Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններից. Սեյրան Օհանյան Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ Ավինյանը բացահայտել է Երևանում օդի աղտոտվածության պատճառը. թե բա՝ սեզոնային ա, թե բա՝ ջեռուցումից ա ...
8
Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Փաշինյանի ԱԳ նախարարը Դուբայում գաղտնի հանդիպե՞լ է թշնամու հետ. նրա գերատեսչությունն ասում է, թե՝ չէ, բայց հարցեր մնում են ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի իրավական խոչընդոտ չունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերելու Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի իշխանության ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ՀՀ-ի համար. հայտարարություն Արցախի թեման փակելը Նիկոլ Փաշինյանի համար ունի գերկարևոր նշանակություն Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս Կրկին կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում Իրանը լիովին պատրաստ է իր ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպшռնшլիքի. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Պետականության սակրալ հիմքը Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը Ինչի՞ համար է նախատոսված երևանցիների կողմից վճարվող գույքահարկը, եթե այդ գումարի մի մասը չի ծախսվում հենց նույն գույքի պահպանման համար (տեսանյութ) Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել գյումրեցի ՔՊ-ականներին, որ «ռեխները քիչ ստեղ-ընդեղ շաղ տան»․ «Իրավունք» Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ» Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններից. Սեյրան Օհանյան Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Սնուփ Դոգի կատարումները «վայելած» հայաստանցի հանդիսատեսը հիմա էլ կվայելի Ջենիֆեր Լոպեսին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ թվեր Ի՞նչ սցենարներ են սպասվում Գյումրիում Պահանջվել է քննել Ավինյանի հարցը. Փաշինյանը նպատակ ունի «զբաղվել» նրանով Փաշինյանի ԱԳ նախարարը Դուբայում գաղտնի հանդիպե՞լ է թշնամու հետ. նրա գերատեսչությունն ասում է, թե՝ չէ, բայց հարցեր մնում են ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի իրավական խոչընդոտ չունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերելու Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը Սա Վանեցյանի գլխին փորձանք էր. Քոչարյանի դիրքերը ամրացան Ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի․ «Կարճ ասած» Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան Իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա արտաքին քաղաքական օրակարգ․ ՀՀԿ Տիգրան Ավինյան, սա դիտահոր չի՞ Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը Կոռուպցիա՞, թե՞ կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի իշխանության ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ՀՀ-ի համար. հայտարարություն Ավինյանը բացահայտել է Երևանում օդի աղտոտվածության պատճառը. թե բա՝ սեզոնային ա, թե բա՝ ջեռուցումից ա ... 3-ամյա երեխային կոնֆետի փոխարեն հաբ է հյուրասիրել Սաղաթելյան. Անգամ Ալիևն Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում (տեսանյութ)

Դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ Հայաստանը որևէ նոր հնարավորություններ չի ստանում, բայց կարող է խնդիրներ ստանալ. Սերգեյ Մելքոնյան

«Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում շատ պարզ է. Հայաստանը չի վերադառնալու այն ձևաչափին, որ երկար տարիներ գործում էր, ընդհակառակը՝ ի վերջո Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ որևէ կապ չի ունենալու»,- Հայկական Հետազոտական ​​Ինստիտուտի (ARI) և Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից կազմակերպված փորձագիտական ​​քննարկման մեկնարկից առաջ լրագրողներին ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող  Սերգեյ Մելքոնյանը։

Նա նշեց, երբ խոսում են ֆինանսական բաղադրիչի մասին, ստեղծվում է մի միջոց, որի հիման վրա Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ ոչ Հայաստանի կամքով, այլ ՀԱՊԿ-ի կամքով։ Սա այդ հիմնական միջոցներից մեկն է։

«Կա նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու երկրորդ ճաապարհը. Ադրբեջանի կողմից հարձակման  հավանականությունն աճում է։ Եթե հարձակում տեղի ունենա՝ կապ չունի  լայնածավալ, կամ փոքր մասշտաբի,  եթե ՀԱՊԿ-ը որևէ քայլ չձեռնարկի, նույնիսկ հայտարարություն չլինի, հնարավորությունների պատուհան կստեղծվի, որ Հայաստանն արդեն ոչ  թե դե ֆակտո, այլ դե յուրե ՀԱՊԿ-ից դուրս գա»,- ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր. «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, Ս. Մելքոնյանն ասաց. «Այս նախագիծով որևէ եվրոպական հեռանկար չկա։ Այս նախագիծը ինտեգրացիայի գործընթացի հետ որևէ կապ չունի։ Կան առանձին կետեր, որը Հայաստանը պետք է ընդունի քայլ առ քայլ։ Դրանից հետո  նոր կարելի է  խոսել, որ Հայաստանում մեկնարկել է  ԵՄ անդամակցության օրակարգ։

Այս օրենքը, ըստ ինձ, ներքին բնույթ է կրում, որովհետև տեսնում ենք, որ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, շատ կարևոր է տարբեր քաղաքական գործիչների տեսանկյունից ցույց տալ, որ Հայաստանը եվրոպական ճանապարհով է գնում ու այս միջոցը կիրառելով՝ ապահովել իրենց  հաջողությունն ընտրություններում։

Բայց ԵՄ անդամակցության հետ այս օրենքն ընդհանրապես որևէ կապ չունի։ ԵՄ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ողջունել, որ Հայաստանն ընդունեց այս օրենքը»։

Վերլուծաբանն ընդգծեց, որ Հայաստանն առնվազն առաջիկա 10 տարիների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ, դա բացառվում է տեխնիկապես։

«ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ԵՄ անդամակցությունն իրենք փոխկապակցված հարցեր չեն։ ՀԱՊԿ-ն անվտանգության մասին է, այո,  այսօրվա Հայաստանի համար անվտանգության պրովայդեր չէ, բայց, դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ Հայաստանը որևէ նոր հնարավորություններ չի ստանում, բայց կարող է խնդիրներ ստանալ և այս քայլը փոխկապակցել  ԵՄ անդամակցության հետ, ավելի խնդրահարույց կլինի։ Չարժի այս հարցերը կապել»,- ասաց Ս. Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է  ԵՄ-ն ԵԱՏՄ-ին հակադրելուն,  նա նշեց. «Սա տեխնիկական հայտարարություն է, ոչ թե քաղաքական, որ Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ անդամ  և ԵՄ անդամակցության օրակարգ որդեգրել, որովհետև  չեն համընկնում տեխնիկական հարցերով։

Ռուսաստանի տեսանկյունից Հայաստանը փորձում է մնալ ԵԱՏՄ-ում՝ օգտվելով  ֆինանսական և այլ հնարավորություններից, բաց կամաց-կամամց  շեղվել դեպի ԵՄ։ Սա քաղաքական որոշման հարց է, բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանն իրականում որոշում է  կայացրել անդամակցել ԵՄ-ին։ Այս հարցը օրակարգում չկա»։

Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan