Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Է՞լ որ ՔՊ-ականները պետք է հրաժարական տան․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօրվա լրահոսը փակեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ իր հրաժարականով։ Գրել է, թե կիրակի օրը Գյումրիում իր պահվածքը, երբ հայհոյել էր, վիրավորել էր լրագրողներին՝ լինելով հարբած վիճակում, վայել չէ Հայաստանի ԱԺ պատգամավորին։ Իհրակե՝ շատերն են կարծում, որ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի պատճառը դա չէ։ Լրագրողներին վիրավորելու համար Նիկոլը ոչ մի պատգամավորի գործից չի հանել։ Անդրանիկ Քոչարյանը քա՞նի անգամ է վիրավորել լրագրողներին։ Կամ արդյո՞ք պատգամավորին վայել պահվածք էր ականջ ու լեզու կտրող Արթուր Հովհաննիսյանի, Ռուստամ Բաքոյանի ու այլ ՔՊ-ականների պահվածքը։ Բնավ, ՔՊ-ականները մեկ անգամ չէ, որ հակաէթիկական, հակաբարոյական, հակահիգիենիկ քայլերով են փայլում։ Արթուր Հովհաննիսյանին ու Բաքոյանին անգամ դատարանն է պարտավորեցրել ներողություն խնդրել։ Գաբրիելյանին դժվար թե հրաժարականի դրդեր իր պահվածքը։ Նա ժամանակին ակտիվիստ է եղել և մի շարք դժվարություններ, ասում են, զգացել իր մաշկի վրա, բայց այսօր իր թիմը ակտիվիստների հետ տասնապատիկ վատ է վարվում, ու Վիլեն Գաբրիելյանի ծպտունը դուրս չի գալիս, նա չեմ տեսել երբևէ նեղվի ՔՊ-ականների բռի պահվածքից։ Տպավորություն է, որ հենց մտնում են ՔՊ, սկզբունայնությունը թողնում են դռան հետևը։ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականը, ամենայն հավանականությամբ, կապված է բերանից թռցրած մի ամբողջ նախադասության հետ, այն է՝ 2026-ին ՔՊ-ն իշխանությունը փոխվելու է։ Սրանք գնացել էին Գյումրի, որ ատամներով պահեն իշխանությունը ու մի հարբած ՔՊ-ական ասում է, որ չէ, ինչ պահել, 2026-ին ամբողջն են կորցնելու։

Այս ՔՊ-ականը ի՞նքն է հրաժարական տվել իր կամքով, թե՞ պարտադրել են։ Կարծում եմ՝ Փաշինյանը պարտադրել է։ Նա խորհրդարանի ամբիոնից ասում էր՝ ես եմ որոշում ով երբ հրաժարական կտա կամ չի տա։ Էնպես Վիլեն Գաբրիելյանը մի սովորական ուսապարկ է ՔՊ-ում, ու Նիկոլն է որոշում իր ուսապարկին որտեղից վերցնի ու որտեղ դնի։ Նրանք գնում են Նիկոլի պահանջով, և նրանք մնում են Նիկոլի պահանջով կամ թույլտվությամբ։ Վիլենը չգնար, կհայտնվեր Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի կողքը, ու նրա մասին կհրապարակեին զանազան ասեկոսեներ, գուցե ձայնագրություններ, հետևից էլ կգար դատախազը՝ անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։

Էնպես որ նրան չեն հանել գործից հարբված վիճակում լրագրողներին վիրավորելու, կոպտելու համար, այլ՝ հարբած վիճակում բերանից բաներ թռցնելու համար՝ 2026 թվականի զիջումների մասով։ ՔՊ-ականն ասում է՝ իշխանությունը կորցնելու ենք․ որ լրագրողը հարց տար ինչու եք այդպես կարծում, երևի խմած լինելով՝ դա էլ անկեղծանար, որ՝ ժողովրդի մոտ վստահությունը, աջակցությունը կորցրել ենք, մեր դեմքով արդեն չենք կարողանում։ Նիկոլը սաղ ՔՊ-ին տարել-լցրել էր Գյումրի՝ պարտության մասին կասկած ունենալով, տարել էր, որ, ըստ էության, պարտության մեղքը բարդելու տեղ ունենա։ Սա էլ, անելու բան երևի չունենալով, իրեն նվիրել էր արաղի շշին։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ կարող է մարդ լինել ոչ սթափ վիճակում կիրակի օրը։ Պարոն Խաչատրյան, չորեքշաբթի էլ մարդ կարող է ոչ սթափ լինել, իսկ մարդամեկի դեպքում՝ մշտապես։ Մարդ կա, օրինակ, որ հարբում է, ու ոստիկանության գունդը տանում լցնում կառավարական կեցավայրի մոտ, ու սկսում են շտապօգնության մեքենաներ ներսուդուրս անել։ Մարդ կարող է խմել-հարբել երբ ուզում է, բաց խոսքը վերաբերում է ոչ թե նրան, թե ինչու էր Վիլենը խմած, այլ՝ որ փողոցներում հարբած կոնցերտ էր տալիս, մի բան էլ լրագրողներին հայհոյում։ Այ որ ժամանակին, Քոչարյան Անդոնին, Շիշ բռնողին, Ալենին ու մյուներին գոնե նախատանք տված լիներ ձեր ղեկավարը, դժվար թե Վիլենը իրեն էդպես պահեր, անկախ խմացության աստիճանից։

Ի դեպ, գաղտնիք չէ, որ ՔՊ-ական իշխանությունը ֆեյքերի շատ մեծ ֆաբրիկա ունի, որոնցով մտնում են ընդդիմադիրների տեսանյութերի, գրառումների տակ, մեր լրատվամիջոցների էջերում հայհոյանքներ են գրում և ըստ երևույթին էնքան են հայհոյել, որ խառնել են իրար՝ երբ են ֆեյք էջերով ելույթ ունենում, երբ՝ կենդանի կատարմամբ։

Վիլեն Գաբրիելյանի հրաժարականը շատ մանր բան է, այսօր չկա ՔՊ-ական, որի հրաժարականի համար ժողովուրդն ափսոսա, ընդհակառակը, բոլոր ՔՊ-ականների դեպքում ուրախանում են։ Ու չկա ՔՊ-ական, որի հրաժարականը լինի անտեղի։ Ուղղակի հարցն այն է, որ հրաժարականը, որպես պատասխանատվությունը գիտակցելու միջոց, ՔՊ-ում չկա։ Վիլեն Գաբրիելյանի պահվա՞ծքն էր ավելի տգեղ, թե՞ Անդրանիկ Քոչարյանի, որը վիրավորում էր լրագրողին, թե՞ Ալեն Սիմոնյանի, որը թքում էր քաղաքացու վրա։

Հայաստանի սահմաներից կրակում են, պաշտպանության նախարարը Գյումրում ՔՊ-ի համար դրամահավաք էր անում, նրա արածը որքանո՞վ է լավ Վիլենի արածից։ Մեկ անգամ չէ, երկու անգամ չէ ու տասն անգամ չէ, որ համոզվել ենք, որ նա իր տեղում չէ։ Բայց Նիկոլն ասել է՝ ինքն է որոշում ով երբ գնա։ Իրենք էլ սուս ու փուս գնում են, բացառությամբ 1-2 դեպքի։ Վիլեն Գաբրիելյանը լրագրողին հայհոյել էր, վիրավորել էր, լրագրող աղջկան վիրավորել-հայհոյել էր նաև Հովիկ Աղազարյանը, այն բանից հետո, երբ նրան հանդիմանել էր լրագրողը, թե ինչու ես թուրքերից ներողություն խնդրում ջահերով երթի ժամանակ նրանց դրոշն այրելու համար։ Նիկոլը Հովիկին չասաց մանդատը վակր դիր, այլ նման հորդոր արեց ներկուսակցական, ներիշխանական սկանդալի արդյունքում։

Մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավորի հարբած արկածնե՞րն էր ավելի վատը, թե՞ Երևանի արտաքուստ օյաղ քաղաքապետի, որ ավագանու նիստի ժամանակ ասում էր՝ շարունակեք հաչալ։ Իսկ Ավինյանի ասածն է՞ր ավելի վատ, թե՞ Ավինյանի հոր, որ մի 100 հազար քաղաքացու ասում էր համբալ։ Պատասխանատվությւոն չեղավ և ոչ մի դեպքում։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանատվություն զգաց, կրեց, իսկ ինչո՞ւ պատասխանատվություն չկրեց, օրինակ՝ սոցապնախարարը, ում ընտանեկան ռեստորանում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն էր բացահայտվվել։ Սաղ օրը Նիկոլն ասում է հարկերը մի գրպանից դրեք մյուս գրպանը, որ թոշակ տանք, թոշակի նախարարի ընտանիքը հարկերը էն մի գրպանում պինդ պահել է։

Երկու օր առաջ՝ մարտի 29-ին, Չարենցավանում 5 երիտասարդի էին դանակահարել, մեկը մահացավ, 21 տարեկան։ Դրանից մեկ օր առաջ էլ երկու քաղաքացի հրազենային վիրավորմամբ տեղափոխվել էին Դիլիջանի հիվանդանոց։ Դրանից առաջ էլ Վաղարշապատի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանեկան գազալցակայանում սպանություն եղավ, գրվեց, որ իրավապահները խուզարկել էին գազալցակայանը և հայտնաբերել ռազմամթերք ու թմրանյութ։ Ամեն օր այ էսպիսի դեպքեր են տեղի ունենում, բա ինչո՞ւ ՆԳ նախարարը չի գիտակցում իր պատասխանատվության աստիճանը։ Ինչո՞ւ նրան Նիկոլը ՍՄՍ չի ղրկում։ Ոչ էլ Էջմիածնի քաղաքապետին, ում անվան շուրջ անընդհատ սկանդալներ են։

Ի միջի այլոց, մարտի 25-ին, երբ 5 երիտասարդ դանակահարվեց Չարենցավանում, այդ քաղաքում ոստիկան չէր մնացել, ամբողջ Երևանի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, օպերայով, Վերնիսաժի այգով, կառավարական դաչաների մոտ, Մելիք Ադամյան փողոցում ու ընդհանրապես՝ ամբողջ կենտրոնը ոստիկաններով էր լցրած, ինչ է, թե արցախցիները հանրահավաք էին անում ու պահանջներ ներկայացնում Իշխանությանը։ Ամբողջ միտինգի ժամանակ նրանք անգամ Նիկոլ անունը չեն տվել, բայց Նիկոլը վախից բոլոր ոստիկաններին հավաքել էր Երևանի կենտրոնում, իսկ մարզերում սպանություններ էին։

Էս ամենի ֆոնին, կարծում եմ, պետք է պատասխանատվություն ստանձներ մարդու իրավունքների պաշտպան աշխատող այդ կինը։ Հենց Անահիտ Մանասյանի գործունեությունը լրիվ բեռ եմ համարում հարկատուների ուսերին։ Չեք տեսնի ՔՊ-ականների մի օրինազանցություն, հանրության նկատմամբ բռնություն, որ դատապարտի։

Որ պաշտոնյայի անունը ուզում եք տվեք, 12 նախարար, 10 մարզպետ, լիքը առընթեր մարմինների ղեկավարներ ու անդամներ, կառավարությանը ենթակա ու չենթակա պետական կառույցներ, ենթակա են հրաժարականի, ու դա իրենց ղեկավարի ստեղծած մթնոլորտից է։

Կարճ ասած՝ հրաժարական տված ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ Քաղաքացիական պայմանագիրը լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք ունի։ Տեսնես էդ կերպարը ո՞վ է, որը պետք է փոխեն, իրենք էլ, վստահ եմ, գիտեն, որ դա իրենց «մեծարգո պարոն Փաշինյանը»։ ՔՊ-ականները իրենց համարում են ուսապարկ, բայց Նիկոլն էլ էդ ուսապարկերի մեջի բեռն է։ Մեր պետությունը էդ բեռից ազատելու համար, կարծում եմ, պետք է հրաժարական տան ոչ միայն ուսապարկերը, այլև բեռը։

Այլ բան, որ հրաժարականը նրանց չի ազատում մեծ պատասխանատվությունից, որի տակ են ու ոչ թե հարբելու, հայհոյելու, վատ աշխատելու համար, այլ՝ 2018-ից ու հատկապես 2020-ից ի վեր մեր գլխին այս ամենը բերելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>