ՔՊ-ականների ռևերանսները Հովիկ Աղազարյանին
Դիտել նաև
Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը
Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն
Աղազարյանի կուսակցությունը պատրաստվում է Գյումրիի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել
Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «70 հոգանոց ՔՊ խմբակցությունից երեկ առավելագույնը երկու տասնյակ մարդ էր մասնակցում իրենց նախկին կուսակից Հովիկ Աղազարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը։
Թեեւ քաղաքական հրահանգ են ստացել, որ մեկ մարդու պես բոլորը կողմ պետք է քվեարկեն, սակայն նիստը բոյկոտելով, ըստ էության, շատերն իրենց վերաբերմունքը հայտնեցին այդ իրավական ֆարսի ու անամոթ հետապնդման նկատմամբ, որը ձեռնարկել է Փաշինյանը, եւ որը երեկ իրականացվում էր գլխավոր դատախազի ձեռքով։
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասի ելույթներում եւ հարցերում երեկ քողարկված գնահատականներ էին հնչում Աղազարյանի հասցեին՝ նրան բնորոշում էին որպես ուղղախոս, ճշմարտախոս պատգամավոր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում