Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
24
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա

Պետք է ընդունի իր անհաջողությունները և հրաժարական տա․ Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում․

«Հարգելի՛ հայ ֆուտբոլասերներ, խաղացողներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգված են մեր ֆուտբոլի ապագայով:

Վերջին իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը։ Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային հանրությունը՝ երկրպագուները և ոլորտի մասնագետները, պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պատճառները պարզ են՝ հայկական ֆուտբոլն աննախադեպ անկում է ապրել և շարունակում է սրընթաց վայրէջքը դեպի վերջնական հուսահատության և վստահության կորստի։

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն անբավարար ուշադրություն է դարձվում: Ազգային հավաքականը, որի խաղը տարիներ շարունակ ոգեշնչել է մեզ, այժմ գտնվում է անհույս վիճակում։

Սակայն այս հիմնախնդիրները լուծելու փոխարեն, ՀՖՖ նախագահը կենտրոնացած է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում տեղ զբաղեցնելու վրա՝ մի պաշտոն, որը այս պահի դրությամբ միայն նեղ անձնական խնդիր է լուծում՝ ի ցույց դնելով Արմենի՝ իրավիճակին չտիրապետելը և խորապես թքած ունենալը  բոլորիս երազանքների ու մտահոգությունների վրա։ Խորապես մտահոգիչ է, որ մարդը, ով տարիների ընթացքում չի կարողացել առաջընթաց ապահովել հայկական ֆուտբոլում, այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը եվրոպական ֆուտբոլում։ Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է։
Ի պատասխան երկրպագուների պահանջներին՝ Արմեն Մելիքբեկյանի արձագանքը ոչ միայն անսպասելի էր, այլև ֆուտբոլային և մարդկային բանականությունից հեռու։

Իր ձախողումները ընդունելու և ելքեր առաջարկելու փոխարեն, նա որոշեց խնդիրը քաղաքականացնել՝ հայտարարելով, թե իր հրաժարականի պահանջը վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա ոչ միայն մոլորեցնող է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայկական ֆուտբոլին։

Եկեք հստակեցնենք ավելի մանրամասն․

Այս պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակիորեն վերաբերում է ֆուտբոլին։

Նրա անհաջողությունը իր նկատմամբ անձնավորված վիրավորանք չէ, այլ փաստ է, որը հաստատվում է արդյունքներով։

Տանը ձախողվելով՝ ՈՒԵՖԱ-ում պաշտոն ստանալու ձգտումը առաջընթաց չէ, այլ կեղծավորություն։

Եթե Մելիքբեկյանը իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, ապա պետք է ընդունի իր անհաջողությունները, հրաժարական տա և թույլ տա նոր ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել։ Ֆուտբոլը քաղաքական դիրքորոշում չէ, այլ արդյունքներ, զարգացում և հնարավորությունների ընձեռում մեր երիտասարդ խաղացողներին։

Միակ հարցն այս է․ արդյոք նա ունի՞ բավարար արժանապատվություն՝ ընդունելու այս իրականությունը։

Փոփոխություններն անխուսափելի են։ Հայկական ֆուտբոլը և մեր երկրպագուները արժանի են լավագույնին։

Ի վերջո, պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ։ Ձե՛ր իսկ գործողություններն են վնասում ֆուտբոլին և երկրին»։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>