Ոնց հասկանում եմ՝ քպ մտնելը ազդում է մարդկանց ոչ միայն հանրային բարոյականության, այլև պարզ տրամաբանության վրա. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատում է. «քպ-ի Սարիկը անշնորհք ձևով քննադատել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «ոչ-Գյումրեցի» Գառնիկ Դանիելյանին՝ Գյումրի մեկնելու ու քպ-ի հակաքարոզ անելու համար։ Պատկերացնու՞մ եք ցինիզմը։ Ինչքան բարձրաստիճան, ցածրաստիճան ու մանր-մունր քպ-ական կա՝ մեծ մասը՝ «ոչ-Գյումրեցի», լինելով պետական պաշտոնյա, պարտադիր այցելում են Գյումրի ու «Սարի Սմբուլը» երգում՝ դա կարելի է, իսկ Գառնիկին՝ չի կարելի։ Այ քեզ բան։
Ես չեմ զարմանա, որ նույն լոգիկայի վրա հիմնվելով՝ շուտով արմեն մելիքբեկյանը քննադատի Ռեալի մարզիչին՝ Կարլո Անչելոտիին, օրեր առաջ Ատլետիկոյի դեմ խաղում գոլ ընդունելու համար։
ՀԳ. Ոնց հասկանում եմ՝ քպ մտնելը ազդում է մարդկանց ոչ միայն հանրային բարոյականության, այլև պարզ տրամաբանության վրա»։