Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։

Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։

  • Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։
  • 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:
  • 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։
  • 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։
  • 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։
  • 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։
  • 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։
  • 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։ Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:
  • 2022 թ. Պրահայում բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ. կմ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։
  • 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։
  • 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։
  • 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։
  • Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում ։
  • Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց՝ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։
  • Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։
  • Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։
  • Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։
  • Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին,քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:

Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակությանի ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապահրով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձեր այլևս սպառված են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>