Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ռուսաստանը՝ թշնամի, իսկ Թուրքիայի մասին ոչ մի բացասական խոսք

Փաշինյանյանական քարոզչամեքենայի գործունեության սկզբունքները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի հոդվածների» համաձայնեցման մասին հայտարարությունից հետո, իշխանամետ քարոզչությունը բազմաթիվ անգամ (նույնիսկ իրենց համար անթույլատրելիորեն շատ անգամներ) հայտնվել է անախորժ վիճակում։ Ամենավերջին օրինակներից մեկը ֆրանսիական հեռուստաալիքի քարտեզներում «Հայաստանի անհետացման» հետ կապված իրավիճակն է։

Ֆրանսիական «Arte France» հեռուստաալիքն իր «28 րոպե» հաղորդման մեջ ներկայացրել է տարածաշրջանի քարտեզը՝ առանց Հայաստանի։ Դրա մասին առաջինը տեղեկացրել է «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը։ Մասնավորապես, ռեպորտաժում անդրադարձ էր արվել Թուրքիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դեպքի առթիվ նշեց, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց «Arte France»-ն իրականացնում է պանթուրքիստական երազանքը և պարզապես ջնջում Հայաստանն աշխարհի քարտեզից։ «Սա անընդունելի է։ Անհրաժեշտ է ներողություն խնդրել և շտկել իրավիճակը», — ասվում էր հայտարարության մեջ։

Իհարկե, հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում է տեղի ունեցել նաև Հայաստանում, և այս հարցում առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեց փաշինյանական քարոզչությունը։ Այն ոչ միայն փորձում էր համոզել քաղաքացիներին, որ «քարտեզների հետ ամեն ինչ կարգին էր, ու որ Հայաստանը ներկայացված էր իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում», այլև նաև իրենք գտել էին «ռուսական հետք» այս տեղեկությունների տարածման մեջ։

Այս իրավիճակը ուսումնասիրելիս պետք է հիշել, թե ինչպես երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Անընդհատ հո չենք կարող Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն պահել»։ Կարող են և անում են դա, այն էլ առանց խուսափելու գեբելսյան մեթոդներից։ Ֆրանսիական հեռուստաալիքի քարտեզների դեպքը վառ ապացույց է։ Սա օրինակ է, որը պետք է ստիպի քաղաքացիներին մտածել՝ արդյոք միայն այս դեպքում են իրենց մանիպուլացնում։ Կարո՞ղ է պատահել, որ մանիպուլացվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության սխալ մեկնաբանություններով։

Կարո՞ղ է պատահել, որ մանիպուլացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արված հայտարարության էության մասով։ Կարո՞ղ է պատահել, որ մանիպուլացվել են 2022 թվականին Ջերմուկի մոտ տեղի ունեցած էսկալացիան կանգնեցնողի մասին հայտարարությունները և այլն։

Ինչ վերաբերում է սկանդալային ռեպորտաժին, ապա պետք է նշել, որ հասարակական ճնշման (հատկապես՝ Ֆրանսիայի հայկական համայնքի) ներքո «Arte France» հեռուստաալիքը ներողություն խնդրեց այն բանի համար, որ իր հաղորդման մեջ ներկայացրել է տարածաշրջանի քարտեզն՝ առանց Հայաստանի։
Հաղորդման հաղորդավարուհի Էլիզաբեթ Քինը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար՝ նշելով, որ սա կոլեկտիվ սխալ էր, և ծրագրի հեղինակները ցավում են կատարվածի համար։ Նա շնորհակալություն հայտնեց հեռուստադիտողներին ներողամտության համար՝ ընդգծելով, որ այստեղ չար մտադրություն չի եղել։

«Ռուսական հետքի» մասին ֆրանսիական հեռուստաալիքի հրապարակումներին վերաբերող իրավիճակը լավ օրինակ է նաև այն ռուս «փորձագետների» համար, որոնք կարող էին հալվել, ինչպես «Ձյունե թագուհին»՝ վերջին շրջանում հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններից մասով, որ իբր «Փաշինյանը թեքվում է դեպի Մոսկվա»։ Պետք է արդեն հասկանալի լիներ, որ Փաշինյանը միշտ կայուն է։ Նա միշտ թեքված է դեպի Թուրքիա, իսկ դեպի Հայաստան, Արցախ, հայկական ժողովուրդ նա մշտապես մեջքով է կանգնած։ Իսկ դեպի Մոսկվա՝ առավել ևս։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>