցիչների աշխատավարձի եռապատկում։ Արե՞լ ես, չես արել։ Ասում է՝ այսօր Հայաստանում 597 հազար 500 դրամ ստացող ուսուցիչ կա․ շատ լավ, կա, բայց 25-30 հազար ուսուցչից քա՞նիսն են դրանք։ 1, 2, 5՝ լավագույն դեպքում։ Այսինքն մի քանի ուսուցչի աշխատավարձ բարձրացրել եք, իսկ քա՞նի հազարին եք կրճատել։ Իսկ քա՞նի դպրոց եք փակել, լուծարել և ուսուցիչներին թողել անգործ։ Գիտե՞ք ձեր ուսուցիչները հաճախ ինչ են անում․ դնում նայում են քո ծամածռությունները կառավարության նիստում ու ԱԺ ամբիոնից ու աշակերտներին ասում են՝ լավ սովորեք, որ սրա նման չասեմ ինչ չդառնաք։ Ինչո՞ւ, որովհետև դու խաբել ես ուսուցիչներին նույնպես, դու չես թողել մի տեղ, որ իրենք քո ելույթով հպարտանան։ ԱԺ ամբիոնից ասում ես ուսուցիչների աշխատավարձը եռապատկում ենք, բայց 80 հազար դրամ ստացողը 80 հզար դրամ էլ ստանում է։

Նիկոլի խնդալու վիդեոների ամենատարածված տեղը գիտե՞ք որն է՝ դպրոցները, բանակը։ Ձեզ եթե թվում է, թե երեխաները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, չարաչար սխալվում եք։ Մայրը նամակ է գրել, ասում է՝ երեխային ասում եմ պարոն վարչապետն է ձեր դպրոց գալու, 3-րդ դասարանի երեխան պատասխանում է՝ բայց որ ինքը դավաճան է, ինչի՞ եք ասում պարոն վարչապետ։ Երեխան արդեն բավական բան գիտի, ցավոք, նաև հասկանում է՝ քո անունը տալիս պետք է լրջանա՞լ, թե անլուրջ միջոցառում է լինելու։

Ամեն անգամ, ամեն օր կրակոցների ֆոնին նամակների տարափ է, զինվորը գրում է՝ էդ դավաճանը հիմա՞ ինչ է մոգոնել։ Երիտասարդը զորակոչվում է բանակ, նամակ է, գրում, որ սկսել է հաղորդումներ նայել ընդդիմադիր, որովհետև ձեր արածը սկսում է իր մաշկի վրա զգալ այնտեղ՝ սահմանին։ Բայց սա էսօր ԱԺ ամբիոնից խոսում է զինվորների ապահովության մասին, աշխատավարձի մասին։ Ասում է՝ 582 հազար դրամ ստացող շարքային զինվորական կա։ Այո, մի 60 հազարից կարող ա մի հոգին էդքան ստանում է, լավ 10 հոգին։ Բա հետո՞։ Իսկ քա՞նի հարյուր սահմանապահ կա, որ դիմում է գրել ու դուրս եկել գործից, քանի որ սահմանապահների գումարը 30-50 տոկոսով քչացրել եք։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ ասում էր՝ մարդուն տանում եք վարժական հավաքների, ասում եք աշխատավարձից 40 հազար դրամը կպահենք որպես հմազգեստի փող։ Պաշտպանության փոխնախարարն ասում է դեպքն ասեք ուսումնասիրենք։ Լուրջ տեղյակ չե՞ք ամեն ամիս հազարներին տանում եք ու համատարած էդ վիճակն է։ Ինձ էլ են ահազանգել, ասում են 40 հազարը պահել են համազգեստի փող, մյուս մասն էլ՝ 180 հզարը, ասել են երկու-երեք ամսում մաս-մաս կտանք։ Այ էդպես եք պահում սահման գնացողին։ Քեզ լսող զինվորականները ի՞նչ պետք է անեն, բացատրեք, եթե տեսնում են իրականությունից կտրված բան ես ասում։ Դրա համար էլ ոչ թե դիտու ու տարածում են քո ելույթները բանակի մասին, այլ են կտորները, որտեղ ծամածռություն ես անում։

Նիկո Փաշինյանը դարձել է ստի չափանիշ, ծաղրի չափանիշ, անպատվության չափանիշ։ Ցավում եմ, ափսոսում եմ, որ էսօր սա եմ ասում, բայց դա մեր վիճակն է ու ստիպված ենք դա տեսնել, տանել։ Մարզիչը ֆիտնես ակումբում բացատրում է, թե մեջքի վարժությունն անելու համար որքան պետք է կռանալ, ու ասում է՝ Նիկոլի չափ կզի․ հետո էլ, թե բա, լավ, չասի էդքան, 45 աստիճան կզի։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դերասանությունն այսօրվա նիստում վերաբերում էր ժողովրդի վրա հարկերի բարձրացմանը։ Ընդիմությունը պահանջում է չմտնել քաղաքացու գրպանը, չքամել մինչև վերջին կոպեկը։ ՔՊ-ն մերժեց, Նիկոլը ելույթ ունեցավ հարկերի բարձրացման օգտին, էկրանի լուսանկարները հենց դրան են վերաբերում։ Շրջնառության հարկը բարձրացրե են, գույքահարկը բարձրացրել են, պարտադիր հայտարարագրում են մտցնում։ Քաղաքացին հաշվել է, որ ինքը խոշոր գույքահարկ է տալու իր տան համար, իր գարաժի համար, իր ցախանոցի համար, իր հավանոցի համար, իր գոմի համար, իր բեսեդկայի համար, Նիկոլը այ էս պոզայով ասում է՝ ընդդիմությունը չի ուզում բյուջեն լցնենք։ Նախ՝ ժողովուրդը չի մտածում, որ դրանով բյուջե է լցնում, վստահ է, որ լցնում է ձեր գրպանները, լցնում է, որ Պապիկյանը հերթական տունը առնի, Ալեն հերթական առանձնատունը ունենա, աներձագ հրաչը Ձորաղբոյւրում մի դաչա էլ առնի, ձեզ համար են էդ հարկերը, ժողովուրդը այդպես է մտածում։ Որովհետև, առաջինը, հենց դուք եք նրան վստահեցրել, որ եթե բյուջէ փող է մտնում, իսկ քո վիճակը նույնն է, ուրեմն դա ճամպրուկներով մեջ-մեջ են անում իշախանավորները, այս դեպքում դուք՝ ՔՊ-ն։ Ժողովուրդը չի հավատում, չի վստահում, որ դա պետական բյուջե է մտնում ու ծառայելու է իրեն։ Բացի այդ, որ ասում էիր 43 տոկոս տնտեսական աճ, 4,5 մլրդ դոլար բյուջեի աճ, տնտեսությունը ծաղկում է, մարդիկ մտածում են չէ՞, է բա եթե ամեն բան էդպես փայլուն է՝ էլ ինչի՞ ես քերթում ժողովրդին։ Այ հենց դրա համար էլ քո էդ ելույթից հետո մարդիկ ոչ թե ցիտում են ասածներդ, թե ճիշտ է ասում Նիկոլը, մուծենք էլի, թող լցվի բյուջեն, երկիր զարգանա, այլ տարածում էին քո անկանոն պարը ԱԺ ամբիոնից ու ղժժում, որովհետև շուտվանից էլ լուրջ չի վերաբերում։

Ասում է՝ բյուջեն 7 տարում աճել է 4,2 մլրդ դոլարով։ Այո, իսկ պետական պարտքն էլ աճել է 7 մլրդ դոլարով։ Բյուջեի ավելացման 4,2 մլրդի 2,5 մլրդ դոլարն էլ գնում է էդ 7 մլրդ դոլարով ավելացված պարտքի տոկոսների մարմանը, սպասարկմանը։ Ու հարց է տալիս ժողովուրդը՝ բա որ բյուջեն էդպես հավես աճել է, ինչի՞ ենք պարտք վերցնում։ Իսկ կարող ա՞ ՔՊ-ականների բյուջեն է աճել պետբյուջեի աճի արդյունքում։ Իրար կողք դրեք էսօրվա բոլոր ՔՊ-ականների լուսանկարները, ասենք բացի Խաչատուր Սուքիասյանից, Արսենյան Գուրգենից ու ևս մի քանի հոգուց, նրանց հագուկապը այսօր ու 2018-ին ու հարց չի առաջանա, թե բյուջեի փողերը ում վրա են ծախսվում։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, հասկանալի է, չէ՞, թե ինչու է Նիկոլի 6 ժամանոց ելույթից մնում միայն նրա մասին ծաղրական վիդեոները։ Բա եթե թոշակի վեաբերյալ սուտ է ասել, նպաստի մասին սուտ է ասել, ուսուցչի մասին սուտ է ասել, դատավորի մասին, զինվորի մասին, խաղաղության մասին, ամեն ինչի մասին, ժողովուրդը ճիշտ խոսք չունի տարածելու, չունի հավատալու որևէ հիմք, չունի վստահելու պատճառ ու սկսում է ծաղրել։ Միակ հարցը որ մնում է մտքներում՝ լավ, սա որքա՞ն դեռ կձգի էսպես»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>