Այս եղանակով ձեռքբերված ապացույցը ակնհայտ ապօրինի է. փաստաբան Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Քիչ առաջ ՄԻՊ աշխատակիցների միջոցով տեղեկացա, որ վստահորդիս հետ հարցաքննություն է սկսվել առանց ինձ, իբրև թե վերջինս հրաժարվել է փաստաբանի օգնությունից։ Այս եղանակով ձեռքբերված ապացույցը ակնհայտ ապօրինի է, սակայն շատ տրամաբանական է հակակոռուպցիոն կոմիտեի սկսած դատավարական տեռորի համատեքստում»։