Արդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետ
Դիտել նաև
Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ
«Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ
Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր
Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել. հնչել են կրակոցներ
Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։ «Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են, ու արդեն մի քանի օր է»,- «Փաստինֆո»-ին ասել է Արավուս համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն՝ ավելացնելով, որ անկանոն կրակոցներն սկսվում են երեկոյան ժամը 22։00-22։30-ը, տևում են մինչև առավոտյան 06։30-ը։
«Կես ժամը մեկ, ժամը մեկ կրակում են»,- փաստել է Արգամ Հովսեփյանը՝ մտահոգ արձանագրելով, որ ժողովուրդն արդեն, կարծես թե, սովորել է, օրվա հոգսով ապրում են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում