Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանի Սամուխի շրջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասված է Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:09-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

