Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Պատասխան տալու ժամանակը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամենքս ունենք գործունեության մեր ոլորտը և մեր պատասխանատվության աստիճանը։ Զինվորի գործը, օրինակ, ո՞րն է․ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրաետությանը և հանուն հայրենիքի չխնայել կյանքը․ զինվորի անձնվիրաբար ծառայությւոնը սկսում է զորամասում կարգուկանոնից։ Երբ զինվորը կանգնում է վաշտի օրապահ, իր պարտականությունը ո՞րն է՝ զենքի պահարանների, զինամթերքի, վաշտի գույքի, անձնակզմի անձնական իրերի հսկողությունը։ Եթե պարտականությունը չկատարեց, օրինակ՝ քնեց, ստանում է պատիժ․ պատիժը նրա համար է, որ էլ չսխալվի։ Կրկնվե՞ց, ավելի խիստ պատիժ է տրվում։ Սպային ավելի մեծ դիրք է, հետևաբար՝ պատասխանատվության մեծ դաշտ։ Նրանցից ավելի է գեներալի, գենշտաբի պետի, պաշտպանության նախարարի պատասխանատվությունը․ պաշտոնից պաշտոն պարտականությունները փոխվում են ու մեծանում։ Բայց բոլորի աշխատանքը փոխկապակցված է։ Որպեսզի օրապահը պարտականությունը նորմալ կատարի, նախ նախարարի պարտավորությունն է նրան ծառայության համար պայմաններ ապահովել։ Պետք է ոչ զորանոցը լինի հոլիկի նմանությամբ, ոչ էլ սահմանային քնի «Պազիկ»-ի կմախքի մեջ։ Այո, զինվորը երդվում է կյանքը չխնայել հայրենիքի համար, բայց երբ զինվորը գնաց պատերազմ, պետք է գերագույն հրամանատարությունը նրա զոհվելու հավանականությունը որքան հնարավոր է՝ փոքրացնի, առաջին հերթին՝ պաշտպանի օդը, որ 44-օրյա պատերազմի նման զոհերի 95 տոկոսը անօդաչուների հարվածներից չլինեն։ Ու եթե զինվորը իր թերացման համար պատժվում է, պետք է թերացման համար պատժվի նաև հրամանատարը, հրամանատարի հրամանատարը, գենշտաբի պետ, նախարարն ու նրանց հրամանատարը ևս՝ ամեն մեկը իր սխալի համար։ Չես կարող ասել զինվորը մեղավոր է, որ, օրինակ, վառարանը վառել է բենզինով, բայց նախարարը մեղավոր չէ, որ զինվորն ապրում է խրճիթում ու վառարանով է տաքանում։ Դավիթ Մանուկյանը, որպես գեներալ, հայրենիքին ծառայելու իր պարտականությունը կատարել է։ Դավիթ Մանուկյանը որ հիմա գերի է Ադրբեջանում, գերագույն հրամանատարի գործը նրան հետ բերեն է։ Երբ ասում ես՝ մենք չենք խառնվում, որ չվնասենք, ուրեմն դրանով ասում ես, որ քո պարտականությունը չես կատարում։

Կրկնում եմ՝ ամեն տեղ ու ամեն մեկն ունեն պատասխանատվության իրենց դաշտը, իսկ ամբողջական իշխանություն ունեցողները կրում են նաև ամբողջական պատասխնատվություն։ Բժիշկը երբ մտնում է վիրահատարան ու կյանքի հետ գործ ունի, բազմապատիկ զգուշանում է․ եթե սխալ վիրահատեց, կեսից քնեց, հիվանդը մահացավ կամ հաշմանդամություն ձեռք բերեց, բժշկական սխալը ճակատագրական է դառնում։ Եթե մի բժշկի մոտ ձախողումները շատ են և ունի բարոյականություն, ասում է՝ չեմ կարող էլ վիրահատարան մտնել, հանում է բժշկական խալաթը ու էլ րչի մտնում այդ սենյակ։ Ոչ էլ հիվանդանոց, գործնականից անցնում է տեսական ոլորտ։ Դա պատասխանատվություն կրել է։ Չի կարող արդարանալ-ասել՝ ես չեմ սխալվել, պարզապես վատ էի քնել, հյուր էի գնացել, ուշ եմ տուն եկել։ Հիվանդին արդարացումներ պետք չեն։ Բայց առողջապահության նախարարն ունի շատ ավելի մեծ պատասխանատվություն, պատասխանատու է հազարավոր բժիշկների համար։ Առողջապահության նախարարը նաև պատասխանատու է, որ իմ ու ձեր հաշվին 6 մլն դոլարով կառուցված հիվանդանոցը աշխատի, պատասխանատու է, որ իր խոստացած բժշկական ապահովագրությունը աշխատի, պատասխանատու է, որ փետրվար ամսին պետպատվերը չվերջանա և այլ լիքը բաների համար է պատասխանատու։ Չի կարող էս սաղ պրավալ տալ ու ասել՝ «ես լավ նախարար եմ, դրա համար էլ մնում եմ գործիս»։ Ոչ, դու ուղղակի ՔՊ-ական ես։

Հասարակական տրանսպորտի վարորդը, որ 50 հոգու տեղավորում է մեծ ավտոբուսի մեջ, պարտավորությւոն ունի ուղևորին տեղ հասցնել անվնաս՝ յուրաքանչյուր կանգառում կանգնելով։ Եթե ավտոբուսը վթարում է, շուռ է տալիս ու անընդհատ, նրան զրկում են վարորդական իրավունքից, դատում են։ Բայց ավելի մեծ պարտավորություն, պատասխանատվություն ունի էդ ավտոբուսի վարորդին վարձակալած քաղաքապետը։

Փոքր ու միջին բիզնեսմենն ունի պարտավորություն բարեխիղճ աշխատելու, հարկերը ժամանակին վճարելու և այլն, պետությունը պարտավորություն ունի այնպես անելու, որ բիզնեսի կարողություն ունեցողը բիզնես հիմնի, փոքր բիզնեսը զարգանա, դառնա միջին, միջինը մեծ, մեծը՝ հզոր։ Երբ ՓՄՁ ներկայացուցիչները համատարած բողոքում են, որ տեսուչները առիթ են ման գալիս, գլխներին սարքում են ու տուգանում, ուրեմն ՊԵԿ-ն իր պարտասխանատվության գոտին մոռացել է։ Իշխանությունն իրավունք չունի անընդհատ հարկերով ՓՄՁ-ն տանել վերացման։

Փաստաբանի պարտականությունն է իր վստահորդի շահերի պատշաճ պաշտպանությունը։ Բայց երբ կառավարությունը հարկ ու տուրքեր է ավելացնում, վստահորդին զրկում է փաստաբան ունենալու հնարավորությունից։ Խախտվում է սահմանադրությունը, որը յուրաքանչյուրի պաշտպանության իրավունք է նախատեսել։ Եթե կառավարությունը բոլորին քերչելով հարկեր է հավաքում, լցնում բյուջե, սուրբ պարտականություն ունի այդ հավաքած գումարները չվատնել համերգ-շոուների, թանկ գնումների, շրջագայությունների և այլնի վրա։ Մարդիկ Լուսին ավելի էժան են թռչում, քան Փաշինյանի պաշտոնյան հարկատուների փողերով՝ Ամերիկա։

Երբ ասում ենք, որ բոլորը կրում են պատասխանատվություն, նշանակում է թերացման համար պատժի անխուսափելիություն։ Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ղեկավարությամբ հավաքականը պարտությունը ծածկում է մեկ այլ պարտությամբ, պետք է կրի այդ պատասխանատվությունը ու հեռանա, ոչ թե ասի՝ մենք քննարկեցինք, հասկացանք, հունիսին նորից կփորձենք։ Պարոն Մելիքբեկյան, մեր հավաքականի վրա հերիք է փորձեր անեք, գնացեք մի խուլ տեղ ակումբ հիմնեք ու հա փորձեք։ Հավաքականում 7 տարի փորձել եք ու չի ստացվել, էլ մի փորձեք։

Երեկ խոսում էի այն մասին, որ ՔՊ-ական իշխանության մեջ ամեն մեկը իր տեղում մի Մելիքբեկյան է։ Արտգործնախարարը հաշվետվություն է կարդում ու միակ շոշափելի բանը, որ ինքը արել է 3,5 տարի նախարար աշխատելով, 2 հատ դեսպանատան գերթանկարժեք շենքերի եռքբերումն է, հարկատուներիս հաշվին, Լոնդոնում ու Փարիզում ու իր համար առանձնատան գնումը՝ Կոտայքի մարզում։ Բացել են դեսպանատներ այնպիսի երկրների հետ, դիվանագիտական կապեր են հաստատել այնպիսի երկրների հետ, որոնց հետ մենք հետաքրքրություն չենք ունեցել 5-հազարամյան պատմության և ոչ մի փուլում։ Արտգործնախարարի հիմնական գործը այս ընթացքում եղել է Արցախի հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությւոնները, ձախողել է հիմնահատակ։ Իսկ ո՞ւր է պատասխանատվությունը։

Էս բոլորը իրար կապված են, զինվորը, ՓՄՁ ն, լրագրողը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, բոլորի աշխատանքը մեկը մյուսի վրա ազդում է։ Ու եթե որրևէ մեկը թերանում է, դա ինչ-որ պահից բոլորը սկսում են զգալ իրենց մաշկի վրա։ Եթե զինվորը լավ է ծառայում, հրամանատարը՝ ոչ, զինվորը շանս չունի։ Մեզ մոտ միայն ցածր հատվածում են լավ աշխատում, ներքևներում, իսկ վերևներում վայելում են։ Միայն վայելք։ Մենք տեսնում ենք, որ բոլոր էն արատավոր բարքերը, որոնց դեմ սրանք բողոքել են, հիմա բազմապատիկն են անում։ Ստացվում է՝ նրանք բողոքում էին ոչ թե բարքերի դեմ, թալանի դեմ, կոռուպցիայի դեմ, այլ՝ թալան անելու, կռուպցիա անելու հնարավորություն ստանալու համար։

Էս երկրում ամենաբարձր պաշտոնը, ամենամեծ հնարավորությունները և հետևապես՝ ամենամեծ պատասխանատվությունը կրում է երկրի վարչապետը։ Այդ մարդը բացի էն, որ իր տված որևէ խոստում չի կատարել, պատճառ է հանդիսացել պատերզմի, հայրենիքի կորստի, 5 հազար զոհի։ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան, բոլորին է տեսանելի, հասկանալի, ընկալելի, որ թերացել է, մեղմ եմ ասում։ Բայց պատասխանատվությունը զգալ ու կրեը չկա։ Իսկ էդ ինչո՞ւ է, որ սպան կրում է պատասխանատվություն իր թերացման համար, բայց վարչապետը չի կրում։ Ինչո՞ւ։ Նրան ազատողը չկա՞, պատժողը չկա՞։ Օրենքով՝ կա, բայց մեզ մոտ այնպես է ստացվել, որ պատժողները ենթարկվում են նրան։ Աբսուրդ է, բայց էդպես է, հակասահմանադրական է, բայց էդպես է։ Ոչ մի համակարգ չի աշխատում․ եթե աշխատեր, բոլորը իրենց արածի համար կկրեին պատասխանատվություն։

Կարճ ասած՝ քանի դեռ վերևներում բոլորը թերանում են ու ամեն ինչ բարդում ներքևի վրա, կուտակվում է դժգոհություն, որը ի վերջո պայթելու է։ Քաղաքացին էսօր լքված է պետությունից։ Գիտի, որ եթե դարձավ թոշակառու, իշխանությունը պահող չէ, աղքատացավ՝ իշխանությունը չի օգնի ոտքի կանգնել, բիզնես դրեց, իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սննկանա, գերի ընկավ, իր հետևից գնացող չի լինի։ Կառավարությունը, ինչպես տըեսնում ենք, ոչ իր պարտականությունները կատարում է, ոչ էլ ընկալումէ  լիարժեք պատասխանատվության չափը։ Պետության հոգսը քաղաքացու վրա է, վայելքները՝ իշխանության։ Իրենց համար իշխանությունը երկրից կարևոր է, պետությունից կարևոր է, անկախությունից կարևոր է։ Իրենց համար ավելի լավ է երկիրը թրքացվի, բայց իրենք մնան պաշտոնի։

Բայց, կրկնում եմ, ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Իսկ ձախողումները, այն էլ՝ ողբերգական, մոռացվել չեն կարող»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>