Սրանք Իրանի հետ նույն խաղն են խաղում, ինչ Ռուսաստանի. Վարդան Հակոբյան ««Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը». Սարգիս Արզումանյան Չորրորդ խմբակցության ժամանակը. Վահե Հովհաննիսյան
11
Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել (տեսանյութ) Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից Ոսկին այսօր նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ»․ Նազելի Բաղդասարյան Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Արցախի հարցը փակված չէ․ Արցախի իրավունքները պետք է պահպանվեն․ Սեյրան Օհանյան Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում ադրբեջանական կրակոցներ են լսվում (տեսանյութ) Բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ) Օրինական ճանապարհով չի ստացվում, մենք կգնանք դասական ճանապարհով․ բողոքի ակցիայի մասնակից Շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կվերսկսվեն Պատերազմ Արցախում
Ուրուգվայի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Նիկոլը էլ պետք չէ․ «Կարճ ասած» Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով Սկանդալ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անվան շուրջ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին. Հայտարարություն Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկն արդարացվեց Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը Վառվում է կանաչ տարածք Շենգավիթ վարչական շրջանում (տեսանյութ) Ադրբեջանական կողմից կրակոցները նաև Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերում են լսվում Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել (տեսանյութ) Սրանք Իրանի հետ նույն խաղն են խաղում, ինչ Ռուսաստանի. Վարդան Հակոբյան Ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպուտացվել է Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից Տիգրանը դիմել է Նիկոլին, որ Ալենի հետ միասին կրկին ժողովրդին սարքեն տուգանքի մատերիալ (տեսանյութ) Ոսկին այսօր նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց ««Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը». Սարգիս Արզումանյան Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. ԱԳ նախարար Ինչո՞ւ են Գալյանն ու Մակունցը թաքցնում Բոնոյի հետ հանդիպման մասին «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ»․ Նազելի Բաղդասարյան Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը. Միրզոյանը չի մասնակցում նիստին Հակաճգնաժամայի՞ն, թե՞ ճգնաժամ ստեղծող հիմնադրամ. ինչու «Ապագա փրոջեքթսը» հայտնվեց սնանկության եզրին Չորրորդ խմբակցության ժամանակը. Վահե Հովհաննիսյան Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են շենքի նկուղից գողություն կատարել Գաղտնի հանդիպումներ կառավարությունում Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը

Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը․

«Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,

այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և անճնշելիության. հատկանիշներ, որ հարիր են հայկյան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր հաղթանակը, ինչպես և հայտնի է, կրկին անհնար կլիներ, եթե ընդդիմադիր թիմերը հաջողություն չունենային միավորվելու գլխավոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի և հայրենական հարցերի հանդեպ երկրորդական դասվող տարաձայնությունների վրա։

Ըստ այդմ՝ շնորհակալություն ենք հայտնում հայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատվիրակած իշխանությունը Վարդան Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եվս մեկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասյանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր հանձնառության կնճռոտ ծանրությունը և այն պատասխանատվության աստիճանը, որն իր ուսերին է առնում արդեն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով։ Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գյումրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Իմանալով նաև այն, որ ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի՝ խոցելիության մասին դոկտորական թեզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնույթ։

Ինչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը Վարդան Ղուկասյանի մեջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» հոգևոր զրույցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մեջբերման մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կամ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կամ զորանալ դրանում՝ ինչո՞ւ չէ՝ Տաթևացի ընթերցել սկսելով։

Ավարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասյանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի և խիզախ մի քայլ՝ զինված ոչնչով, բացի ճշմարտությունից։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցությունը վայելելով՝ նա ավելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կյանքի՝ Գյումրուն վերադարձնելով նախկին անհոգությունը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև և կխրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն, հավատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական հորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանություն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողություն

Եվ բոլոր հարցերում՝ սեր…»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan