Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

Սոցհարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին. Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։

« «Ես էլ աքացի տվի նրան՝ առյուծին։ Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա…»։ Այս է քպ-ական մունետիկների խոսքի իմաստն ու շեշտը Վարդան Ղուկասյանի հասցեին։

Նախընտրական բոլոր սոց-հարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին։ Ըստ այդմ՝ պարտության դառնահամ կանխազգացումը՝ գարնանային սրացումների ֆոնին, տվյալ խմբակին դրդում է ամենաստոր և անբարոյավետ քայլերի։ Չունենալով որևէ արժանիք գյումրեցուն նախընտրելի թվալու համար՝ վերջիններս, ինչպես և սովոր են, որոշել են զրպարտելով ու անվանարկելով Վարդան Ղուկասյանին՝ ի թիվս մնացյալ ընդդիմադիրների, փորձել ներկայանալ իբրև «միակ և եզակի փրկիչ գազանների ձեռքից»։

Մասնավորապես, մեր գրասենյակը հոգնել է պատասխանել իմքայլական պոռոտ, տգետ ու չար ճառասողների՝ հանձինս պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և այլ անդեմ «խոսնակների» իրենք իրենց տված հարցազրույցների հիմարություններին։ Վերոհիշյալ քաղաքական գործիքները՝ հպարտ կանգնած Վարդան Ղուկասյանի բացառիկ ջանքերով կառուցված քարե գորգի վրա և քաղաքապետարանի շենքի համայնապատկերին, բութ տապար հիշեցնող դեմքերով, փորձում են Վարդան Ղուկասյանին կապել մե՜րթ Ռոբերտ Քոչարյանի, մե՜րթ հանցավոր կյանքի, մե՜րթ էլ թալանի հետ։ Սա էլ դեռ քիչ է, տարագիր բլոգեր Դոգի բացը իրենց գռեհկությամբ լրացնելու շտապող այս մարդիկ, տեսախցիկների առջև նստում-ելնում «Վարդանիկ» դիմելաձևն են օգտագործում, այն պարագայում, երբ եթե Վարդան Ղուկասյանին պատահաբար հանդիպեն փողոցում, Ղուկասյանի պատկառազդու կեցվածքից, սեփական անուններն իսկ կմոռանան։

Այս բանակռվողներին ցավագինորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն և արդարախոհություն, ինչպես մեծն Նժդեհն է նկատել դեռ ժամանակի հայ խոսքում։ Վարդան Ղուկասյանին վատաբանելու մեջ այս իշխանական ճառասողները անխնա են, որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ։

Քանզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ողջ քպ-ական ռեսուրսը՝ այդ թվում և պետական մի քանի ինստիտուտներ, լծվել են պայքարելու ընդդեմ մեկ մարդու, դաշտում կան բազմապիսի դեմքեր և բազմապիսի կեղծ թեզեր՝ գործի դրված ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ քաղաքում։ Այդ պատճատով մեր գրասենյակը չի կարող ամենօրյա ռեժիմով հերքել կամ բացահայտել այդ կեղծիքները։ Մեր ապահով հենարանն այն է, որ գյումրեցին ճանաչում է Վարդան Ղուկասյանին, և հաղորդակցվում է նրա հետ ամեն օր՝ քաղաքում թողած նրա անջնջելի գործերի և բարեգործությունների միջոցով։ Իսկ ազատորեն սրբություն, հայրենիք և սկզբունք ժխտող տարրերի տարհամոզումներին գյումրեցին կվերաբերվի այնպես, ինչպես «խաբեբայի խոստումին»»,- ասվում է հայտարարությունում։
Աղբյուր՝ Aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>