Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Վարչապետը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։
Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Պայմանավորվել են շարունակել ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։