ՆԳՆ-ն գործնականում ասում է, որ իրենք կարող են ինչ ասես՝ անել, քանի որ անպատժելի են. իրավապաշտպան
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքել է վարորդի վրա հարձակված պարեկների խայտառակ ու աղմկահարույց պահվածքի վերաբերյալ ՆԳՆ տարածած պարզաբանմանը: Իրավապաշտպանը սարկազմով նշել է. «Այս զարմանահրաշ պարզաբանումը թարգմանաբար նշանակում է հետևյալը.
«Թանկագի՛ն բարեկամներ,
Մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ենք, այլ նիկոլ փաշինյանի հաստատած հակահայ ու հակաիրավական ռեժիմի զինված պահակախումբ։ Ուստի երբ որ պետք է՝ պատրաստ ենք օրենքի խախտմամբ ուժ կիրառել ռեժիմի խաթրին կպնող մարդկանց նկատմամբ, նվաստացնել, ստորացնել, խոշտանգել նրանց։ Մենք անպատժելի ենք ու ինչ անում ենք՝ լավ ենք անում։ Ձեզ էլ մաղթում ենք հանգիստ սպասել 2026 թվին ու հուսալ, որ կկարողանաք մեզ հաղթել արդար ու ցիվիլ պայքարում։ Խելոքներ»:
նիկոլերենից թարգմանությունը՝ Ռ.Մելիքյանի»