Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Նիկոլին քիչ մնաց, ժողովուրդը հոգնել է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է.«Կառավարություն-խորհրդարան վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հիշեցնելով վերջին 7 տարվա կռավարման ձախողումները, տապալած խոստումները, ողբերգությունները, ասաց՝ ձեզանից հոգնել ենք։ Փաշինյանը պատասխանեց՝ ինձնից հոգնել եք՝ հանգստացեք։ Ծիծաղեցին, բայց դա լուրջ գնահատական էր, ու ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ ոչ միայն Հայաստանում բնակվողների անունից է, այլ՝ հայ ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանից իրականում հոգնել ենք։ Սաղ են հոգնել։ Ես մի 20 տարի լինելով լրագրութան մեջ, որի մեծ մասը՝ շատ ակտիվ, հոգնել եմ վերջին 7 տարվա անընդհատ փշերի վրա լինելուց, նույն մարդու՝ մշտական հիստերիկ նոպաներից, աղետներից, ցույցերից ու ոստիկանութան բեսպրեդելից, հղփացած պաշտոնյաներից, մեծամիտ պաշտոնյաներից, ատելության խոսքից եմ հոգնել, իշխանության մշտական մունաթներից։ Ինձ պես՝ հոգնել են բոլորը, ուսուցիչը հոգնել է, ուսանողը հոգնել է, թոշակառուն հոգնել է, զինվորը հոգնել է։ Մենք ֆիզիկապես, հոգեպես պետրաստ չենք ձեզ լսելու, տեսնելու, հանդուրժելու։ Դա բնական է, դա տրամաբանական է․ տրամաբանական է, որ ձեր ստերից հոգնել են մարդիկ, ձեր չաշխատելուց, սխալվելուց ու ուրիշին մեղադրելուց։ Մենք հոգնել ենք 7 տարի շարունակ տեսնելուց, թե ինչպես ես մեր աչքի առաջ քանդում այն երիրը, որի մեջ ապրում ենք մենք։ Կարծես 7 տարի ապրում ենք բաց երկնքի տակ գժանոցում։

Դուք գիտեք, թե ինչ աղետ եք բերել մեր երկրի գլխին, անվիճելի է․ էդ հիմա որ ասում է ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի, մեկ է՝ պատերզմ է բերել մեր երկրի գլխին։ Բայց շեշտեմ, եթե էդքան աղետ բերած չլինեիք, մեկ է՝ տրամաբանական էր լինելու, որ ձեզանից հոգնեին։ Համարյա ամբողջ աշխարհում ընդունված է երկրի ղեկի ստանձնման առավելագույն երկու ժամկետը։ Երկու ժամկետը էն առավելագույնն է, որ մարդը կարող է իշխանության հետ աշխատել, դրանից հետո դառնում է արդեն հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է համարյա արդեն երկու ժամկետ, 2026 թվականին կլրանա երկրորդ ժամկետը․ սա պատրաստվում է գնալ երրորդ ժամկետի, բայց ժողովուրդը պատրաստ չէ դրան։ Ինքը հոգնեցրել է․ մոտեցեք մարդկանց փողոցում ու հարցրեք՝ երեկ Նիկոլը խոսում էր, լսե՞լ եք, այսօր բան է գրել, կարդացե՞լ եք։ Չէ, ձայնը, տեսքը, մունաթը, հոգեկան վիճակի պարբերական սրացումները արդեն հոգնեցրել են, դարձել անտանելի։ Կրկնում եմ, դա տրամաբանական է։

Էսօր մարդիկ հաշվում են օրերը․ արա, ասում են, յախք, հլը մի տարի էլ կա՞ն մինչև ընտրություններ ու անհամբերությամբ պասում են, որ հեղափոխություն լինի, արտահերթ ընտրություններ լինեն․ արդեն որոշում կայացրել են, չեն թողնելու դուք մնաք։ Եթե անկեղծ լինեք, կխոստովանեք, որ ժողովուրդը, խոշոր հաշվով, ձեր երկրորդ ժամկետն էլ չէր ուզում տեսնել։ Պատերազմից հետո ուժեղ դեմքի կարիք ուներ։ Այո, վախեած էին, էյֆորիայի մեջ էին, դու մանիպուլացրիք, խաբեցիք ու ձայն տարաք, բայց մեկ է՝ ձեզ վստահել չէր պատրաստվում նաև 2021-ին, հոգնել էր ընդամենը 2 տարում ձեր գործած սխալներից։ 2021-ին ինչ-որ կերպ հաղթեցիր, բայց նույն տարվանից սկսած՝ համարյա ամեն տեղ կրվում ես։ ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը ցույց է տալիս հոգնածությունը։ Հայաստանի համարյա սաղ քաղաքներում կրվել եք 2021-ի արտահերթից հետո։ Գորիսում կրվել եք, Կապանում կրվել եք, Քաջարանում կրվել եք, Գյումրիում կրվել եք, Չարենցավանում կրվել եք, Աբովյանում կրվել եք, Վանաձորում կրվել եք, Տաշիրում կրվել եք, Ալավերդիում կրվել եք, Մասիսում կրվել եք, Ապարանում կրվել եք, Գավառում կրվելե ք, Երևանում կրվել եք, սաղ կրվել եք։ Ձեզ պահելու պատրաստ չեն։ Դու կրվել ես անգամ աննախադեպ վարչական ռեսուրս ու աննախադեպ բռնաճնշումներ օգտագործելով։ Չեն աշխատում դրանք։ Վերլուծեք ինքներդ ձեզ համար ընտրությւոնների արդյունքները։ Թեկուզ վերջինը՝ Գյումրին վերլուծեք։ Վարդան Ղուկասանի համար հո գյումրեցիների ուշքը չէ՞ր գնում։ Կամ Մարտունի համար, Ռուբենի համար, Կարենի համար։ Այո, ունեն աջակիցներ։ Բայց այս ընտրություններում նրանց հաղթանակը ավելի շատ ընդդեմ Նիկոլի քվեարկություն էր։ Քանի որ ժողովուրդը չի ընդունում ձեզ, գնաց-քվեարկեց ում համարեց ուժեղ և ուզեցավ ձեզ հաղթեն։ 

ՔՊ-ն իր պարտությունը արդարացնելու համար ասում է՝ առ ու ծախի մեջ է ընդդիմությունը, խաբել են ընտրողին։ Դուք իրո՞ք չեք հասկանում կատարվածը։ Առ ու ծախ կլիներ, երբ ընդդիմադիրը միանար իշխանականին, ինչպես եղավ Երևանում, երբ ընդդիմադիր ներկայացողները ՔՊ-ին օգնեցին վերցնել իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցավ հետևյալը՝ ընդդիմությունը հատվածական մասնակցեց և հաղթեց իշխանությանը։ 36 տոկոս տարել է իշխանությունը, 50 տոկոսից ավելի տարել է ընդդիմությունը։ Ավագանի մտած 5 ուժից 4-ը ընդդիմադիր է։ Չեզոք չէ, իշխանամետ չէ, ընդդիմադիր է, արմատական տրամադրված։ Այո, մեծ դեր է ունեցել ամեն հաղթող թիմի թեկնածուի անձնական հեղինակութունը, բայց բոլորը հակաիշխանական են։ Եթե ընտրվեր մեկ ընդդիմադիր թեկնածու, կասեինք՝ ամեն դեպքում ընդդիմությունը վստահություն չունի, բայց բոլորն են ընդդիմադիր։ Եթե Գյումրու ավագանի անցներ 10 ուժ, ուրեմն 9-ը լինելու էր ընդդիմադիր։ ՔՊ-ն Գյումրու քարոզարշավին չի ասել մեզ ձայն տվեք, որովհետև այսինչ բանն ենք արել, ասել է՝ մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև նրա հետևում Քոչարյանն է։ Ուշադրություն դարձրեք՝ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել որևէ մեկին աջակցելու մասին, ՔՊ-ն ասել է՝ մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև եթե նրան ընտրեք, Քոչարյանը հետ կգա։ Ու ժողովուրդը ընդդիմադիրներից ամենաշատը հենց Վարդան Ղուկասյանին է ձայն տվել։ Այսօր ժողովրդին միավորվում է մեկ բան՝ հակաիշխանականությունը, ՔՊ-ի նկատմամբ անհանդուրժողականությունը։ Սաղին ձեն կտամ, բացի Նիկոլից ու իր աջակից կուսակցություն-դաշինքներից։ Դա լինելու  նաև առաջիկա հերթական կամ արտահերթ գործընթացներում։ ՔՊ-ի հետ չեն համագործակցելու։ Դա գալիս է ժողովրդի տրամադրությունից, ազդակներից, հոգնել են։

Եթե անգամ ՔՊ-կանները փորձեն տարանջատվել Նիկոլից, հոգնածությունը մնալու է, որովհետև ՔՊ-ի առնվազն առաջն 30 համարը Նիկոլն է, նրանից հետո ՔՊ չկա։ Ալենն ասում է, չէ՞, ես վարկանիշ չունեմ իմ վարկանիշը Նիկոլի վրկանիշն ա։ Հաղթողն էլ է Նիկոլը, պարտվողն էլ է Նիկոլը, մնացածը իրենք են իրենց դրել ուսապարկի տեղ, որը Գյումրուց ուսը գցած՝ քայլելով բերեց իշխանության։ ՔՊ-ին կերպարանափոխությունը չի փրկի։ Օրինակ 2017-ին ժողովուրդը հոգնել էր անարդարության զգացումից և լավ էր, որ ՀՀԿ-ականները դա հասկացան և կերպարանափոխվեցին՝ ընտրություններում բերեով Կարեն Կարապետյան, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան։ Բայց ձեզ մոտ չի ստացվելու կերպրանափոխությունը, որովհետև չկան ձեզ հետ համագործակցելու պատրաստ թարմ, ընդունելի դեմքերը, բայց նաև քաղաքական ուժը, որ պետք է ներկայացնի, արդեն ծայրահեղ վարկաբեկված է։ Վառ օրինակը Սարիկ Մինասյան էր, ոչ օդիոզ ՔՊ-ական, բայց միևնուն է՝ պարտվեց, որ որովհետև չեն ընդունում ձեզ։

Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը չորոշեր դառնալ վարչապետ, այսինքն՝ մնար երրորդ ժամկետ, Նիկոլը Գյումրի չէ՝ Քոբուլեթիից էլ ոտքով գար, հեղափոխություն չէր անի։

Եկող տարի լրանում է այս իշխանության կառավարման երկրորդ ժամկետը։ Իհարկե՝ սարսափելի կլինի, որ սրանք ևս մեկ տարի մնան․ սրանց մնացած ամեն օրն է աղետ։ Բայց ենթադրենք մնացին մինչև 2026-ը․ երրորդ ժամկետ գնալով՝ Փաշինյանը կրկնելու է իր նախորդին։

Դուք էսքան բան մեր երկրի գլխին բերել եք, մեղադրում եք ժողովրդին, թե՝ դուք եք մեղավոր, որ կրթված չեք, նախկինները, սրանք-նրանք, մենք քանդում ենք, որ թազեն սարքենք, պետք է ամեն ինչ անենք, որ նախկինները չգան, մենք մնանք։ Ժողովուրդն էլ ասում է՝ ոչ, ձեր մնալը մեր երեխեքի կյանքի հաշվին է, մեր տարածքային ամբողջականության հաշվին է, մեր ինքնիշխանության հաշվին է։ Մի նեղացեք կամ ուզում եք՝ նեղացեք, բայց դա իրականություն է՝ բերել եք պատերազմներ ու պարտվել եք, քանդել եք տնտեսությունը, մեծացրել եք աղքատությունը, ձեր զոհերը չափվում են հազաներով, ձեր հանձնումները չափվում են հազարավոր քառակուսի կիլոմետրերով, ձեր վերցրած պարտքերը չափվում են միլիարդներով․ դուք չեք թողել ձեզ ընտրելու որևէ հիմնավորում։ Մերժվելու եք և հետ վերադառնաք ձեր հին տաշտակին, լավագույն դեպքում։

Կարճ ասած՝ ժողովուրդն անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որ ձեզ դուրս շպրտի։ Դա հավաքական գնահատական է։ Ձեզ ժողովուրդը չի թողնելու մնալ երրորդ ժամկետ, որովհետև դա նշանակում է՝ մնում եք մեզ վրա, երկրի վրա։ Վեշ, բեռ։  Դուք, իհարկե, գնալու եք․ բայց ամենակարևորն այն է, որ ձեզ մերժելով՝ ժողովուրդը ընտրի ընդունի առողջ ուժի, առողջ ու փորձառու լիդերի, որովհետև էն ամենը, ինչ դուք մեր ու մեր երկրի գլխին բերել եք, տիտանական ջանքեր են պետք նախ նոր կորուստներից խուսափելու, ապա՝ վերականգնվելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>