Սնուփ Դոգի կատարումները «վայելած» հայաստանցի հանդիսատեսը հիմա էլ կվայելի Ջենիֆեր Լոպեսին
Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Հայաստանում։ «Ինստագրամ»-ի իր էջում երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին։
Ջենիֆեր Լոպեսը “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ղազախստանում և այլ երկրներում։