Այսօր պետությունը հարվածում է իր իսկ արժանիներին Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի ապիկար կառավարման մասին (տեսանյութ) Իրենց համար Քոչարյանի վերադարձը ավելի վախենալու է, քան Փաշինյանի մնալը. Արա Վարդանյան
8
Փաշինյանը էլի հիստերիկայի ջղաձգումների մեջ ընկավ... Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ինքնատիրապետումը կորցրեց Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամներն ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների. Փաշինյան (Տեսանյութ) Նոր Նորքի թաղապետը Նիկոլին սարքեց «տրյապկա»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թուրքական նախագիծ է. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առա՜ջ, «Ինտեր», առա՜ջ, Մխիթարյան. «Ինտերը» 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և անցավ ՉԼ եզրափակիչ Հայտարարություն. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ Գևորգ Ստեփանյանը անձնական թշնամիներ չունի, սա ամենաթողություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սա ահաբեկչություն է․ ինչու են փորձել պայթեցնել ավագանու մեքենան Սա Գևորգ Ստեփանյանի հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը սադրելուց հետո ամբիոնից արագ գնաց թիմակիցների հատվածը և այնտեղից սկսեց գոռգոռալ Ալիևը չի մեկնի Մոսկվա Փաշինյանը էլի հիստերիկայի ջղաձգումների մեջ ընկավ... Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ինքնատիրապետումը կորցրեց Նորմա՞լ է, որ Չախոյանին ծեծել են կոռուպցիոն սխեմա բացահայտելու համար. Վարդանյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել Էստոնիայում. Ձյունիկ Աղաջանյան «Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, հերիք է գնաք, մութ անկյուններում խոսեք, բան ունե՞ք ասելու, եկե՛ք գնանք ուղիղ եթերում խոսենք». Փաշինյան Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամներն ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների. Փաշինյան (Տեսանյութ) Մենք օրական ստանում ենք 22 000, պարեկը՝ 11 000, սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ. Մանուկյան Արամ Սարգսյանը քաղաքական սեռափոխված է․ «ռուսի ստրուկից» մինչև «արևմուտքի գործակալ» Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա «Նամակ եմ ստացել, պատասխանում եմ հրապարակավ»․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենտի մասին Մահացել է Կարապետյանների հայրը Նոր Նորքի թաղապետը Նիկոլին սարքեց «տրյապկա»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «1987-ին ռուս երեխա էր ընկել գետը, 40 օր հետո գտել էին». բնակիչ. Տեսանյութ Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան Սրանց խռխռոցն արդեն լսվում է․ դրա համար էլ նյարդային են դարձել (տեսանյութ) Երևանում բարձրահարկ շենքից երիտասարդ կին է վայր ընկել Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը․ Ոսկան Սարգսյան Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆ Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստորեն դատապարտում է Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզումը Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով Այսօր պետությունը հարվածում է իր իսկ արժանիներին Այսօր պետությունը հարվածում է իր իսկ արժանիներին Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը Նիկոլ Փաշինյանը թուրքական նախագիծ է. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետարանում բռնկում է եղել Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի ապիկար կառավարման մասին (տեսանյութ) Իրենց համար Քոչարյանի վերադարձը ավելի վախենալու է, քան Փաշինյանի մնալը. Արա Վարդանյան

Չորրորդ խմբակցության ժամանակը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Հայաստանը պետք է գտնի իր ներսում և արտաքին աշխարհի հետ խոսելու նոր բանաձևեր։ Դա կարող է անել բացառապես նոր քաղաքական իշխանությունը։ Առաջ գնալու համար Հայաստանին պետք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականությունը։

Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կա նոր միտք և նոր արժեքներ գեներացնող գործիչների իսկապես լավ անվանացանկ։ Մարզերում ձևավորվում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակությամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն նախադրյալներից է։

Հայաստանը պարտության ճիրաններից հանելու և ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդեն բավականին արագ տեմպերով ձևավորվում են այդ կարևոր նախադրյալները։ Սա հենց այսպես կոչված 4-րդ խմբակցության ձևավորումն է, որպես հենք՝ նոր, սոլիդ իշխանության։

Սա կարևոր է նաև այս իշխանության հեռացումն առավելագույնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանություն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրահեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թե՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից հետո՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշվի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդեն սեփական «կրթական համակարգում», և իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։

4-րդ խմբակցություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական իրականության ֆունդամենտալ փոփոխությունը։ Հատուկ շեշտենք, որ այսօրվա խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է և պետք է ունենա դերակատարում՝ նոր իշխանության ձևավորման հարցում։

Եթե չգնանք այս ճանապարհով, եթե էլի չգեներացնենք պետական մտածողության տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։

Գյումրին ցույց տվեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդեպ։ Սա շատ հետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։

Հետնիկոլական Հայաստանը (նույնիսկ անցումային փուլը, որն արդեն սկսված է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պետք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամենը գալու է արխայիկ միավորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմություններով զոդված կլանների՞ց։ Իհարկե ոչ։

Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։

Հետպատերազմյան վերականգնում նշանակում է՝ հասարակությանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն յուրաքանչյուրի և հավաքական հանրության սուպերիդեան։ Սա հնարավոր է անել միայն նոր միավորների, նոր բովանդակության շնորհիվ։

Միայն այդպես է հնարավոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միավորները հնարավորություն են տալիս ձևավորելու ունակների էլիտա՝ կազմված տարբեր սերունդների, տարբեր հայացքների, տարբեր ուժերի ունակ դեմքերից։

Եթե մենք իրոք ուզում ենք, որ մղձավանջը վերջանա պետք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan