«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ. բանակցություններին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ. Ֆրանսուա Մակրոն

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ  Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Ներկայացանում են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզ այց կատարելու,  ինչպես նաև այն ջերմ ու հաճելի զրույցի համար, որ մենք ունեցանք ճաշի  ընթացքում: Ես վերահաստատեցի, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:

Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արևմուտքի և Արևելքի հատման  վայրում կայուն և ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած  ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարևանությամբ մի  տարածաշրջանում, և ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար,  ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում:  Մենք միասին  հանդիպելու ենք Շառլ Ազնավուրին: Ես չէ, որ պետք է նշեմ, որ նա ձեր դեսպանն ու մեր հայրենակիցն է և նա մշտապես երկուսն է մեկում: Նա այսօր մեզ հետ է  լինելու, սակայն ամենից առաջ կարծում եմ, որ նա նվիրված է իր  երկրպագուներին: Կարծում եմ, որ նա Պրովանսում է՝ Մարսելում, որտեղ համերգ
ունի, բայց այսօր երեկոյան կարծես կլինի մեր կողքին:

Նա մշտապես եղել է  Ֆրանսիան ու Հայաստանը միացնող կենսական կապերից մեկը, և այն մարդկանցից  մեկն է, ով աշխույժ է պահում մեր ամենօրյա հարաբերությունները, ինչպես,  օրինակ, Ազգային ժողովի բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր  Մարիլոսյանը, ով այսօր մեր կողքին է, ով ևս ներկայացնում է մեր երկրների  ընդհանուր հիշողությունն ու մշակույթը: Ես հնարավորություն  կունենամ արտահայտվելու պատմության չար քամիներին հակառակ ձևավորված մեր  խորը հարաբերությունների մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների  համակարգող խորհրդի ճաշի ընթացքում, որին կմասնակցեմ հաջորդ շաբաթ: Ինձ  համար շատ կարևոր է այն դերը, որ խաղում է սփյուռքը մեր միջազգային  ներգրավվածության հարցերում, ես կցանկանամ նրանց հետ շփվել և լսել նրանց:

Ճանաչում եմ նաև այն պայքարը, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքը տանում է  Ցեղասպանության հիշողության համար և կողմ եմ այդ պայքարին, որի հանդեպ մեծ  հարգանք ունեմ, ինչպես նշել էի մի քանի ամիս առաջ: 2018 թվականը  Հայաստանի համար կարևոր տարի է: Մայիսին դուք նշելու եք Հայաստանի առաջին  Հանրապետության անկախության հարյուրամյակը, և Եվրոպայի ու արտաքին գործերի  նախարարը մասնակցելու է այդ միջոցառումներին: Ավելին, ես Ձեր հրավերով  կայցելեմ ձեր երկիր, որի համար շնորհակալություն եմ հայտնում, պարո՛ն  Նախագահ, քանզի հոկտեմբերին ներկա եմ գտնվելու Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովին, որի հետ մեկտեղ Նախագահի հրավերով պետական այց կկատարեմ  Հայաստան: Մենք խոսեցինք գագաթնաժողովի անցկացման մասին և այսօրվանից ձեռք  ձեռքի տված աշխատելու ենք դրա կազմակերպման և հաջողության ծրագրի շուրջ:

Այս առումով Երևանում կայանալիք գագաթնաժողովը կարևոր է երեք պատճառով.  առաջին հերթին Հայաստանը հյուրընկալելու է մեծ դիվանագիտական  իրադարձություն և իր տեղն է հաստատելու Ֆրանկոֆոն երկրների շարքում՝ մի  տարածաշրջանում, որտեղ ֆրանսերեն լեզուն պետք է զարգանա այն բոլոր  արժեքներով, որ ներառում է: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  համար ևս կարևոր է, քանի որ այն ավելի ու ավելի կարևոր դեր է սկսում խաղալ և ավելի գրավիչ է դառնում բազմաթիվ երկրների համար՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի  ժողովրդագրական դինամիզմի: Եվ, ի վերջո, կարևոր է Ֆրանսիայի համար, քանի որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք որոշել  ենք ավելի մեծ ուժ հաղորդել Ֆրանկոֆոնիային, ինչին ես ավելի մանրամասն կանդրադառնամ մարտին: Մենք որոշեցինք, որ այս գագաթնաժողովի հեռանկարը  Հայաստանում նոր ազդակ կհաղորդի ֆրանսերենին, մասնավորապես կրթական  համակարգում ֆրանսերենի տեղին՝ փորձելով ստեղծել երկլեզու միջնակարգ  դպրոցներ: Մենք փորձում ենք նաև ունենալ հնարավորինս լայն մշակութային  համագործակցություն, զարգացնել նաև Հայաստանում առկա Ֆրանսիական  համալսարանը: Մեզ համար կարևոր հանձնառություն է նաև զարգացնել Երևանում  Շառլ Ազնավուրի թանգարան-մշակութային կենտրոնը: 

Մենք  անդրադարձանք նաև հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, կարևորեցինք տնտեսական կապերին դինամիզմ հաղորդելու անհրաժեշտությունը, խոսեցինք նաև  Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներդրումների մասին,  մասնավորապես, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, սննդի  արդյունաբերության ոլորտներում, որոնց առումով ունենք մեծ ծրագրեր, ինչի  մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Ողջունեցի անցած նոյեմբերի  24-ին Արևելյան գործընկերության ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև  Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը՝  հաշվի առնելով այն բացառիկ մոտեցումը, որ Ֆրանսիան ցուցաբերեց այս հարցում:

Վերջում անդրադարձանք նաև միջազգային հարցերին՝ հատկապես այն  համատեքստում, որ Հայաստանի մերձավոր հարևանությունում տեղի են ունենում  խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում: Դրանք կարող  են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաև գործելու  շարժառիթ են: Նախագահ Սարգսյանին ասացի իմ համոզմունքը. Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ  ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան  հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:

Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ  գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Բանակցությունների վերսկսումը,  որին մասնակցում էիք Դուք, պարոն Նախագահ և Ձեր ադրբեջանցի գործընկերը  Ժնևում անցած հոկտեմբերի 16-ին, որոնք հետագայում շարունակվեցին արտաքին  գործերի նախարարների մակարդակում, քաջալերող են: Դրանց պետք է հետևեն  կոնկրետ գործողություններ: Մեզ ևս շնորհավորում եմ, որովհետև անցած շաբաթ  Կրակովում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է  կառուցողական մթնոլորտում, և հուսով եմ, որ այդ ոգևորությունը մեզ առաջ  կտանի: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում  իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս  երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի: Համենայնդեպս, ես  վստահեցրեցի պարոն Նախագահին իմ անձնական ներգրավվածության մասին, ինչպես  նաև իմ վճռականության, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ իր դերը՝ որպես  անկողմնակալ միջնորդ: Մենք հետևում ենք այս իրավիճակին և մեր ռուս ու  ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ  մղելու բոլոր հնարավորությունները:  Եվս մեկ անգամ, պարո՛ն  Նախագահ, շնորհակալ եմ, որ եկել եք Փարիզ տարվա սկզբին: Առաջիկա ամիսները  կլինեն բուռն աշխատանքի ամիսներ, և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ  հայտնում Ձեր հրավերի համար, որը ես սիրով ընդունում եմ և Հայաստան  կժամանեմ պետական այցով այս աշնանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>