Հույս ունենք՝ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզին
«Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք համոզված ենք նրանում, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը։ Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Մենք հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է ԱԳ փոխնախարարը։
Գալուզինի խոսքով, Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։