Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը. Միրզոյանը չի մասնակցում նիստին
Ալմաթիում նեղ կազմով մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Սերգեյ Լավրովը։
Նիստից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով։