Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Պիլեսոսը, օխլոսը, բառադին ու նասկի գզողը որ լինեն մեզ կառավարող․․. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի թեմայի, որը իրականում մեր էս ամբողջ ողբերգությունների, ձախողումների հիմքն է։ Դրա մասին մենք խոսել ենք առաջին օրվանից՝ 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ընտրվեց վարչապետ ու առաջին կադրային նշանակումն արեց։ Այսօր՝ 7 տարի անց, դժգոհում է կադրային քաղաքականությունից և ասում՝ կադրային ճգնաժամ ունենք։ Բայց ինչո՞ւ ունենք կադրային ճգնաժամ․ ըստ իրեն՝ որովհետև նախկին 30 տարի և այլն և այլն, էդ հին երգերին չանդրադառնամ։ Իսկ իրականո՞ւմ ինչու ունենք կադրային ճգնաժամ։ Այ սա մենք անընդհատ ասում ենք, բայց իրենք երբեք բաց չեն խոսի։

Փաշինյանը կադրային ճգնաժամի կոնտեքստում ասում է՝ բանակը այլևս չի բարեփոխվի, որովհետև մանկապարտեզները քիչ են, քանդված և այլն։ Նախ չեմ անդրադառնում Փաշինյանի այս խոսքերի վտանգավոր կողմին․ հիմա, երբ թշնամին անընդհատ խախտում է հրադադարը, երբ անգամ կառավարությունն է հայտարարում, որ Ադրբեջանն ուզում է հարցը տանել էսկալացիայի, ու Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է՝ էն որ 2021 թվականից ասում եմ բարեփոխում եմ, սուտ է, չի ստացվի բանակը բարեփոխել։ Սա հնարավոր պատերազմի մեջ մտնող երկրի ղեկավարի համար շատ վատ ազդակ է։ Արարատ Միրզոյանը, որ էդտեղ նստած էր, ճիշտ կլիներ, որ ասեր՝ էդ Ադրբեջանին նավոդկա ե՞ս տալիս։

Իհարկե՝ Փաշինյանը ճիշտ է այս դեպքում, ունենք չբարեփոխված բանակ։ Իսկ ո՞վ պետք է բարեփոխեր։ Հայաստանում կադրային սով էր, դրա համա՞ր Պապիկյանին նշանակեցիր պաշտպանության նախարար, թե՞ նրա համար, որ քո կուսակցության վարչության անդամն է։ Հայաստանն ունեցել է պաշտպանության նախարար գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց, ունեցել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ունեցել է պաշտանության նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյան, ունեցել է պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյան, նրանց ֆոնին Նիկոլը պշտպանության նախարար է նշանակել պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանին ու ասում է՝ բանակը չի բարեփոխվի, կադրային սով է։ Սուրեն Պապիկյանի տեղակալները նրանից բեթար կապ չունեն պաշտպանական համակարգի հետ, ֆինանսիստ են ու միլիցա։ Կադրեր չկա՞ն, թե՞ քո մոտ չկան։

Ինչքան վատ կադրեր կային, չմասնագետներ, դրել ես բարձր պաշտոնի, ենթակայության տակ գտնվող մասնագետները դա համարել են իրենց արժանապատվությունից ցածր, դուրս են եկել գործից, ասում են՝ դրանց հետ չենք աշխատի։ Ու էդ քո բերած կադրերն էլ իրենք իրենց հերթին իրենց ցածր չափանիշներով են աշխատակիցներ բերել։ Կարևորը՝ լինի ձեր թիմի անդամ, կարևորը լինի ընտանիքի անդամ, նեղ կռուգից։

Էսօր առողջապահության նախարարն ասում է՝ մի քանի բժշկական կենտրոններում առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու, Նարեկ Զեյնալյանն էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածուն է։ Ասում ա տնօրեններից շնորհակալ ենք, զարգացում են ապահովել, բայց փոխում ենք, բերենք Նարեկ Զեյնալյանին։ Նարեկ Զեյնալյանը ՔՊ-ական պատգամավոր էր, որը Նիկոլի ՍՄՍ-ը ստացավ ու մանդատը վայր դրեց, հիմա տանում են ոլորտ, որը մարդկանց կյանքի հետ կապ ունեցող առաջին օղակ է, գլուխ չի հանի, բայց հաստատ լավ աշխատավարձ կստանա։ Ի՞նչ չափանիշներով եք շարժվել․ ՔՊ-ական լինելու։ Բայց նայեք ցինիզմը․ Նիկոլը կառավարության նիստում դժգոհում է կադրային քաղաքականությունից, բայց նույն Նիկոլը որոշել է, որ պետք է հիվանդանոցի տնօրեն լինի Նարեկ Զեյնալյանը, որը ՔՊ-ական է։ Սա դեռ հեչ, ուրեմն սխալ էր արել, չէ՞, որ մանդատը հորդորեցիր վայր դնի․ իսկ հիվանդանոցում սխալ չի՞ անի։ Իսկ Անահիտ Ավանեսյանին ո՞ր չափանիշներով նշանակեցիր նախարարի պաշտոնի, ինչի՞ց որոշեցիր, որ առողջապահության նախարարը պետք է լինի իրավաբան։ Բա եթե նախարարը մասնագետ չէ, իր ենթակայության ոլորտներում նախարարն էլ կարող է իր չփանիշներով չմասնագետների նշանակել։ Դոկտոր-պրոֆեսոր Նորայր Դավիդյանց, Հարություն Քուշկյան, Արա Բաբլոյան տեսած նախարարությունում Ավանեսյան բերելուց հետո բա կխոսեք կադրային դեֆիցիտից։

Կարո՞ղ ես բացատրել, թե պաշտոնապես 25, իսկ ոչ պաշտոնապես 50 տոկոս աղքատություն ունեցող երկրի սոցապնախարար ինչի ես նշանակել պատմաբանի․ ուզում ես ասել հնարավոր չէ՞ր 1,7 մլն դրամանոց աշխատավարձով մասնագետի բերել նախարար աշխատի․ ջհանդամ, թող ՔՊ-ական չլիներ։ Կարո՞ղ ես բացատրել, թե արևելագետը ինչ գործ ունի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հետ, որ նախարար ես նշանակել։ Դրա համար էլ դուք արբանյակ եք հանում երկինք, մյուսների արբանյակներն ընկնում են։ Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա, այլ դու ես ընտրում ճգնաժամի մեջ գտնվողներին։ Դու անգամ մասնագետների մեջ որակյալներին չես ընտրում։ Շրջակա միջավայրի նախարար ես նշանակել իբր մասնագետի․ Սիմիդյանը երկրաբան է դիպլոմով․ լա՞վ մասնագետ է․ ծառեր էր խոստանում տնկել մի քանի միլիոն հատ, տոպրակների արգելքի բարեփոխում էր արել իբրչ, ո՞ր մեկը կատարվեց։ Ոչ մեկ, որովհետև մասնագետների մեջ էլ ընտրում ես էլի համաձայն կուսակցական շահի։ Մարտի 1 կազմակերպելուց հետո Սիմիդյանենց տուն էր թաքնվել, պետք է պարտքի տակից դուրս գայիր, նշանակեցիր նախարար։

Մի պատանու նշանակել էիք Սփյուռքի նախարար, մի պատանու նշանակել էիք տեղակալ կամ օգնական, որ անգամ օրենքն էր արգելում։ Ինչի՞, չափահաս մեկը չկա՞ր։ Բայց հիմա էլ նշանակել եք Սփյուռքի հանձնակատար մեկին, որը չափահաս է, բայց Սփյուռքում մերժելի է։ Էլ մարդ չկա՞ր։ Քա՞նի պաշտոնի նշաձող եք իջեցրել, որ ձեր կադրերին նշանակեք։ Գյուղապետի ցենզը իջեցրել եք, կրթական ցենզը վերացրել եք, անգամ Ակադեմիայի ինստիտուտի՝ Մատենադարանի ղեկավարի չափանիշներ եք իջեցրել, որ ձեր թեկնածուին նշանակեք։ ՊԵԿ-ի տեսուչների չափանիշներ եք իջեցրել, դրա համար էլ տուգանքների 80 տոկոսը չեղարկվում է։ Առնվազն երկու դեպքով մենք ենք բացահայտել, որ կեղծ դիպլոմով նշանակել եք մարզպետ ՔՊ-ականների։ Գործից հանեցիր, տարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Մթոմ Պապիկյանը էնքան լավ մասնագետ էր, որ կարող է խորհրդականն էլ դիպլոմ էլ չունենա, մասնագետ էլ չլինի։ Դուք եք որոշել, որ պարեկները կարող են և ընդամենը միջնակարգ կրթությւոն ունենան․ երեկ հրապարակեցի, թե ոնց են փողոցի մեջտեղը ավտոմեքենայի դուռը բացում ու վարորդին փռում ասֆալտին, ինչ է, թե չի ուզում հարազատի հուղարկավորությունից ուշանալ ձեր՝ ժամերով փողոցները փակ պահելու պատճառով։

Դիվանագիտական դպրոցը փուլ էր եկե՞լ, որ պատերազմող երկրի արտգործնախարարի տեղակալ նշանակեցիր կյանքում ոչ մի տեղ չաշխատածին, իսկ նախարար «թուրքի ագենտի» մականուն կամ գուցե կարգավիճակ ունեցողին։ Բա նորմալ մասնագետ ունենայիր, կհելներ կհայտարարեր՝ պետք է բոլոր երկրները հաշվի նստեն Հայաստանի հեղափոխության հե՞տ, այ էս տեսակետից պետք է հարաբերութունները զարգացնե՞նք։ Քա՞նի պատգամավոր ունես, որ բարձրագույն կրթություն չունի, ու դրանով հանդերձ՝ օրենսդիր մարմնի անդամ է։ Ումի՞ց ես դժգոհ, Նիկոլ։ Նրանից ես դժգոհ, որ լուրջ կադրերը չե՞ն ուզում քեզ հետ աշխատել, որովհետև անկանխատեսելի, անհավասարակշիռ մարդ ես, որը չի պատկերացնում ոչինչ պետական կառավարման համակարգից։ Կարող է մի օր չպատճառաբանված, տրամադրության կտրուկ փոփոխության պայմաններում, գարնանային փոփոխական մի օր առանց բացատրելու ՍՄՍ ուղարկես՝ հանես գործից։ Դրա համար ամեն մեկը գալիս է փող աշխատի, պարգևավճար ստանա՝ գնա, քանդվող երկիր, քանդվող համակարգեր, ոչ մեկ լուրջ չի վերաբերում իր գործին, ձեզ վրա էլ հույս չի դնում, «ձրի գարի, անտեր էշ» կարգախոսն է։

Նորմալ ղեկավարն ընտրում է նորմալ կադրեր, հետը գալիս են, հետը գնում են կամ էնքան մասնագետ են լինում, որ հաջորդը խնդրում է մնան։ Իսկ դուք 7 տարի իշխանության եք, հազիվ գտնես մի երկու հիմնարկ, որը 7 տարում մի քանի ղեկավար չի փոխել։ Քյարամյան ունես, որ մի օրում երկու պաշտոն է փոխել։ Ու ամեն եկողը նախորդից չմասնագետ է, դրան գումարած՝ չմարդ է, նախորդից վատն է։ Վերջապես, ցանկացած համակարգ մտնեք, ՔՊ-ական պաշտոնյաների ազգուտակն են, ինչի մասնագետ չկա՞ն։ Ասում էիք մերոնք են, բայց ազնիվ են, անփորձ են, բայց ազնիվ են։ Նախ պարզվեց՝ հեչ էլ ազնիվ չեն, հայտարարագրերը նայեք՝ հարցեր չեն առաջանա։ Բայց եթե անգամ ազնիվ լինեին, արդյո՞ք ազնվությունը կառավարման փորձ է։

Նիկոն ասում է՝ եթե մարդը վարել չիմանալով վարորդ է աշխատում, ինչի՞ չի կարող կառավարել չիմանալով աշխատի։ Քո օրինակն է, հա՛մ վարորդական վկայականն ես կեղծիքով ստացել, հա՛մ դիպլոմ չունես, հա՛մ էլ կառավարումից գաղափար չկազմելով՝ կառավարություն ես ղեկավարում։ Ու հիմա էլ դուրս է գալիս, որ կադրերն են մեղավոր, որ չկան։ Դո՛ւ ես մեղավոր, կադրերը միշտ էլ կան, եղել են ու կլինեն, երբ դու դուրս կգաս ու էդ աթոռին կլինի նորմալ, լուրջ, մասնագետ մարդ, որը կիմանա ինչ առաջադրանք է տալիս, ինչ արդյունք է ստանում, լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Խնդիրը կադրերը չեն, խնդիրը նշանակողն է, խնդիրը Նազելին չէ, Քիսոն չէ, Աննան չէ, Արգիշտին չէ, Արարատը չէ, Ալենը չէ, Վահագնը չէ, խնդիրը դու ես, որ ոչինչ չիմանալով ստանձնել ես պետության ղեկը, դա քիչ է, մի հատ էլ մինի փորձով, գիտելիքով, հմտությամբ մարդկանց նշնակել ես մաքսիմում արդյունք ակնկալող տեղ։ Էս չե՞ք եղել այսպես կոչված հեղափոխութւոնից առաջ․ հիմա էլ զարմանում եք, թե ինչու ձեզ մոտ ոչինչ չի ստացվո՞ւմ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էդ որ հա ասում են Ղարաբաղ հանձնեցինք, որովհետև Ալմա Աթայի հռչակագիր ու չգիտեմ ինչ, տնտեսությունը քանդվում է, որովհետև անպարտաճանաչ հարկատուներ, դիվանագիտութունը վատ է, որովհետև դեսպանատան շենքերը վարձով են և այլն, ոչ, ժողովուրդ, որովհետև քանդել եք, ամեն տեղ էքսպերիմենտներ եք արել։ Դրա գինը էս ա, մեր էսօրվա վիճակն է։

Մեկ տարուց լրանում է ձեր կառավարման ժամկետը, գնալու եք, էլ չեք լինելու, էս ձեր էքսպերիմենտների տակից ո՞նց երկիրը դուրս կգա․ դա առհասարակ հնարավոր է՞։ Ավելի լավ չէ՞ր ձեր էս հեղափոխությունը չլիներ, ձեր էս կադրերը, որ էսօր նախագահ, ԱԺ փոխնախագահ, վարչապետ, նախարար են ու դեպուտատ, էլի Սորոսի, գրանտների հաշվին ակցիաներ անեին ռուսների դեմ, բայց կառավարման ղեկին մոտ չգային»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>