Մալխաս Ամոյանն ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն է
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող Եվրոպայի 2025 թվականի առաջնությանում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ չեմպիոն։
Նա եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։
--
Սրտանց շնորհավորում ենք եզդի ժողովրդի զավակ, Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահող բազմատիտղոսակիր ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին, ով ըստ արժանվույնս շարունակում է մեկ այլ անվանի ըմբշամարտիկի՝ իր ազգական Ռոման Ամոյանի լավագույն ավանդույթները: