Ավելի շատ քաղաքական խնդիրներ կան, քան անձնական, ես չեմ ուզում շատ ընդլայնվել. Վարդան Ղուկասյան
«Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը կարդացել եմ, իրար հետ չենք խոսել, թուրքն ու հայը չենք, կխոսենք, ես ներողամիտ մարդ եմ»,- News.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Ինքը ճիշտ է արել, կարող է դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել, իսկ անունն ավելի բարձր է, քան նյութականը։ Այն ինչ ներկայացնում են մեր ընտանիքների մասին, դա էդպես չէ։ Ավելի շատ քաղաքական խնդիրներ կան, քան անձնական, ես չեմ ուզում շատ ընդլայնվել»,- ասաց Ղուկասյանը։
Նա հայտնեց, որ Գյումրու փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը։