Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Գոյություն չունեցող թղթերի հղում անելով ելույթ ունենալը, քաղաքականություն վարելը, այս իշխանության գործելակերպն է։ Անում ու ասում են բաներ, որոնց տակ չկա որևէ հիմք։ Որ «Արցախը Ադրբեջան է և վերջ», ո՞ր փաստաթղթով էր այդպես։ Ի՞նչ հիմքով նրանք սահմանազատում արեցին և հանձնեցին Տավուշից տարածքներ։ Ոչ մի հիմքով։ Իսկ Սյունիքի՞ց։ Նույնը։ Նիկոլը ասում է՝ 1991 թվաանից սկսած՝ Արցախը հանձնել են, հարցնում ես ի՞նչ թղթի հիման վրա ես ասում, էլի չկա թփուղթ։ Ասում է նախկինում բոլորը բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում։ Հարցնում ես՝ ո՞ւր է հիմքը, չկա։ Ասում է՝ Մեղրին Քոչարյանը հանձնում էր, ասում ես թուղթ ցույց տուր․ չկա։ Ասում է ստամբուլյան հռչակագրով Քոչարյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Ասում ես ցույց տուր փաստաթուղթը, էլի չկա։ Սրանք իրենց արդարացնելու համար կա՛մ հղում են անում չեղած փաստաթղթերի կա՛մ հղում են անում մահացած մարդկանց կամ էլի նմանատիպ բաներ։

Պարզվում է՝ Հայաստանը 2024-ից Արցախի մաիսն դրույթը չի ներառել խաղաղության պայմանագրի առաջարկներում։ ԱԳ նախարարությունը պատասխանում է՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից: Ի՞նչ թղթի մասին է խսում արտաքին գործերի նախարարը։ Ոչ մի․ խոսում է գոյություն չունեցող, երբեք օրինական ուժ չունեցած թղթի մասին։ Սամվել Շահրամանյանի հրապարակած թուղթը չի անցել որևէ օրինական ընթացակարգերով և չունի որևէ ուժ ու անհնար է, չի կարող նախագահը ստորագրել պետության լուծարման մասին։ Ուղղակի սրանք քանի որ բանակցելուց ևս զրո են, կառչել են ստվերից։

Ի՞նչ է նշանակում՝ արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից։ Էդ ո՞վ է դուրս հանում։ ՔՊ օրակարգից կարող է դուրս է, միշտ էլ այդպես է եղել, բայց ՀՀ օրակարգում է այն սահմանադրությամբ։ Մեղադրում են Ացախի իշխանությանը՝ Ադրբեջանի հետ բանակցելուց հրաժարվելու մեջ՝ իանալով, որ այդպես չէ, Արցախը չի հրաժարվել։ Բայց դուք նկատի եք ունեցել, որ պետք է արցախցիները բանակցեն որպես Ադրբեջանի քաղաքացի։ Սրանք Պրահայում, ապա Գրանադայում Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմ, ասել են՝ մենք մեր 29,743 քառակուսի կիլոմետրի տերն ենք, Արցախը հեչ։ Սա դուք եք ասել ու արել, հիմա ի՞նչ եք մեղավոր ու արդարացում ման գալիս։

Եթե դու որևէ փաստաթղթի վրա պետք է հղում անես՝ Արցախի հանձնումը ներկայացնելու համար, ապա դա 2020թ․ նոյեմբերի 9-ի թուղթն է, 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի թուղթն է և 2023թ․ հոկտեմբերի 5-ի Գրանադայի թուղթն է, ու բոլորն էլ Նիկոլն է արել։ Դու Արցախը ճանաչել ես Ադրբեջան ու ասել ես՝ արցախցիները թող որոշեն՝ մնում են Ադրբեջանում, դառնան Ադրբեջանի քաղաքացի՞, թե գալիս են Հայաստան ու դառնան քաղաքացիություն չունեցող անձ։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը՝ Արցախը մեջը․ հիմա ի՞նչ Արցախի նախագահի փաստաթղթից եք խոսում։ Նրա ստորագրած ու որևէ ուժ չունեցող էդ փաստաթղթի հիմքում դուք չե՞ք։ Որոշումները դուք չե՞ք կայացրել ու մինչև հիմա էլ դուք չճե՞ք կայացնում, ի՞նչ Շահրամանյան։ Գնում ճանաչում եք, հետ եք գալիս, չեք էլ հրապարակում, արտահոսքեր են անում, հարցնում ենք չեք խոսում ու եկ էլ՝ բա Արցախի նախագահը ստորագրել է։ Լո՞ւրջ։ Նա էդ ի՞նչ էր կարող ստորագրել։ Ամբողջ ընթացքում ֆռցրիո, դուք իմացաք ինչ բանակցեցիք, հանձնեցիք, աղետ բերեցիք ու հիմա էլ՝ Շահրամանյան։ Շահրամանյանն ո՞վ է։

Իսկ է՞լ ինչ փաստաթղթեր եք հորինելու, որ բերեք ասեք՝ էս թղթի պատճառով օրակարգից դուրս է եկել գերիների հարցը։ Մի թուղթ չեք կարողանո՞ւմ հորինել ու ասել, որ այս թղթի պատճառով մեր գործառույթներից դուրս է անհետ որածների ճակատագիրը պարզելը։ Մի թղթով էլ դուրս կգա օրակարգից մեր երկրի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին հանելը։ Տավուշից զիջե՞լը որ թղթով էր։ Հանձնում եք, մսխում եք, հետո մի թուղթ մոգոնում ու դնում եք տակը։

Էդ սաղ ձեր արածներն ա․ ձեր արածներից մեկն էլ սօր պարզեցինք․ Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի պաշտոնական կայքերը՝ նախագահականը, ԱԺ-ն, կառավարութունը, ՊՆ-ն։ Ինչի՞ եք փակել։ Էդ ինչպիսի՞ մեծ ցանկություն ունեք հրաժարվելու Արցախի վերաբերյալ ամեն ինչից։ Ինչի՞ եք փակել, պատմություն է, արխիվ է։ Կարող էիք ընդամենը թույլ չտալ թարմացում անել, բայց ինչի՞ եք փակել։ Մեր պետական գերատեսչությունների կայքերից հանել են Արցախի մասին բաժինները։ Ինչո՞ւ եք հանել։ Թողեք, որ վաղը-մյուս օրը կարդացողները իմանան, որ սենց բան է եղել, ու հիմա չկա։ տասնամյակներով գործել են, տսնյակ հազարավոր նյութեր կան, վավերագրություններ կան։ Արխիվը ձեզ ի՞նչ էր խանգարում։ Ստալինյան թվերն են, հանեք վառեք։ Արցախը հանձնելուց հետո սրանք վերացնում են Արցախի մասին աեն ինչ։

Ախր դուք էլ գիտեք, որ ձեզանից հետո կյանք կա․ թող որ մնա այդ ամենը հետագայի համար, դու հնարավորություն թող, որ քեզանից հաջորդ եկածը կարողանա կայքն էլ թարմացնի, բանակցություններով էլ մի բան անի, հողն էլ հետ բերի։ Չէ, կտրուկ փակում եմ և վերջ։ ՌԴ նախագահը ձեզ առաջարկել էր Արցախի ճակատագրի շուրջ բանակցությւոնները թողել հետագային, գնացիր Պրահայում ճանաչեցիր, փորձեցիր փակել թեման։ Բայց հո քո փակելով չէ։ Վրաստանի վարչապետը երեկ հայտարարել է, որ պետք է համբերությամբ աշխատեն և վերադարձեն Աբխազիան և Հարավային Օսիան։ 17 տարի առաջ կորցրել են, կարող է մի 17 տարի էլ սպասեն ու մի օր հետ բերեն։ Չեն հաշտվում կորուստների հետ։ Դու էդ ինչքա՞ն հեշտ հաշտվեցիր, ստորագրելուց հաջորդ օրն արդեն ասում էիր՝ երբեք մերը չի եղել։

Արցախցիների անվտանգության և իրավունքների ապահովման հարցը քո պարտավորությունն է ոչ թե ցանկությունը։ Ու էդ իրավունքների ու քո պարտավորությունների առաջին շարքում վերադարձի պահովումն է, դա չի կարող ՀՀ օրակարգից դուրս գալ։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բարձրացնում է արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Կանադայի արտգործնախարարը հարցը բարձրացնում է, Ֆրանսիայի Սենատը կարևորում է, Եվրախորհրդարանը կարևորում է, ամերիկացի սենատորները կարևորում են, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարևորում է, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն ասում է ես իշխանությանը առաջարկել եմ իմ օգնությունը։ Սաղ կողմ են արցախցիների վերադարձին, բացի նիկոլենցից։ Էն որ բանաձևեր են ընդունում, քննարկումներ են անում, Ադրբեջանին մեղադրում են, պահանջում են, պետք է մի հատ էլ նույն կոչը փոխանցեն Հայաստանի իշխանությունններին, որ ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցի իրեն չդրսևորի։ Որովհետև ոնցոր Ալիևից հետո կամ առաջ մեկ էլ ՔՊ-ն է դեմ, որ Արցախում հայ ապրի։

Դուք էնքան անճար դուրս եկաք, որ հիմա արդեն Ադրբեջանը արցախցիների վերադարձը կապում է ադրբեջանիների Հայաստան գալու հետ։ Բայց դուք կտեսնեք, որ սրանց մնալու պարագայում Արցախցիները չեն վերադառնա, բայց ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ադրբեջանցիները համարում են Հայաստանը իրենց պատմական հող, ասում են գալու ենք Հայաստանում ապրենք, սրանք ամեր պատմական հողը ասում են ադրբեջանական է, Շահրամանյանը, թուղթը ու էլ ինչ գիտեմ ինչը։

Կարճ ասած՝ երբ սկսում ենք հաշվել, թե 2021 թվականի ընտրություններից հետո սրանք ինչեր են զիջել-կորցրել-հանձնել մեր ինչ իրավունքներ են ոտատակ տվել, ուղղակի կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք հայկական իշխանութունը կաներ էսպիսի բաներ։ Սրանք, որ տեսանկյունից էլ դիտում ես, չեն կարող լինել պարզապես սխալներ, հաշվարկած քայլերի տպավորություն են թողնում։ Եթե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների քայլերը, որոշումները, ելույթները իրար կողք դնեք, չգիտեմ արդեն, թե որը ավելի ադրբեջանամետ կլինի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>