Մխիթարյանն ու Օզիլը լավ խաղացողներ են ու միշտ կարող են միմյանց հետ խաղալ. Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, թե նա ինչպես է մեկ թիմում միասին տեսնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, և Մեսութ Օզիլին:
«Նրանք լավ խաղացողներ են: Նրանք միշտ կարող են իրար հետ խաղալ: Ինչ վերաբերում է Լյակազետին և Օբամեյանգին, ապա մենք ժամանակ չունենք այդ մասին մտածելու: Մենք դեռևս ակտիվ ենք տրանսֆերային շուկայում: Մենք նախկինի պես փորձում ենք գրավել խաղացողներին»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:
Աղբյուրը՝ Sportal.am