Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին երբեք չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ. Ռուբեն Մխիթարյան Մեր համոզմամբ, գյումրեցիները չեն փոշմանելու, որ տվել են այդ 2 մանդատը «Մայր Հայաստանին», որովհետեւ տեսնելու են մաքսիմալ աշխատանք. Կարեն Սիմոնյան
7
Գյումրու հետ կապված ՔՊ-ականների ստերի, մանիպուլյացիաների մասին մի քանի դիտարկում․ Դերենիկ Մալխասյան Բա Տիգրան Ավինյանը և Արամ Սարգսյանը չեն ամաչո՞ւմ, Նիկոլ Փաշինյա՛ն... Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, մեր ողջ ժողովուրդը պալատկեքը խփելու է Նիկոլի տան դեմը. Ակցիայի մասնակից Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը:. «Հրապարակ» Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին Սա համարում եմ բոլորիս հաղթանակը. Կարեն Սիմոնյան Փոքր հաղթանակ և մեծ սպասումներ. Անդրանիկ Թևանյան ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ Փաշինյանին պետք է, որ Ավինյանը մնա իր կառավարման տիրույթում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանն ուշքի չի գալիս Պատերազմ Արցախում
Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին։ Էդքան բան. երբ իրավապաշտպանը այլ բառեր չի գտնում Խնածախում կրկին կրակոցներ են լսվել Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին Գյումրու հետ կապված ՔՊ-ականների ստերի, մանիպուլյացիաների մասին մի քանի դիտարկում․ Դերենիկ Մալխասյան Բա Տիգրան Ավինյանը և Արամ Սարգսյանը չեն ամաչո՞ւմ, Նիկոլ Փաշինյա՛ն... Գյումրին ցույց տվեց՝ հնարավոր է տարանջատված ու ընտրություններով հաղթել Նիկոլին. Նարեկ Մանթաշյան Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ «Ժողովուրդ» Փաշինյանի առավելագույնը 2026 թիվն է. Գառնիկ Դանիելյան Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, մեր ողջ ժողովուրդը պալատկեքը խփելու է Նիկոլի տան դեմը. Ակցիայի մասնակից Հույսի զգացումը չի դադարել մեր մեջ, այն ճիշտ ժամանակին կգործադրվի, այդ օրերը չեն ուշանա. Բագրատ Սրբազան ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին երբեք չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ. Ռուբեն Մխիթարյան «Ոստիկանն ինձ uեռական բնույթի հայհnյանք տվեց, ասաց՝ կտանեմ, քեզ կկորցնեմ». Ակցիայի մասնակից Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը:. «Հրապարակ» Մեր համոզմամբ, գյումրեցիները չեն փոշմանելու, որ տվել են այդ 2 մանդատը «Մայր Հայաստանին», որովհետեւ տեսնելու են մաքսիմալ աշխատանք. Կարեն Սիմոնյան ՔՊ ուղեղները որոշեցին հանել այս տրանսպորտը ու փոխարենը ոչինչ հիմա չի աշխատում. Մուրազի Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Աբրահամյան Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ» Անպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ» Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին Ամեն գնով ուզում են 15 հազար դրամ տուգանեն տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին Պարեկները ռեյդի են դուրս եկել ՔՊ-ում երկրորդ շոկն ապրեցին Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնաuվածքներ. ՄԻՊ ՆԳՆ-ն հերթական խաբեության մասին է զգուշացնում Ո՞րն է իշխանափոխության այլընտրանքը․ «Կարճ ասած» Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. դեսպանը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին լուրերը

Ո՞րն է իշխանափոխության այլընտրանքը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Թեմային անցնելուց առաջ դիմում եմ իմ շատ հարգելի հետևորդներին, դիտողներին։ Պետք է խնդրեմ որևէ սոցհարթակում տեսանյութները դիտելիս հավանության որևէ նշան դնեք, ինչպես նաև գրեք որևէ կարծիք-մեկնաբանություն։ Այս ամենը խնդրում եմ ոչ թե եսասիրության, փառասիրության համար, այդ խնդիրը չեմ ունեցել, կարծում եմ՝ այս հաղորդման անցած 5 տարվա ճանապարհի ընթացքում դա լավ գիտեք։ Սա սոցցանցերի ալգորիթմերի աշխատանքի պայման է։ Եթե քո նյութերի տակ հետևորդները բացի դիտելուց ակտիվությւոն էլ են ցուցաբերում, լայն շրջանակի մոտ է հայտնվում տեսանյութը։ Իսկ մեր՝ բոլորիս նպատակը հենց այն է, որ այսօր ընդդիմադիր, ողջամիտ քննադատությունը հասանելի լինի լայն զանգվածների։ Ուստի պետք է խնդրեմ դուք էլ ձեր մասն ապահովեք։

Այժմ հիմնական ասելիքս․ մարտի 29-ից սկսած հանրային ակտիվություն են ցուցաբերում բռնագաղթած արցախցիները։ Ազատության հրապարակում հանրահավաք արեցին, 10-12 կետանոց պահանջ ներկայացրին կառավարությանը, տվեցին մեկ շաբաթ ժամանակ, վրան տեղադրեցին Ազատության հրապարակում։ Իհարկե՝ այս ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ են եղել մեր երկրում՝ հակաիշխանական, որոնց մասնակցություն ունեցել են արցախցիները, բայց սա առաջին դեպքն է, որ հենց իրենք են կզմակերպում, բավականին ուշացումով։ Ինչևէ, բազմամարդ հանրահավաքի անունից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որն իրականում չգիտեմ ովքեր են, պահանջում են Արցախցիների վերադարձի վերաբերյալ քայլեր, պահանջում են  արժանապատիվ կյանքի պայմաններ, բնակվարձի աջակցության 50 հազարական դրամների չդադարեցում, արդար և արդյունավետ բնակարանային ծրագիր, ատելության քարոզից հրաժարում, որն իրականացվում է հիմնականում իշխանական շրջանակներից ու աջակիցներից, պահանջում են հետ չկանչել Ադրբեջանի դեմ հայցերը, չլուծարել Մինսկի խումբը և այլն։ Տրամաբանական, ընդունելի պահանջներ։

Հայաստանում արցախցիները սոցիալական ծանր վիճակում են, ճնշող մեծամասնությամբ․ գուցե փոքր տոկոսը բարեկեցիկ է, բայց հիմնականը աղքատության մեջ են։ Չեմ ասում, թե աշխատանքի ընդունելիս տարբերակում են՝ Արցախից է, Հայաստանից է․ ոչ, դժվար թե, բացի կառավարությունից երևի ու գուցե մի քանի բացառությւոն էլ լինի։ Իհարկե՝ կառավարական օղակներում խտրականություն է բոլորի նկատմամբ, բացի ՔՊ-ական պաշտոնյաների հարազատներից։ Արցախցիները կարող են տեղավորվել աշխատանքի անպես, ինչպես ոչ արցախցիները․ բայց հարցն այն է, որ մեր երկրում կա 25 տոկոս աղքատություն, ու մեր երկրում մեծամասամբ աշխատավարձն այնպիսին չէ, որ մարդիկ մտածեն բնակարան ունենալու մասին։ Առավել ևս արցախցիների դեպքում, որ չունեն բնակարան, իրենց ցածր աշխատավարձով հա՛մ պետք է տան վարձ տան, հա՛մ ապրեն։ Ու կառավարությունը զրկում է 50 հազարական դրամներից։ Նրանց տուն տալը ի տարբերություն մյուսների, կառավարության պարտավորությունն է, ժողովուրդ։ Ասում են Հայաստանում էլ լիքը կան տան կարիք ունեցողներ։ Այո, կան, դրա համար ենք ասում պետք է լինի կարիքի գնահատում, ու առաջինը պետք է տուն ստանան նրանք, ովքեր կառավարության պատճառով, աղետների պատճառով զրկվել են տնից։ Արցախցիներին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է զրկել տնից ու պարտավոր է տալ տուն, աշխատանք, սոցիալական երաշխիքներ։ Բա տասնամյակներ ապրել-արարել-ստեղծել են, մի օրում հանձնել ես, ու մենակ հագի շորերով բռնագաղթել են, պարտավոր եք ապահովել։ Ամեն տարի Հայաստանն Արցախին գումար էր ուղղում հսկայական, երկու տարի է՝ չեք ուղղում, ո՞ւր են գնում էդ փողերը, դրանով բոլորին տներ կտայիք։

Դուք հայտարարել եք բնակապահովության ծրագրի մասին, ու 30 հազար կարիք ունեցողից ընդամենը 800-ն է դիմել հավաստագրի համար, նրանցից էլ ընդամենը 38 է ձեռք բերել բնակարան․ ուրեմն դա անհաջող ծրագիր է։ Կամ ո՞նց կարող եք մարդկանց տունը հանձնել ու ասել գնացեք հիփոթեքով տուն առեք։ Կրկնում եմ, արցախցիները մի բան էլ ուշ են ոտքի կանգնել, պետք է և՛ բնակարան պահանջեն, և ով ունի ծրագրեր՝ բիզնես հիմնելուն օգնեն, ով գյուղատնտեսությամբ է զբաղվում, անհրաժեշտ ամեն ինչով ապահովեն։ Նիկոլը ինչպես Կիրանցի տները հանձնեց ու տվեց բարձր փոխհատուցում, ով որ ուզում էր, նույնը պետք է անի այս պարագայում։ Բայց փոխարենը, կավարությունը հերթով վերցրել է արցախցիների 12 կետանոց պահանջները ու մերժելով գալիս է։

Արցախցիները արդար պահանջներ են ներկայացոնում, չնայած որ Նիկոլի անունը չեն տալիս։

Բայց արցախցիներ էս արդարացի պահանջին ի պատասխան տեսնումե ենք իշխանութունից ատելության քարոզ, մանիպուլացնում են։ Մարդիկ իրենց իրավունքներից են խոսում, իշխանության անդամները, պատգամավոր, ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատողներ-բան, գրառումներ են անում, թե՝ ըհը, օգտագործում են ներքաղաքական թեմաներում, իրենցով հրապարակներ են լցնում։ Ու արցախցին, որ իր արդարացի պահանջով ոտքի է կանգնել, ասում է՝ դե լավ, գնում ենք, մեզ կապում են սրան-նրան, ավելի լավ է նստեմ տեղս, մինչև․․․ Ձեզ մանիպուլացնում են, ժողովուրդ, իմ սիրելի արցախցիներ, դա արել են տարիներովու դուք էլ հեշտ տրվում եք դրան։ 2022 թվականին, երբ Երևանում միտինգներ էին, Արցախի պաշտոնյաները էնպես էին կոմպլեքսավորվել, որ այնտեղից ի պատասխան Երևանի 40 օր տևած բողոքի ակցիաներին, ասում էին՝ մեզ մի կապեք ներհայաստանյան քաղաքական գործընթացներին: Որ ասում էին՝ այ ընկերներ, մենք ոտքի ենք ելել որովհետև Արցախի ինքնորոշման նշաձող է իջեցնում, Արցախի 70 տոկոս է հանձնել, էստեղ վախեցել էին, որ կարող է հանկարծ Արցախի ժողովուրդը ոտքի կանգնի ու հարց լուծի։ Ու իրենց վախը փոխանցել էին Արցախի իշխանություններին, թե՝ Հայաստանում կատարվողը համարեք ավանտյուրա, աթոռակռիվ, Քոչարյան, նախկին և այլն։ Ու կուտը կերան։

Ինձ հետաքրքիր է, հիմա է՞լ եք էդ սադրանքներին տրվելու, հիմա է՞լ եք կոմպլեքսավորվելու, մտածելու եք, թե ձեզ օգտագործում են, որ իշխանափոխություն լինի․ կկարդաք մի երկու իշխանական մեկնաբանություն ու նստեք տեղնե՞րդ։ Բայց որ հանկարծ ըմբոստանաք, իրականում կտեսնեք, թե ինչքան հզոր ուժ եք, ու էդ ժամանակ ձեր բոլոր պահանջները կկատեարեն, վախից։ Բա սաղդ ասում եք` ուզում ենք վերադառնալ, սրանք վերադարձի շուրջ ոչինչ չեն մտածում։ Այսինքն դուք պետք է պարտադրեք, չէ՞, որ բանակցեն։ Այո, պետք է ըմբոստանաք, ու եթե ձեր ըմբոստությունից շահելու են քաղաքական տարբեր ուժեր, ձեզ համար, կարծում եմ, դա չէ կարևորը, այլ այն, որ շահեք առաջին հերթին դուք, ստանաք ձեր հասանելիքը։

Ու ամենակարևորը, Նիկոլ Փաշինանը ոնց որոշել է, որ դուք պետք է տեղահանվեք, ոնց ձեզ հորդորում էին տարբեր կողմերից, որ ոչ մի բան մի այրեք, ոնց կա՝ էդպես թողեք դուրս եկեք, որովհետև վերադառնալու եք, երբեք չմտածեք, թե Արայիկ Հարությունյանն ինքն իրեն էդպիսի բաներ մտածած կլիներ։ Դա ասվել է ձեզ Նիկոլ Փաշինյանի հրահագնով, որ ձեր հողն ու տունը սիրուն բանտիկը կապած հանձնվի թշնամուն։ Հիմա գնացեք նրանից պահանջեք, ասեք մեր տունը վերադարձրու մեզ, մեզ պետք չէ ո՛չ քո 40 հազար դրամը, ո՛չ +10 հազար դրամը, ոչ ուզում ենք քեզանից կախման մեջ լինել, ոչ էլ քեզ ընտրել ենք։ Բայց անի որ դու ես որոշել մեր երկրի ճակատագիրը, մեզ վերադարձրու մեզ մեր տուին, ոնց ուզում ես, պետք է երաշխիքներով վերադարձնես։ Դու ես մեղավորը, ու պետք է պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա, ու դա հաստատ 40+10 հազար դրամը չէ, լավ տոկոսով հիփոթեքը չէ։ Դուք պետք է վերադառնաք էնտեղ, որտեղ ապրել եք հազարավոր տարիներով։ Պետք չէ ինչ-որ հոգեկան շեղում ունեցողների սոցցանցային գրառումները ծանր տանեք, ձեզ հյուր զգաք, արտագաղթեք-գնաք։ Ոչ, դուք տուն-տեղ ունեք։ Կամ թող լուծեն ձեր տան վերադարձի հարցը կամ հեռանան։ Ու ձեր պահանջը հենց իրենցից պետք է լինի, ուրիշ բան խնդրում եմ չմտածեք։ Էս սաղ ընթացքում շատ մարդիկ էսպես մանիպուլացվել են, մոլորեցվել են, որ հանկարծ ոտքի չկանգնեն, ու բոլորը անխտիր տուժել են, որովհետև ընկել են ճիրանների մեջ։ Ինչքան տեղից շարժվեք, լինեք ըմբոստ, էնքան ձեր խնդիրները կստանան լուծում։ Էնքան ձեն չհանեցիք, այ տնաշեններ, էդ 40+10 հազարներն էլ կտրեցին։

2023 թվականին Հայաստանի իշխանութունը բռնագաղթից հետո ուղղակի ասեղի վրա էր, բայց կարողացան ձեզ լռեցնել, խաբել 40+10 հազարով, հանգիստ նստեցիք տեղներդ, ու իշխանության անհանգստությունն էլ անցավ։ Բայց հանուն արդարության ասենք, որ մենակ դուք չէ, որ տրվել եք իշխանության մանիպուլյացիաներին, էստեղ էլ են էդ կտերը կերել։ Էն որ սրանք ասում էին մենք զինվոր չունենք, բանակը իզուր ենք գովել, պետք է հանձնենք, որովհետև իրականում թույլ ենք, զենք չունենք, դաշնակից չունենք, թշնամին հզոր է, «բայրաքթար» ունի, ամեն ինչ անենք, որ պատերազմ չինի և այլն, էդ կտերը չկերա՞նք։ Համաձայնեցինք Սյունիքից տա, Ջերմուկից տա Տավուշից տա, Գեղարքունիքից տա, որովհետև մեզ համոզում էին, թե մի օրում թուրքը կհասնի Երևան։ Մենք էդ կտերը կերանք, չէ՞, որ համաձայնեցինք սահմանազատում անել, սահման գծել, «թե չէ՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի»։ Այ էդպես համաձայնեցինք նոր սահմանադրության գաղափարին, Արարատը մոռանալուն։ 2021 թվականին մեզ չմանիպուլացրի՞ն, թե՝ Քոչարյանը ուժեղ ա, որ գա՝ պատերազմ կանի Ղարաբաղի համար, մենք պատերազմ չենք ուզում, ու էս ճահճի մեջ խորացանք։ Մենք մանիպուլյացիայի զոհ ենք։

Իսկ ո՞վ ասաց, որ եթե չեն հանձնում, ուրեմն պատերազմ է լինում, ինչո՞ւ եք կամ-կամով նայում։ Կարող ենք ո՛չ հանձնել, ո՛չ պատերազմ լինի։ Մեր նախկին 30 տարվա փորձը։ Դե թող Քոչարյանի ժամանակ տենց բաներ պահանջեին, բա ինչի՞ մտքներով չէր անցնում։ Որովհետև էն ժամանակ 1 կրակոցին ստանում էին 10 կրակոց, Քոչարյանի ժամանակվա ԱԳ նախարարն ասում է՝ ինչ զենք թշնամին էր գնում, Քոչարյանը խնդիր էր դնում դրան հակադրողը ձեռք բերել, առաջ էին գալիս, պահանջում էր տասն անգամ ավելի առաջ գնալ։ Սա սաղ զիջում է, ասում է՝ զաթո զոհեր չեմ տալիս, ու էդպես Թուրքը մտել է մեր երկրի մեջ։

Սիրելի արցախցիներ, մանիպուլյացիայի հերթական անգամ զոհ չգնաք։ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, Նիկոլը իրեն դուրս դրեց այդ պարտավորությւոնից․ բայց սահմանադրությամբ է երաշխավոր, նաև արցախցիների անվտանգության երաշխավորն է, թե՛ արտաքին, թե՛ սոցիալական։ Ու պարտադրեք, որ ձեր պահանջները կատարեն։ Ես չգիտեմ՝ ովքեր են հանրահավաքի, ակցիաների կազմակերիչները, անգամ անտրամաբանական ելույթներ եմ լսում։ Դրանք շահարկվելու կամ թեման իշխանության կողմից շեղելու վախից է։ Էն որ ասում են՝ մեր պահանջը քաղաքական չէ, սոցիալական է, դա հենց էդ վախն է։ Դուք պահանջում եք վերադարձ, դուք պահանջում եք Մինսկի խմբի չլուծարում, դուք պահանջում եք հայցեր հետ չքաշել, դրանք մաքուր քաղաքական են։ Ո՞ւմից եք պահանջում, ՀՀ իշխանութունից․ գիտեք, որ այդ իշխանությունը մեկ ոգի էտվեք դրա անունը։

Կարճ ասած՝ սիրելի արցախցիներ, այս կատավարությունը ձեզ էլի կուտ կտա, կհամոզի, կվախեցնի, բայց իմացած եղեք, որ ձեր հարցը չի լուծի, քանի դեռ բռունցված չեք ու հստակություն չեք պահանջում։ Գուցե սկզբունքորեն դեմ չեն ձեր խնդիրները կարգավորելուն, բայց չունեն հնարավորություն, որովհետև քանդել են տնտեսությւոնը, մնացել են վարկերի հույսին։

Համոզված եմ, որ եթե բոլորս, խոսքը չի վերաբերում միայն արցախցիներին, գիտակցեն, որ մանիպուլյացիաներին պետք է բանի տեղ չդնեն, խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ, քան պատկերացնում եք։ Իսկ ձեր խնդիրների կարգավորումը կախված է իշխանափոխության հետ։ Իշխանափոպխության այլընտրանքը զրկանքներն են, աղատությունն է, վախերն են, պատերազմն է»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan