Ամբողջական իշխանափոխության ճանապարհին այս միջանկյալ խնդիրը լուծված է. Դերենիկ Մալխասյան
Քաղաքագետ, Գյումրու ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Դերենիկ Մալխասյանը գրում է. «Իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Գյումրին դա հաստատեց:
Եվս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդը Գյումրիում առավելապես քվեարկել էր ընդդիմադիր ուժերի կամ անհատների օգտին՝ դրանով իսկ բոլորին պատվիրելով միավորվել և իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»: Ամբողջական իշխանափոխության ճանապարհին այս միջանկյալ խնդիրը լուծված է:
«Մայր Հայաստանն» իրենից հասանելիքն արեց, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանազրկվի: Դա մեր ծրագիր-մինիմումն էր: Առավելագույնին հասնելու համար բոլոր ջանքերը ևս ներդրվելու են: Հաղթանակ և հաջողություն բոլորիս»: