Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան

Թուրք-արևմտյան ուժերը մերժվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում

Հերթը՝ համապետական ընտրություններիnն է:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքները դեռ երկար ժամանակ կլինեն քաղաքական դիսկուրսի կենտրոնական թեմաներից մեկը։ Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը կարողացավ հավաքել ընդամենը 36.8% ձայն, սսկ Փարաքարում «Միասնություն» դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ստացավ 55% ձայն՝ շրջանցելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Երկու համայնքներում բնակչության մոտ 60 տոկոսը մերժեց Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին։ Ընտրությունների նման արդյունքը չի կարող չունենալ նաև աշխարհաքաղաքական երանգավորում։

Մասնավորապես՝

1. Դրանք առաջին ընտրություններն էին այն բանից հետո, երբ հայտարարվեց Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» կետերի համաձայնեցման մասին, սակայն ՀՀ քաղաքացիներն, այնուամենայնիվ, մերժեցին Փաշինյանին և նրա կուսակցությանը։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությանը պարտադրվող օրակարգը կեղծ է և չի ընկալվում նրա կողմից։ Կեղծ՝ ոչ այն իմաստով, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմ է ցանկանում, այլ այն, որ ժողովուրդը չի հավատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն բերելու ունակությանը։

2. Գյումրիի առանձնահատկությունն է նաև քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը, որի թեման բարձրացվել էր նախընտրական պայքարի ընթացքում։ Իշխանություններն, իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի հաղթանակի և «Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանիավագանու կազմ անցնելու դեպքում, ավելի ակտիվ կաշխատեին ռազմաբազան քաղաքից դուրս բերելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ նույն Բարսեղյանը նշել էր, որ ռազմաբազան պիտի հարկ վճարի։ Բայց նրանք պարտվեցին։

3. Ավելին, ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մենաշնորհը կոտրելու հնարավորություն ստացավ կոլեկտիվը, որը բաղկացած էր, ի թիվս այլնի, այնպիսի քաղաքական ուժերից, որոնք ոչ միայն ընդգծում էին քաղաքի և երկրի համար ռուսական ռազմական բազայի կարևորությունը, այլև նրանցից մեկը նույնիսկ ստորագրահավաք էր կազմակերպել՝ Գյումրիում ռուսական կապիտալի մեծ ներդրումներով ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարի աջակցման համար։

Սա, իր հերթին, ապացուցում է, որ հայ հասարակության զգալի մասը խելամտորեն գիտակցում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ուժերի դասավորությունը, ինչպես նաև նրանց «մենթալ քարտեզը» համապատասխանում է իրականում գոյություն ունեցող աշխարհագրական քարտեզին։ Այլ կերպ ասած, հասարակության զգալի մասը տեսնում է, թե ով է հարևանը և ով ունի օգնություն ցուցաբերելու հնարավորություն։

«Եվրաքվե» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնության ձախողումը պետք է դաս լինի նաև այն ընդդիմության համար, որն իր քաղաքական ծրագրերի իրականացման համար Արևմուտքում է աջակցություն փնտրում։ Գյումրիի և Փարաքարի բնակչության ավելի քան 60 տոկոսը մերժում է այս պրոթուրքական ուղղությունը, որը քողարկվում է որպես պրոարևմտյան։

Թեև ընդդիմության մի մասը դեռ չի կարողանում որոշել՝ ավելի շատ սիրում է Հայաստանը և ցանկանում է հեռացնել Փաշինյանի իշխանությունը, թե պատրաստ է հանդուրժել այս իշխանությունը այնքան ժամանակ, քանի դեռ ինքն անձամբ հնարավորություն չի ստանում վերցնել իշխանությունը։ Հետևաբար, դժվար է սպասել այս դերակատարներից ավելի ռացիոնալ մոտեցումներ նաև այլ հարցերում։

Մտածե՛ք այդ մասին․․․»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>