Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Հակաճգնաժամայի՞ն, թե՞ ճգնաժամ ստեղծող հիմնադրամ. ինչու «Ապագա փրոջեքթսը» հայտնվեց սնանկության եզրին

«Հետք»-ը գրում է. ««Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, տասնյակ տարիներ ընդունել է հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Այս հանգստյան գոտում, 2010 թվականից սկսած, Հայաստանի բոլոր վարչապետները խորհրդակցություններ, արտագնա նիստեր են անցկացրել կամ պարզապես հանգստացել։ Այժմ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։ 

2022 թվականի մարտին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն 250 հազար դրամի ներդրում է կատարել «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք է բերել ընկերության բաժնեմասերի 25%-ը։

ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին, Կառավարության N 513-Ն որոշմամբ։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։

2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Այս հիմնադրամի միջոցով պետությունը ներդրումներ էր անում տեղական ընկերություններում՝ ձեռք բերելով այդ ընկերությունների 25-49% բաժնեմասը։

Գործունեության ամբողջ ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամի ներդրում է կատարել 10 բաժնետիրական ընկերությունում։

«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 56,7%-ը պատկանում է Չիբուխչյանների ընտանիքին՝ Արտակ, Իրինա և Տիգրան Չիբուխչյաններին, որոնք նաև ընկերության հիմնադիրներն են։ ՓԲԸ-ի 14,72%-ը պատկանում է Ամուր Ավակյանին, 3,57%-ը՝ Արսեն Գաբրիելյանին։ «Ապագա տուր» և «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ները պատկանում են «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին։

«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը «Ապագա փրոջեքթսում» ներդրում է  արել 2022-ի մարտին։ Ներդրման նպատակը Ենոքավան համայնքում «Յելլ էքստրիմ պարկի» նոր՝ մինչև 2,5 կմ երկարությամբ զիփլայն և մինչև 500 մետր երկարությամբ ռոլլերլայնի կառուցումն էր։ Ներդրման արդյունքում պետք է նաև մշակվեր «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի նոր մասնաշենքի նախագիծը։

Ներդրումն իրականացնելուց կարճ ժամանակ անց «Ապագա փրոջեքթսի» սեփականատերերի և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի հարաբերությունները սրվել են։ Ըստ ընկերության ղեկավարների՝ պատճառը հիմնադրամի ներկայացրած վերջնագրերն են եղել։

2022 թվականի նոյեմբերի 10-ին «Ապագա փրոջեքթսում» ԱՆԻՖ-ի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն ընկերության սեփականատերերից Տիգրան Չիբուխչյանին գրած նամակում պահանջել է Արտակ Չիբուխչյանին ազատել «Ապագա տուր» ՍՊԸ-ի տնօրենի, Արսեն Գաբրիելյանին՝ «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ի, Տիգրան Չիբուխչյանին՝ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։ 

ԱՆԻՖ-ը նաև պահանջել է «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին ծառայող, ընկերության գնահատմանը որպես եկամուտ գեներացնող բաղադրիչ հանդիսացող և բաժնետերերին /այլ անձանց/ պատկանող բոլոր հողամասերը տեղափոխել ընկերության հաշվեկշիռ։

Եթե չիրականացվեին «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջները, վերջինս սպառնում էր դուրս գալ ընկերությունից:

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջների մի մասը կատարվել է, սակայն դրանից հետո էլ  տարաձայնությունները չեն վերացել։ «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ ֆոնդի ներկայացուցիչներն ամեն կերպ խանգարել են իրենց աշխատանքը, չեն ներկայացել բաժնետերերի ժողովներին և այլն։

Ֆինանսական խնդիրներն «Ապագա փրոջեքթսում» սկսել էին 2020թ․-ից։ Սկզբում՝  համավարակի, ապա պատերազմի և քաղաքական անկայունության պատճառով տուրիստական հոսքերը նվազել էին, և ընկերությունը լուրջ վնասներ էր կրել։ 

Հենց ֆինանսական վատ վիճակն է եղել պատճառը, որ ընկերությունը որոշել է դիմել «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամին։ 

Երբ Հիմնադրամը սկսել է պահանջել, որ իր ներդրումը վերադարձվի, սկսվել են խնդիրներ նաև բանկի հետ։ Չիբուխչյանի խոսքով՝ «Արմսվիս» բանկը պատրաստ է եղել երկարացնել վարկերի մարման ժամկետները, բայց երբ «Ձեռնարկատեր+պետությունը» պահանջել է վերադարձնել ներդրումը, բանկը նույնպես սկսել է պահանջել, որ վարկը մարվի՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի։

Ի վերջո «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի հակասությունները խորացել են, ինչից ընկերությունը մեծ վնասներ է կրել։  «Ապագա փրոջեքթսի» դուստր ընկերություններից մեկը՝ «Ապագա տուրը», որը ստեղծվել էր 2005 թվականին Ենոքավանի զարգացման, աշխատատեղեր ապահովելու նպատակով, գնացել է կամավոր սնանկության։ 

««Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2022-ի նոյեմբերից սկսեց պարալիզացնել ընկերության աշխատանքը։ Ֆոնդի ներկայացուցիչը չէր մասնակցում բաժնետերերի ժողովներին։ Ընկերության առաջ նաև պահանջ էին դրել մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գնում իրականացնել միայն բաժնետերերի ժողովի համաձայնությամբ»,- ասում է Տիգրան Չիբուխչյանը։ 

Չիբուխչյանը նաև մատնանշում է ֆոնդի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի պակասը և բիզնես գիտելիքների բացակայությունը։ Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ում և  «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամում աշխատել են հիմնականում իրավաբանական կրթությամբ մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել բիզնեսի կառավարման մասին։ 

«Հետքի» հետ զրույցում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի կառավարիչ Մանուկ Խուդոյանն ասաց, որ լավ ծանոթ չէ իրավիճակին, քանի որ նախորդ տարի է նշանակվել այդ պաշտոնին։ Սակայն, ըստ իր տեղեկությունների, խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ ընկերությունը ներդրումը ծախսել է ոչ նպատակային։

Իսկ հարցին, թե ինչու տեղի չեն ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովները, Խուդոյանը պատասխանեց. «Ընկերությունը հայտնվել է փակուղային իրավիճակում։ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ եթե ընկերությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը չի ամփոփում նախորդ տարվա արդյունքները, այլ օրակարգով, քան ընկերության գործունեության դադարեցման, հնարավոր չէ բաժնետերերի ընդհանուր ժողով գումարել։ Դրա համար այս պահին իրենց հետ այդ թեմայով ենք աշխատանքներ տանում, որ կարողանանք հնարավորինս շուտ կազմակերպել տարեկան արդյունքներն ամփոփող ժողովը»։

Անդրադառնալով Հիմնադրամում աշխատողների բիզնես գիտելիքներ չունենալու հարցին՝ ֆոնդի կառավարիչը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Վերստուգողը, որը աշխատում էր «Ապագա փրոջեքթսի» հետ, բիզնեսի վերլուծության մեծ փորձառություն ունեցող մարդ է։ Ֆոնդի նախկին կառավարիչ Բելլա Մանուկյանը նույնպես բիզնեսի ոլորտում համապատասխան որակավորում ունի»,- ասաց Մանուկ Խուդոյանը։

Ստացվում է, որ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում ոչ թե լուծվել են ընկերությունում առկա ճգնաժամերը, այլ խորացել են։ Մինչդեռ այս հիմնադրամի հիմնական նպատակը հենց ճգնաժամերի հաղթահարումն էր։ Ավելին, ներկայում ԱՆԻՖ-ը, որի դուստր ընկերությունն էր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, գտնվում է լուծարման փուլում»։

Լուսանկարում ձախից՝ Հայկ Չոբանյան(Տավուշի նախկին մարզպետ), Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Էդուարդ Աղաջանյան, Տիգրան Չիբուխչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>