Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
30
Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Պատերազմ Արցախում
Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում Փաշինյանը որոշել է վերացնել Հայրենիքը․ Արմեն Աշոտյան ՔՊ-ն փորձելու է վերարտադրվելու համար օգտագործել պրոքսի նախաձեռնություններ. քաղաքագետ 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն (տեսանյութ) Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել

Ինչո՞ւ եք տգետի ընտրել․ Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախորդ թողարկմանն անդրադարձա այս իշխանության անհեռանկար ապագային։ Այն մասին էր, որ սրանց կառավարման երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և ժողովուրդը, ծայրահեղ հոգնած լինելով սրանցից, երրորդ ժամկետ պատրաստ չէ։ Այսօր կառավարության նիստում խոստովանեց, որ այդ երկու ժամկետն էլ, որ իրեն վստահվել է, ծախսել է ոչ մի բանի վրա, ժամավաճառություն է արել, էքսպերիմենտներ է արել։

Գիտեք, որ բազմաթիվ երկրների սահմանադրություններում նույն անձի՝ անընդհատ՝ իրար հետևից կառավարման երկու ժամկետն է որպես առավելագույն նշված, յուրաքանչյուրը՝ 4 կամ 5 տարով։ Առաջին 4 տարին են կանխորոշում՝ երկրորդ ժամկետը վստահե՞լ, թե՞ ոչ։ Մեր երկրում էդ որ ասում ենք նախկին 30 տարի, նկատի ունենք անկախությունից ի վեր ամբողջ հատվածը, բայց դա բաժանվում է կառավարման շրջանների՝ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջան, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջան, Սերժ Սարգսյանի կառավարման շրջան, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջան։ 28 օրից լրանում է Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարին։ Ու այսօր՝ 7 տարի անց, նա խոստովանություն է անում՝ մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանի վրա, այսինքն՝ ոչինչ չենք արել, ինչ արել ենք՝ արդյունք չի տվել։ 7 տարի զբաղված են եղել ջուր ծեծելով, հարկատուների փողերն են վատնել իրենց վրա։ Բայց անգամ էստեղ՝ ինքնաքննադատության մեջ է սուտ խոսում․ որովհետև դուք նույն դասարանի վրա չեք մնացել, դուք գնացել եք առաջին դասարան, իջել եք զրո։ Հա, աղքատությունը նույն թվերն են, տնտեսության վիճակը մի քիչ ավելի վատ է, պետական պարտքը կրկնապատկված է, ժողովուրդը նույնությամբ էլի դժգոհ է, բայց անվտանգային հարցերը հաստատ նույն վիճակում չեն, ինչ որ 7 տարի առաջ էր, հայկական երկրորդ պետությունն էլ չկա, մեր տարածքի մի մասն էլ ձեր թույլտվությամբ, համաձայնությամբ և համագործակցությամբ օկուպացված է, Հայաստանն էլ մնացել է առանց գործընկերոջ ու ռանց աջակցության։

Սրանք որ նոր էին եկել, հիշում եք ակնկալիքը ինչքան մեծ էր, շատ մեծ էր, բայց հիմա նրանցից սպասելիքը փոխարինվել է հեռացնելու մեծ ցանկությամբ։ Ամերիկայից մորաքույրը զանգում ասում է, որ ծանրոց է ուղարկել․ ուրախ-անհամբեր սպասում են, 1․5 ամսում հազիվ հասնում է տեղ, մի փոքր, փթեթավորված բան, մեջը՝ օգտագործված, բայց թարմ հագուստ մի քանի կտոր, երեք տուփ ծամոն։ Էս ա՞ ծանրոցը․ մենք ամիս ու կես անհամբեր սպասել ենք էս զիբիլի՞ն։ Այո ժողովուրդ ջան, դուք ծանոց եք ստացել ու 7 տարի անց խոստովանում են, որ իրենք ոչ թե ծանրոց են, այլ ծանր բեռ։

Ասում է՝ մեզ 2018 թվականին խեղճ մարդու, անճար մարդու պաշտպան էին ընկալում,  հիմա չենք ընկալվում որպես էդպիսին։ Ճիշտ է ասում, արագ հարստացած տղաներն ու աղջիկները արդեն ժողովրդի հետ լայաղ էլ չեն անում շփվում, նամակներն ուղարկեք ԱԺ, կառավարություն մեր աշխատակազմերին ու գնում-կորչում են։ Ու մեղադրում են՝ դուք աղքատ եք, որովհետև գիտելիք չունեք։ Էսօր էլ խոստովանեցին, որ տգետ է նաև պետության թիվ 1 պաշտոնը զբաղեցնողը՝ ամբողջ թիմով։ Հիմա էլ ասում են տգետ եք, որովհետև կառավարությունն է տգետ։ Ու տգետ եք, որովհետև տգետներին բերել եք կառավարության։ Ու ինչպես որ մնացած ոչ մի դեպքում Նիկոլի նախարարները իրեն չեն հակադարձում, այնպես էլ հիմա չհակադարձեցին, երբ բոլորին անվանեց տգետ։ Դե եթե նրանք համաձայն են, նշանակում է մեր ջանքերն էլ իզուր չեն անցել, որովհետև 7 տարի մենք էլ խոսում ենք տգիտության, ոչ-կոմպետենտության մասին։

Քասախ համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում, մայրուղի են փակել, ասում են՝ 7 հազար բնակիչ ունեցող գյուղ է՝ քաղաքին կպած, ավտոբուսի գիծը ինչո՞ւ եք հանել։ Էսօր սաղ ուղիղ եթերում ասում էին՝ բայց մենք մի մարդու նման Նիկոլին հո չե՞նք ընտրել սրա համար։ Քասախցիները, Նիկոլին ընտրելով, 7 տարի նրա հետ միասին մնացել են նույն դասարանի վրա։ Նրանց ոչ մի բանը չի փոխվել, բայց հիմա էլ ավելի ես վատացնում՝ մայրաքաղաքի հետ կապը կտրելով։ Նա վաղը, ինչքան էլ անտարբեր լինի, գնալու է տեղամաս՝ քեզ մերժելու։ Նույնը հարևան Պռոշյանում է, չկա ոչ մի բարեփոխում, բայց տրանսպորտն էլ հանել ես։ Պռոշյանցին ասում է՝ մեր գյուղի համար դու ոչ մի լավ բան չես արել, բայց բերել ես պատերազմ, ու մեր գյուղի 18 տղու զոհ ես տվեել քո սադրած պատերազմում, հիմա էլ էն վիճակն ես ստեղծել, որ 75 տարեկան մարդը բողոքի ցույց է անում։ Հիմա էդ մարդիկ քեզ ինչո՞ւ պետք է վստահեն սրանից հետո։ 

2018 թվականին քեզ ընտրել են Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները, 2021-ին էլ։ Էսօր կարդում եմ՝ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում, որտեղ թուրքը եկել մտել է տները, աշնանացան համարյա չեն կատարել, անվտանգ չէ։ Դու էդ գյուղերի մարդկանց համար նույն դասարանի վրա չես մնացել, դու իջել ես ներքև, գնացե ես առաջին դասարան, իջել ես զրո։ Խելքները հացի հե՞տ են կերել, որ քեզ հավատան սրանից հետո, էն էլ քո խոսդտովանությւոնից հետո, որ քեզ մոտ 7 տարի ոչինչ չի ստացվել։

Սրանք ասում էին՝ մեր երկրի մի 30 տոկոս գյուղատնտեսությունն է, վատ վիճակի մեջ են, գյուղացին կորած է, գալիս ենք փրկենք։ 7 տարի իշխանության են, էսօր ասում են՝ գյուղացի ջան, էն որ ասում էինք պետք է փրկենք, 7 տարվա մեջ ինչ ծրագիր որ արել ենք, տապալվել է։ Հիմա գյուղատնտեսության վիճակը ճգնաժամային է։ Դիմում եմ բոլոր գյուղացիներին, հարգելի ժողովուրդ, նա խոստացել է, որ գյուղում ու Երևանում ապրողի կենցաղը, ապրելակերպը, բարեկեցությունը համարյա նույնն է լինելու, դու բահի փոխարեն կոստյումով ու գրիչով գնալու ես հող մշակելու, սաղ անի տեխնիկական առաջընթացը, հիմա ասում է՝ 7 տարում կառավարությունը գյուղատնտեսության վերաբերյալ տասնյակ որոշումներ է կայացրել, էքսպերիմենտներ ենք արել, բայց ոչ մեկը հիմնավորում չունեին ու արդյունք չեն տվել։ Էքսպերիմենտներ ենք արել ու սխալ ենք դուրս եկել։ 6 տարի առաջ խելացի անասնագոմերի որոշում են կայացրել, 6 տարում ընդամենը 58 խելացի անասնագոմ են սարքել, ընդամենը 2400 գլուխ տոհմային անասուն են բերել, բայց 68 հազար գլուխ խոշոր եղջերավոր պակասել է։ Ասում է՝ ես խոստացել եմ, որ ինչպես վրդակը միացնում ես ու լույսը վառվում է, այ էդքան հեշտ պետք է ոռոգման ջուր ունենաս, բայց չունես, որովհետև դա էլ եմ տապալել, էքսպերիմենտ էր։ Ու վաղը որևէ գյուղացու մտքով ի՞նչ պետք է անցնի, որ գնա ընտրատեղամաս ու Նիկոլի անունը տեսնի քվեաթերթիկում։ Էսօր հողի հետ աշխատող, ֆերմա ունեցող որևէ մարդ, չնչին բացառությամբ, Նիկոլին քվե վստահելու հիմնավորում ինքն իր համար չունի։ Առաջ եթե ասում էր գնամ ընտրեմ, որ նախկինները չգան, հիմա կգնա ընտրի, որ նախկինները գան, ինչպես որ արեց գյումրեցին։

Դու ստանձնել ես իշխանությունը պաշտոնապես 25 տոկոս աղքատ երկրում։ 7 տարի իշխանության ես, աղքատությունը դարձյալ 25 տոկոս է, դու լիքը խոստումներ ես տվել, բայց 2018-ի ցուցանիշների վրա ես, մնացել ես նույն դասարանի վրա։ 25 տոկոս աղքատությունը նշանակում է մոտավորապես 700 հազար մարդ, այնքան, ինչքան քեզ ընտրել է 2021 թվականին։ Հիմա դարձյալ քեզ վստահելու մոտիվացիան ո՞րը պետք է լինի։ Էպես չէ, որ դու ասիր գիտելիք չունեն, դա արդարացում է․ հլը որևէ աղքատի հարցրու, տես կհավատա՞, կընդունի՞, որ ինքը աղքատ է, որովհետև գիտելիք չունի։ Չէ, դու տարիներ շարունակ էդ մարդկանց մեջ մտցրե ես, որ իրենք աղքատ են, որովհետև իրենց թալանել են, ու հիմա երբ գալիս ասում ես դու աղքատ ես, որովհետև գիտելիք չունես, ասում են՝ հոպ, ընգեր ջան, չխառնես, ես աղքատ եմ, որովհետև ինձ թալանում են։

Նպաստ ստացող քաղաքացի գիտեմ, որ ավարտել է երեք համալսարան։ Ազգային ժողովի պատգամավորներ ունես քո խմբակցությունում, որոնք չունեն բարձրագույն կրթություն ու ստանում են ամսական մոտավորապես 1 մլն՝ հավելավճար, պարգևավճար, աշխատավարձ-բանով․ բա էդ ո՞նց եղավ, որ քո թիմի մարդիկ, չունենալով գիտելիք, չունենալով փորձ, քո կողմից հռչակված լինելով տգետ, միլիոն են ստանում, իսկ երեք դիպլոմ ունեցողին ասում ես՝ այ դու աղքատ ես, որովհետև գիտելիք չունես։ Քո պաշտոնյաները 2018 թվականին հայտարարագիր էին ներկայացրել, որ ունեն ընդամենը 500 դրամ, հայտարարագրերի մեջ լրացրել էին, որ ունեն զրո դրամ։ Նույն մարդը, որ ուներ զրո դրամ, հիմա մի քանի հատ առանձնատուն է հայտարարագրել, բա էդ ո՞նց եղավ։ նայում ես կենսագրությունը, տեսնում ես, որ առանձնապես եսիմինչ կրթություն էլ չի ստացել, Նիկոլից մի քիչ է լավը։ 2021թ․ հունվարի 20-ին այցելում է սոցապնախարարություն ու ասում․ մենք մինչև 2018 թվականը համակերպվում էինք, հիմա որոշել ենք համակերպելուն փոխրաինել հաղթահարումը։ Հիմա ասում է՝ էն ինչ ասել եմ, սուտ եմ ասել, բացի ՔՊ-ական պաշտոնյաներից, ոչ մեկ աղքատությունը չի հաղթահարել։

Նիկոլը ճիշտ է ասում՝ աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով, բայց ո՞ւմ աշխատանքով․ քաղաքացին պետք է աշխատի, այո, բայց կառավարությունը պետք է, չէ՞, հնարավորություն ստեղծի, որ քաղաքացին աշխատի։ Ո՞նց ստեղծի․ օրինակ որ ամեն տարի 1 մլրդ դոլար պարտք է վերցնում, ու չգիտենք ինչ է լինում, երևի փոշիանում է, որովհետև արդյունքը չենք տեսնում, էդ մեկ միլիարդ դոլարի 10 տոկոսով 15-20 հատ գործարան կբացի ամեն տարի։ Այ քեզ աղքատության հաղթահարում։

Ապրիլի 14-ից ՓՄՁ ներկայացուցիչները վերսկսելու են իրենց բողոքի ակցիաները, որովհետև շրջանառության հարկի թանկացումը նրանց անելանելի վիճակի մեջ դրել, բիզնեսները փակում են։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սաղիդ կօգնենք, 50/50 փայ չենք մտնի, ու ձեր փոքր բիզնեսը կդառնա խոշոր։ Էսօր՝ 7 տարի անց, ասում է մեզ մեղադրում են, որ խոշոր բիզնեսի համար ենք աշխատում, բայց ոչինչ, բանի տեղ մի դրեք, որովհետև խոշորը ավելի է խոշորանում, մանրը ոնց կար, մնում է, էլ ինչի՞ ջակցենք։ Հիմա ՓՄՁ ներկայացուցիչները՝ տարբեր հաշվարկներով՝ մինչև 50 հազար հոգի՝ իրենց ընտանիքի անդմաներով, քեզ ինչի՞ պետք է երրորդ անգամ հնարավորություն տան սխալվելու։

Կարճ ասած՝ Նիկոլը պարզ ասում ՝ ես տգետ եմ, ինձ ինչի՞ եք վստահել։ Ասում է բառացի՝ մենք տգետ ենք և ձեզ մղում ենք աղքատության գիրկը։ Նա խոստովանում է այն, ինչ մենք ասում ենք 7 տարի։ Ու սա նշանակում է, որ շուտով սպասվող հերթական կամ արտահերթ գործընթացներում ևս մեկ անգամ նրանց վստահելով՝ ընդամենը թույլ ես տալիս, որ անցնի ևս 5 տարի, դու էդ ընթացքում մնաս նույն իրավիճակում կամ ավելի վատ վիճակում, իր թիմը էլի հարստանա, ու քեզ ասի՝ 13 տարի մնացել եմ նույն դասարանի վրա։ Բայց նա 13 տարի չի մնա նույն դասարանի վրա, որովհետև արդեն սկսել է էդ դպրոցը քանդել»։

Նիոլը ամեն օր իր ելույթներով, որոշումներով, օրենքներով, խոսելով, գրելով ինձնից ու մնացած բոլորից լավ է հիմնավորում, թե ինչու պետք է նրան չվստահել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan