Բայրամովը և Միրզոյանը փակ հանդիպում են անցկացնում Անթալիայում
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փակ հանդիպում են անցկացնում Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը։ Նշվում է, որ Միրզոյանն անցել է լրագրողների կողքով և մտել բանակցությունների համար պատրաստված հատուկ սենյակ։ «Սա փակ հանդիպում է»,- լրագրողներին զգուշացրել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։
Աղբյուր՝ Yerkir.am