Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հայաստանյան «ակտիվիստական» 5-րդ շարասյունը

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։

Վերջին շրջանում Ադրբեջանն «աղմկում» էր «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար Հայաստանի դեմ Հաագային ներկայացրած հերթական դատական հայցի մասին։ Բաքվում ընթացող շինծու դատավարությունից էլ ակնհայտ երևում է, որ Իլհամ Ալիևը նաև դրա միջոցով է փորձում Հայաստանին «մեղադրվող կողմ դարձնել»՝ միջազգային հանրության աչքերում ՀՀ-ին որպես ագրեսոր ներկայացնելու, նաև իր միջպետական դատական հայցերի ապացուցողական բազան «ամրապնդելու» համար։

Այդ հիբրիդային պատերազմի մեջ Ադրբեջանը խիստ պահանջ ունի նաև Հայաստանի ներսում ունենալ անուղղակի «աջակիցներ»՝ իր նախանշած թիրախներին հասնելու համար։ Ցավալի է փաստել, բայց այդ գործում Բաքուն բավականին «հաջողել» է վերջին տարիներին։

Հիշենք այդ հաջողումներից մի քանիսը․

1) Baku.TV-ն YouTube-յան ալիքով 2023թ օգոստոսի 16-ին տեսանյութ էր հրապարակել՝ Հայաստանի հանքարդյունաբերության վնասների և հայաստանյան բնապահպանների պայքարի արդարացիության մասին, որում տեղ էր գտել նաև «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունն այդ հարցերի վերաբերյալ։

2) 2023թ սեպտեմբերի 15-ին 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ ՎԶԵԲ-ին նամակ էին ուղղել՝ կոչ անելով վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28թթ ներդրումային ռազմավարությունը։ Այդ 9 երկրների թվում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի բնապահպանական ՀԿ-ները։ ՎԶԵԲ-ին ուղղված կոչն ակնհայտ թիրախավորում էր նաև մեր երկրի հանքարդյունաբերությունը։ Այդ նամակին միացել էին «ԷկոԼուր» ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Վերոնշյալ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև հայկական ԶԼՄ-ներում վերջին շրջանում տեղ գտած մտահոգությունները չեխական «Առնիկա» ՀԿ-ի գործունեության վերաբերյալ։

Եվ այդ ամենին ի պատասխան՝ օրեր առաջ այդ չեխական կազմակերպության տեղական գործընկերը հանդես է եկել մի «սատարող» հոդվածով։ Երբ կարդում ես վերնագիրը, թվում է, թե Սյունիք է եկել մի «փրկիչ» կազմակերպություն, որ եկել է Սյունիքը փրկելու մարդակեր հանքարդյունաբերողների ձեռքից։

Չեխական այս ՀԿ-ն տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի, անգամ մարդկանց մազերից է փորձանմուշներ վերցրել մի շարք մարզերում, և պարզ չի, թե որտեղ են դրանք ի վերջո հայտնվում: Այսինքն՝ պարզ է, դրանց հետո հղում է անում Ադրբեջանը՝ մեղադրելով Հայաստանին «տարածաշրջանային էկոցիդի» մեջ։ Որքանով են նրանց «վերլուծած» տվյալներն իրական, որքանով են վստահելի, հայ հասարակությունը չգիտի։ Բայց Ադրբեջանը դրանք օգտագործում է, իսկ հայաստանյան բնապահպանները կոչ են անում անվերապահ վստահել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությանը։ Ի դեպ, հատկանշական է, որ Ադրբեջանում «Առնիկան» ոչ մի ուսումնասիրություն չի անցկացնում։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի դեմ ներկայացնելու ոչ մի «վերլուծություն» չկա, իսկ Հայաստանի դեմ «ապացույցները» շռայլորեն շաղ է տալիս համացանցում Հայաստան հետևողականորեն գործուղվող չեխական «Առնիկան»՝ հայաստանյան բնապահպանների օգնությամբ։

Հայկական «բնապահպանական» հասարակական կազմակերպությունների վերջին տարիների գործունեությունը փաստացի նպաստել է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային գրոհների առաջմղմանը։ Սա փաստ է։ Դա արվել է կամա թե ակամա, մեծ հաշվով էական չէ։ Քանի որ այս կազմակերպությունները հիմա կատարում են 5-րդ շարասյան դեր։ Եվ գնալով ավելի դժվար է դառնում հավատալ, որ դա արվում է ակամա։ Քանի որ որքան ակնհայտ են Ադրբեջանի բնապահպանական գրոհները, այնքան ոչ պակաս ակտիվ են հայաստանյան բնապահպանական որոշ կազմակերպություններ։ Ինչ է, իսկապե՞ս չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ի վերջո, նույնիսկ բնապահպանական թեմաներից կարելի է խոսել՝ առանց սեփական երկիրը թշնամու թիրախ դարձնելու։

Աղբյուրը՝ 168.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>