Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական կարգավորումը։
Էրդողանն իր պատրաստակամությունն է հայտնել Պուտինին՝ աջակցելու Ուկրաինայում կարգավորման ցանկացած նախաձեռնությանը, ներառյալ բանակցությունների կազմակերպմանը։