ՔՊ-ականները և կից արբանյակներն աղմկում են, բայց ողբանվագ ճիչեր են․ Դերենիկ Մալխասյան
Պատկերացնում եք, թե ՔՊ-ականները և կից արբանյակները ինչ ճիչեր պետք է հանեին, եթե հակառակը տեղի ունենար ու Գյումրիում ընդդիմությունը, Աստված մի՛ արասցե, չմիավորվեր։ Հիմա էլ են աղմկում, բայց ողբանվագ ճիչեր են։
Տղաներ ու աղջիկներ, տեսնում եք, որ մերժված եք, հանգստացեք, ձեզի մի քիչ համեստ պահեք՝ ձեր ստացած տոկոսների չափով։ ՔՊ-ի կցորդ Եվրադաշինքին էլ է դա վերաբերվում․ ոնց որ ՔՊ-ից բեթար սգի մեջ եք, հասկանալի է՝ ՔՊ-ից առավել մերժված եք։
Հ․Գ․ Ի դեպ, ապագայում ցանկացած քաղաքական դասավորության պարագայում էլ բան չի փոխվելու, նիկոլիզմը և նրա արբանյակներն այլևս պարտված են ժողովրդի կամաարտահայտմամբ։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից