ՔՊ-ն թաղում է իր «հեղափոխական» կարգախոսները․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր Ագային ժողովում երկու ուշագրավ բան տեղի ունեցավ, որը բավական է հիմնավորելու համար իշխանության ձևականությունը։ Սրանք երևի բացի Ղարաբաղը հանձնելուց, մնացած ոչ մի բան չեն անում համոզմունքով, անում են ձևական՝ ինչ-որ բան ցույց տալու համար, ինչ-որ մարդկանց ինադու, ինչ-որ մարդկանց ցավեցնելու համար, տակը չկա օրենք, կան կուսակցական, անձնական շահեր։ Մինչ գլխավոր թեմային անցնելը, նախ երկու զավեշտի մասին։ Ազգային ժողովի անվտանգության աշխատողները քաշքշելով խլեցին լրագրողների ձեռքի պաստառը՝ արգեելով ակցիա անել խորհրդարանում։ Ինչո՞ւ էին լրագրողները ակցիա անում, որովհետև ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդոնը կոպտել էր մեր գործընկերուհուն։ Լրագրողներին վիրավորելը և պատասխանատվություն չկրելը սովորական է ՔՊ-ականների դեպքում, որովհետև չեն պատժվում։ Ավելին՝ թիմի ներսում խրախուսվում են։ Երբ ՔՊ-ի լրատվամիջոցի ներկայացուցչին թթու խոսք են ասում, կալանավորվում են, եթե ՔՊ-ականները ոչ ՔՊ-ական լրագրողներին թթու խոսք ասում ու գործողություններ, քաջալերվում են։ Ասում են՝ լրագրողն իրավունք չունի ակցիա անել ԱԺ-ում։ Այսինքն պետք է լրագրողին վիրավորեն, զրպարտեն ու անցնի-գնա՞։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը ու այլ ՔՊ-ականներ պետք է փողոցից գան բազմեն ԱԺ պատգամավորի աթոռին ու վիրավորեն լրագրողներին, բայց իրենց դեմ ակցիա անել չի կարելի՞։
Այսօրվա մեկ այլ զավեշտի ևս անդրադառնամ։ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան էր եկել, այսօր՝ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հետևից, վաղն էլ կգա հանրապետական Տարոն Մարգարյանի հետևից։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, ըստ մեղադրանքի, ավելի քան 1,5 տարի առաջ առաջարկել են 2-300 հազար դոլար կաշառք, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործի և առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով ոչխար արտահանեն Արաբական Միացյալ էմիրություններ։ Մեկայլ դրվագով էլ ինչ-որ քաղաքացի 2024 թվականի հունվարին, այսինքն՝ 1 տարի երկու ամիս առաջ, ասել է, որ 2021 թվականին 23․000 դոլար և 300․000 դրամ է տվել Հովիկ Աղազարյանին՝ վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար: Դատախազը միջնորդեց, որ պատգամավորները թույլ տան Աղազարյանի նկատամբ քրեկան հետապնդում հարուցվի։ Եկեք ճիշտ հասկանանք․ այս ամենը չէր լինի, եթե Աղազարյանը հլու-հնազանդ ենթարկվեր Փաշինյանին և ՍՄՍ-ով հրաժարականը տված լիներ։ Սա աքիոմատիկ կարող ենք ասել։ Փաշինյանը ոչ թե այս դեպքի հետ կապված էր Աղազարյանի հրաժարականը պահանջել, այլ մեկ այլ միջադեպի արդյունքում, որով ազատեց Քյարամյանին ու այլ պաշտոնյաների․ դա կապ ուներ ոչ թե կոռուպցիայի հետ, այլ միգուցե իշխանական վերադասավորումների հետ, լրիվ այլ պատճառներով։ Հետևաբար, այս գործընթացները կոռուպցիայի հետ կապ չունեն։ Իրենք թիմով կոռուպցիայի հետ «օքեյ» են էնքան ժամանակ, մինչև իրենք ուսապարկի պես ենթարկվում են խմբակի ղեկավարի կապրիզներին և պատկերացումներին․ հենց չեն ենթարկվում, միանգամից պարզվում է, որ կոռուցպիայի կամ ինչ-որ պատժելի բաներ մեջ են։ Ենթադրում եմ, որ բոլորն էլ ինչ-որ բաների մեջ խրված են ու դա բացահայտվում է, երբ խմբակի պարագլխի կապրիզին վայրկենական չեն ենթարկվում։ Սա ֆիքսենք և անցնենք առաջ։
Իմ կարծիքով, Հովիկ Աղազարյանը և ՔՊ-ական մյուս պատգամավորները պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն, որովհետև նրանք մասնակից են մեր հայրենիքի վաճառքին, հանձնմանը։ Դա ավելի մեծ հանցանք է, քան ենթադրալ կամ իրական կաշառքները․ էդ գումարները, ի վերջո, վերականգնելի են։ Իբր թե 2023 թվականից այս մասին իմացել են, բայց ջրի երես են հանում այն բանից հետո, երբ նա մերժում է մանդատը վայր դնելու՝ Փաշինյանի հորդորը։ Եթե հրաժարվեր մանդատի, այս ամենը նրա հետ տեղի կունենա՞ր։ Կարծում եմ՝ ոչ։ Նախկին ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը թիմի բոլոր անդամների վրա ունի սեռական, կոռուպցիոն և այլ կոմպրոմատներ, դրա համար էլ վախենում են և հնազանդվում։ Գուցե դրա՞ համար ԲԴԽ նախագահը, հակակոռուպցիոնի նախագահը, ՆԳ նախարարն ու այլոք ՍՄՍ ստացան թե չէ՝ գնացին, իսկ, օրինակ, Աղազարյանը, Քերոբյանը, Փիլոյանը հրաժարվեցին հրաժարական տալ, ու մեկի տնից ապօրինի Բաքսի հայտնաբերվեց, մեկի մոտ՝ սարքած տենդեր, մեկի մոտ էլ չարտահանված ոչխարներ։ Այն, որ ՔՊ-ական իշխանավորները պետք է պտասխան տան, ի վերջո, միանշանակ է, Փաշինյանի օգնական դատախազը հերթով գնալու է բոլորի հետևից՝ քաղաքական հրահանգներով, ու դատախազի հետևից էլ մի օր գնացող կլինի։ Ի դեպ, Ալեն Սիմոնյանն ասում է՝ ընդդիմութունը ոչ թե Հովիկ Աղազարյանին է պաշտպանում, այլ հերթական անգամ ուզում է ցույց տալ, որ Նիկոլը վատն է։ Ընդդիմությունը չտեսա, որ Հովիկ Աղազարյանին է պաշտպանում, ու ընդհանրապես, ՔՊ-ականներին կարծում եմ, պետք է պաշտպանեն իրենք իրենցից բացի, մեկ էլ փաստաբանները։
Նշեմ, որ Աղազարյանը, խորհրդարանում շարունակում է քվեարկել ՔՊ-ականների պես, մեկ-երկու բացառությամբ, այսինքն՝ թիմի մաս է իրեն համարում։ Իսկ թե ինչպես է քվեարկում ՔՊ-ն, այդ մասին է իմ այսօրվա հիմնական ասելիքը։ Այսօրվա նիստում ՔՊ-ն մեկ կարևոր նախագիծ մերժեց, մյուսը՝ ընդունեց։ Ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ էին միայն ՔՊ-ականները՝ 64 հոգի։ «Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկել էր նախագիծ կենսաթոշակների բարձրացման մասին։ Այս նախագիծն է չանցավ, որովհետև ՔՊ-ն դեմ քվեարկեց։ Այս նախագծերում ՔՊ-ի քվեարկությունը գաղափարական հակասության մեջ է։
Եվրամիություն մտնելու գործընթացի սկսումը բացատրում են այսպես՝ դա Հայաստանը կդարձնի անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր։ Ընդդիմությունը բերել է նախագիծ, որը հենց այդ վերջին կետի մասին է՝ բարեկեցության բարձրացման։ Ու ՔՊ-ն մերժում է։ Այսինքն՝ դեմ է քվեարկում բարեկեցիկ դարձնելու նախագծին, բայց կողմ է քվեարկում, որ գնան ԵՄ ու դառնան բարեկեցիկ։ Եվրամիություն մտնելուհամար լիքը պայմաններ կան, որոնցից են դատական համակարգը, որը խիստ հակասում է Հայաստանի վիճակին, մյուսը մրցակցությունն է, որը էլի չափանիշներից Հայաստանը շատ հեռու է, կանաչ օրակարգը, պետական գնումները և այլն, այդ բոլորով էլ հետ եք։ Հիմա բարեկեցության մասով լավ բան է առաջարկում ընդդիմությունը, մերժում եք։
Ի դեպ, այսօր ուշագրավ բան բացահայտեց նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։ Ասում է՝ մեկ տարի առաջ ՔՊ-ն քննարկել է փակ ռեժիմով ԵՄ-ում թեկնածու կարգավիճակի համար դիմելու հարցը, բայց դա, փաստացի, դրել են մի կողմ ու որոշել են ոչ թե իշխանության դեմքով անել, այլ ՔՊ աջակից այսպես կոչված եվրոպամետ ուժերի ստորագրահավաքի միջոցով, և հիմա խորհրդարանը ընդունեց մի նախագիծ, որը հենց ՔՊ ներսում է ծնվել։ Իսկ թե ինչու են որոշել դա անել Արամ Զավենիչի-Խզմալյանի և մյուսների ձեռքով, այլ խոսելու թեմա է։
Լավ, ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը։ Առաջարկում է հաջորդ տարվանից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Այսինքն ասում են եկեք օրենքով ֆիքսենք, որ դուք պարտավոր եք այս շեմից ցածր թոշակ չտալ։ Մեր երկրում եղել է գնաճ, սպառողական զամբյուղի արժեքը բարձրացել է, սակայն թոշակը չի բարձրացել ո՛չ այս տարի, ո՛չ նախորդ տարի։ Էլ չեմ ասում, որ հեռու է սպառողական զամբյուղից։ Նվզագույն սպառողական զամբյուղը մոտ 76 հազար դրամ է, միջին թոշակը՝ 49 հազար դրամ։ Դա են առաջարկում բարձրացնել։ ՔՊ-ն ասում է մեր ծրագրում գրված է, էլ ինչի՞ օրենքով ֆիքսենք։ Կներեք, բայց ձեր ծրագրում սուտ ու փուչ շատ բան է գրված՝ սկսած Արցախի ինքնորոշումից։ Ինքս ավելի քան 250 խոստում եմ հրապարակել, որ տվել եք ու չեք կատարել։ Ծրագրում գրվածը ոչինչ չի նշանակում։ Իհարկե, հանուն արդարության նշեմ, որ օրենքում գրվածը ևս չի նշանակում, որ կատարելու եք։ Ասում են մենք թոշակները բարձրացրել ենք 22 տոկոսով։ 7 տարում 22 տոկոսով բարձրացրել են։ Պատգամավորը թվեր է բերում, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, միջին թոշակը եղել է 4225 դրամ, նա 10 տարում դարձրել է 22, 500 դրամ, այսինքն աճել է 500 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը 40 հազար դրամից դարձրել է 49 հզար դրամ, այսինքն՝ բարձրացրել է ընդամենը 22 տոկոսով։ Քոչարյանը 10 տարում բարձրացրել է 500 տոկոսով, Նիոլը 7 տարում բարձրացրել է 22 տոկոսով։ Որպեսզի դուք հասնեք երկրորդ նախագահի ցուցանիշներին, պետք է միջին թոշակը դարձնեք առնվազն 110 հազար դրամ։ Այսօր, կրկնում եմ, 49 հազար դրամ է։ Էդ ո՞նց է լինում, որ էն ժամանակ, երբ երկիրը նոր էր զարգանում, ենթակաուցվածքներ էին ստեղծվում, աղետի գոտի էին վերականգնում, ինստիտուտներ ներդնում, հնարավոր է լինում 500 տոոսով բարձրացնել, բայց դուք արած-դրածի վրա եկել իշխում եք ու հնարավոր չէ։ Ինչպես է լինում, որ երկրորդ նախագահը 10 տարում ընդամենը 700 մլն դոլար պարտք է վերցնում, բայց թոշակը բարձրանում է 500 տոկոսով, ՔՊ-ն 7 տարում 7 մլրդ դոլար ավելացնում է պետական պարտքը, բայց թոշակը բարձրացնում է ընդամենը 22 տոկոսով։ Ռոբերտ Քոչարյանը 500 տոկոսով թոշակ է բարձրացրել, բաց ոչ թե պարենային ապրանքները մի քանի անգամ թանկացել են, այլ եղել է չնչին թանկացում։ 10 տարի հոսանքի համար գազի համար, կաթի համար, մսի համար, շաքարարավազի համար ու մյուս բաների համար գրեթե նույն գինն ես վճարել, չնչին փոփոխությամբ։ Ձեր օրոք ապրանքատեսակ կա մի անի անգամ է թանկացել։
Ու գիտե՞ք որն է ցավալին, հարգելի թոշակառու, որ հենց խորհրդարան է մտնում պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին նախագիծ, չի մերժվում։ Դուք ձեր աշխատավարձը բազմապատկում եք, թոշակի վախտ ասում եք՝ փող չկա ու շանտաժ եք անում թոշակառուին՝ որպեսզի թոշակները ևս 22 տոկոսով բարձրացնենք, պետք է ոչ պաշտոնյայի աշխատավարձ տանք, ո՛չ պարգևավճար, ո՛չ վառելիք, ո՛չ դպրոց կառուցենք, ո՛չ ճանապարհ կառուցենք, ո՛չ ուսուցիչների վճարենք: Մաքուր շանտաժ։ Ձեզնից շատ դպրց են կառուցել, ձեզնից շատ փողոց են կառուցել, աշխատավրձ են տվել ու դրան գումարած՝ 500 տոկոսով միջին թոշակ են ավելացրել։ Դուք ամենտարի 1 մլրդ դոլար պարտք եք վերցնում, չգիտենք ինչ է դառնում, աշխատատեղ ստեղծեք, թող բոլորը, այդ թվում թոշակառուները աժանապատիվ աշխատեն-վաստակեն։ Էդ որ հելաք ԱԺ ամբիոնից ինչ-որ թվեր ասացիք ու գնացիք տուն, դրանից տարեցի գումարը չավելացավ, չէ՞։ Սոցապնախարարն ասում է սոցապնախարարության բյուջեն ավելացել է, պետք է բարեկեցությունը բարձրացնենք։ Բայց թոշակը չեն բարձրացնում։ Այսինքն՝ թոշակառուն էն խավի մեջ չէ, որ պետք է բարեկեցիկ ապրի։ Սա իշխանության վերաբերմունքն է ձեր նկատմամբ, սիրելի ժողովուրդ։
Կարճ ասած՝ չկա օր, որ այս կառավարությունն իր որոշումներով, ելույթներով, քալերով հողին չհավասարեցնի ու անգամ չթաղի իրենց արած հեղափոխությունը, իրենց ասած հեղափոխական արժեքները։ Ես չեմ հիշում մի որոշում, որ կայացվել է հօգուտ ՀՀ էն քաղաքացու, որը ընտրել է սրանց «երջանիկ անհատ», «հոգատար հանրություն», «հզոր պետություն», «ապագա կա» և այլ կարգախոսներին, ու նրա օգտին կայացվել է որոշում։ Լավ, ո՞րն է սրանց հույսը, ՔՊ-ի հույսը ո՞րն է, ի վերջո դեմը ընտրություններ կան, էլի բռնություննե՞րն են, շանտաժնե՞րն են, բեսպրեդե՞լն է։ Երևի, որովհետև զուտ եթե հանրային վստահությամբ ենք նայում, չակ շերտ, որի դեմ աշխատած չլինեք, չկա խումբ, որ ձեր դեմ հանած չլինեք։
Ի դեպ, հերթական ադրբեջանաթուրքական երազանքը հնչեց այսօր Հայաստանի խորհրդարանում, ՀՀ վարչապետի պաշտոնը զաղեցնող անձի կողմից, որն ունի հայկական ազգանուն։ Սրան, սակայն, կանդրադառնամ հաջորդիվ»։