Այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են (ուղիղ)
Այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։
Քարոզարշավը մեկնարկել էր մարտի 15-ին և ավարտվել մարտի 28-ին:
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն:
Ժամը 08։00-ից բացվել է 82 ընտրական տեղամաս։
Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։