Լևոն Քոչարյանը հանդիպել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների հետ
Դիտել նաև
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը
Անդրանիկ Քոչարյանը սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին
«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ ապրիլի 4-ին հանդիպել և զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ռազմավարական դաշնակիցների ընտրության հարցերին:
Լևոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցադրումներին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին:

