Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ)
Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչները:
Նրանց խոսքով՝ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել, բայց խոստումը չի կատարել:
Տեղում են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։