Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին և մյուս կողմից լսել, որ Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրները կամ քաղաքական կարգավիճակի հարցն այսօր դուրս է մնացել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Աշոտ Ղուլյանն ասաց, որ նույնիսկ այսպիսի զիջումների գնալու դեպքում Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է սխալ ընթացքով։