Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Արցախյան շարժումը դուք չես սկսել, որ դուք էլ դադարեցնեք»,- ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է հակամարտության կողմ՝ դեռևս 1992-ի մարտին, նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 2022-ին Պրահայում ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ ընկրկելով Ադրբեջանի պահանջի առջև։ Եվ ի՞նչ ստացանք, Ադրբեջանը որևէ բան զիջե՞ց:
Չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով՝ «ֆաշիստ»՝ արտահանձնելով Ադրբեջանին, թեկուզ ինձ՝ կոչելով ռևանշիստ, միևնույն է, դրանից խաղաղությունը չի մոտենում»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: