Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
24
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա

Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը Հայաստանին. դիտարկումներ, գնահատականներ

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին վերաբերող դիտարկումներն ու գնահատականները.
«1. Գյումրին (նաև՝ Փարաքարը) մերժեց Նիկոլ Փաշինյանին: Վարչական ռեսուրսի ու ընտրակեղծիքային ամբողջ գործիքակազմի կիրառումը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է ընդհանուրի 1/3-ի ձայները: Այդպես էր Երևանի ընտրությունների ժամանակ: Այդպիսի արդյունքներ արձանագրվեցին նաև Գյումրիում և Փարաքարում:

2. Նիկոլ Փաշինյանը կատարելագործել է ընտրակեղծիքների այն մեխանիզմը, որը ստացել է իր նախորդներից: Նախորդներինը «քյարթու» և «արդար» էր: Նիկոլենք ընտրակաշառքը բարձրացրել են պետական և պաշտոնական մակարդակի: Այն դրսևորվում է պետական բյուջեի հաշվին կատարվող աշխատանքների կամ խոստման ձևով: Աղքատության բարձր մակարդակ ունեցող Գյումրիում իշխանության թեկնածուն բացահայտորեն կաշառք էր բաժանում՝ լիներ այն վառելափայտի (այդ մասին նույնիսկ ցուցմունք կա. Նիկոլական ուժայինները հետաքննության ժամանակ դուրս էին եկել իրենք իրենց հետքի վրա), դրա խոստման (կա տեսանյութ, որտեղ ՔՊԿ-ի քաղաքապետի թեկնածուն վառելափայտ է խոստանում ուղարկել), ասֆալտ անելու կամ «լամպչկա» փոխելու տեսքով:

3. Դատելով ամենից՝ Գյումրիում ՔՊԿ-ի թեկնածուի օգտին տարատեսակ լծակների օգնությամբ հավելագրվել է շուրջ 25 տոկոս ձայն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի 10 տոկոսի չափ ձայն: Մնացածը վարչական ռեսուրսն է (օրինակ՝ դրսից Գյումրիում մեկ տան վրա կար գրանցված 15 հոգի, որի մասին ահազանգել էր ավագանու անդամության թեկնածուներից մեկը) և պետական ընտրակաշառքը:

4. Պայթեց այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հաղթել, և որ Նիկոլով ընտրությունների գնալը սխալ է: Դա զուտ «մուտիլովկա» է՝ շատ կոնկրետ «ընդդիմադիր» կենտրոնից ուղղորդվող: Այդ թեզի քարոզիչները Նիկոլի հետ գնացել ու գնալու են ընտրությունների (ընտրությունների գաղափարի դեմ քարոզողները Գյումրիում մասնակցում էին երկու թեկնածուով):

5. Մի քանի միավորով իշխանության դեմ դուրս գալն ավելի արդյունավետ է, քան, այսպես կոչված, միասնական թեկնածուով կռիվ տալը: Ընտրողին պետք է տարբերակներ առաջարկել, այլ ոչ թե միասնական «փրկիչ»:

6. Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է երկու քաղաքական ուժ, որն իր դեմքով է հանդես եկել՝ «Մայր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը»: Մյուսները կա՛մ տեղական կլաններն են ներկայացնում (Գյումրու նախկին քաղաքապետին քվեն տվողը հաստատ դա չի արել Մարքսի «Կապիտալը» կարդալուց հետո), այսինքն՝ անհատներ են, կա՛մ թաքցրել են իրենց իրական քաղաքական հասցեն:

7. Երեք ուժի, այդ թվում՝ «Մայր Հայաստանին», հաջողվեց գերքաղաքականացնել Գյումրու ընտրությունները, ինչի դրական արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին:

8. Գյումրին Նիկոլին մերժելով «ո՛չ» ասաց նրա թուրք-ադրբեջական օրակարգին: Գյումրու ընտրությունն ուներ համապետական նշանակություն և յուրօրինակ հանրաքվե էր: Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը ևս մեկ փաստով հաստատվեց Գյումրիում ու Փարաքարում:

9. Հակառուսական և թուրքամետ «Եվրադաշինք» կոչվածը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը պայթեցրեց ևս մեկ միֆ, այն է՝ Գյումրիում հակառուսական տրամադրություններ կան: Դա բլեֆ է: Նիկոլենց ու հայտնի շրջանակների տարածած բլեֆը:

Ի դեպ, իշխանությունը որոշել էր Երևանի պես անել, և ի դեմս «Եվրադաշինքի»՝ կցորդ ուժ քարշ տալ ավագանի, բայց իրենք չէին հաշվարկել, որ գյումրեցիներն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին ու «Եվրադաշինքի» համար ապահոված քվեների քանակը թույլ չի տա հաղթահարել 6 տոկոսը: Այսինքն՝ գյումրեցիներն այս մասով էլ խառնեցին իշխանական հաշվարկները և մերժեցին թուրքամետ ուժերին:

10. «Մայր Հայաստանը» Երևանից հետո հանրապետության երկրորդ քաղաքում է ներկայացվում ավագանու կազմում: Մենք գնում ենք դասական տարբերակով և համապետական ընտրություններին պատրաստվում ենք՝ տեղերում ընտրություններին մասնակցելով:

Գյումրիում մենք արդյունքի հասանք ընդամենը 14 օր ինտենսիվ աշխատելով: Մեր ամբողջ թիմը փոխադարձ փոխարինելիությամբ լծվեց աշխատանքի և կարճ ժամանակում ստացանք այս պատկերը: Բնականաբար, ավելիին էինք հավակնում, բայց ուրախ ենք, որ մեր ծրագիրն ու թիմն այդքան կարճ ժամանակահատվածում կարողացան ճանաչելի ու համակրելի դառնալ:

Առանց ավելորդ համեստության կասեմ, որ մեր քարոզարշավն ամենալավն էր թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Քաղաքապետի մեր թեկնածուն այլընտրանք էր անցյալի ու ներկայի համար, բայց հավանաբար մենք չհասցրեցինք շատ գյումրեցիների դուռը թակել, հասանելի ու ճանաչելի դառնալ բոլորին, դրա համար էլ համեմատաբար համեստ արդյունք գրանցեցինք, բայց ժամանակն ամեն ինչ տեղը կդնի:

«Մայր Հայաստանը» միակ ուժն է, որը Գյումրու հեռանկարային զարգացման ծրագիր է ներկայացրել: Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացնի ազատ տնտեսական գոտու մեր նախաձեռնությունը, որի տակ կա ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն: Ամեն ինչ նոր է սկսում: Ես համոզված եմ, որ Կարեն Սիմոնյանն ու Դերենիկ Մալխասյանը դառնալու են Գյումրու ավագանու ամենաարդյունավետ և առաջատար անդամները, գյումրեցիների շահերի պաշտպանները: Գյումրին շուտով կտեսնեի, թե ինչպես պետք է աշխատի իր քվեն ստացած տեղական պատգամավորը:

Ինչպես որ Երևանի ավագանու կազմում է «Մայր Հայաստան» խմբակցությունը դարձել թիվ մեկը, այնպես էլ Գյումրիում է լինելու: Ես կասկած չունեմ:

Շնորհակալ ենք բոլոր այն գյումրեցիներից, ովքեր իրենց քվեն վստահեցին մեզ կամ քվեարկեցին ոչ ՔՊԿ-ի օգտին:

Հ.Գ. Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստանի» նվազագույն նպատակը ՔՊԿ-ին իշխանազրկելն էր: Մեր նվազագույն նպատակին քվեարկության պատկերով հասանք: Մնում է, որ այս ամենն առարկայական տեսք ունենա, և Գյումրու ավագանին էլ մերժի Նիկոլին, այլապես դա կլինի խայտառակություն:

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստում մենք մեր քվեարկությամբ կօգնենք, որպեսզի ընդդիմադիր դաշտից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա քաղաքապետ:

Մենք կոալիցիա չենք կազմում, որևէ մեկին չենք միանում, այլ պարզապես քվեարկում ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանազրկվի: Գյումրեցին մեզ նաև դրա համար է մանդատ տվել: Այնպես որ այստեղ որևէ շեղում մեր հռչակած սկզբունքներից չկա: Եթե մյուս կողմում Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգն է, ապա կարելի է անցումային փուլում «յոլա» գնալ տեղական կլանների հետ լեզու գտնելով, մինչև որ համապետական մասշտաբով կվռնդենք Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո կսկսվի քաղաքական կյանքի առողջացման գործընթացը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>