Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը։
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի մեկնաբանություններում օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչից Մինասյանը վրդովվել է։ Վերջինս կնոջ ամուսնուն կամ եղբորը «ռազբորկայի» է կանչել։
«Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ինչ քեզ ասենք»,- մեկնաբանությանն այսպես է պատասխանել Մինասյանը։