ՀՀ-ն շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող չափանիշներից․ Մինասյան
Մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է: Այս մասին խորհրդարանում Եվրոպական Միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«ՀՀ-ն ներկայումս շատ հեռու է Եվրոպական Միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից: Այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց CEPA համաձայնագրի շրջանակներում, և այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անել և այն էլ բերել այսպիսի մի, ըստ էության, հայտարարություն, բայց ոչ օրենք և պարտադրել Հայաստանի պառլամենտին նման օրենքի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։