Իշխանության պահանջը պատուհաս է դառնալու իր գլխին
Դիտել նաև
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
Որոշել է երեքին «փուռը տալ»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դառնալու հենց իշխանության գլխին։ Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա՝ Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող է պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հարցումով դիմել էր ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետեւյալ հարցերով. Քանի՞ անձ է բռնի տեղահանվել Արցախից։

