Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան
10
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Ուժեղ Հայաստան»-ը որոշել է պաշտպանել կուսակիցներին՝ իշխանական հնարավոր նոր ճնշումներից ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նրանց հրամայել է, թե ինչ անոեն Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Գորիսում գայլն ամբողջությամբ վնասել է տարեց տղամարդու դեմքը. Նրան կրկին կվիրահատեն Վատություններ ու ընդդիմադիրների հանդեպ թշնամություն անելուց հետո, նա գնում է արձակուրդ վայելելու

Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ: Գյումրին բնակչության քանակով Հայաստանի 2-րդ քաղաքն է, ըստ ԿԸՀ-ի տվյալի՝ ընտրողների թիվը 112 160-ն է։ Մարտի 15-ից մեկնարկած քարոզարշավը ակտիվ ընթանում է, 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք պայքարում է Գյումրիում իշխանությունը վերցնելու համար:

Այդ ուժերից մեկը «Մայր Հայաստան» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը: «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով ընտրություններին մասնակցող այս ուժը համայնքի զարգացման համար առաջարկում է Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:

«Գյումրին այսօր աղետի գոտի է, սա պայմանավորված է ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլև ծանր սոցիալական պայմաններով։ Սրանից դուրս գալու համար մենք առաջարկում ենք երկարաժամկետ զարգացման ծրագիր՝ Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և նրան տալ ազատ քաղաքի կարգավիճակ: Ազատ տնտեսական գոտին ներառում է Մարմարաշեն տանող խճուղու երկու կողմերը, մոտ 300 հա: Այդ տարածքին տալով ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, միանշանակ, մենք կարողանալու ենք ներգրավել ներդրողների, ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից, օրինակ՝ Ռուսաստանից գործընկերներ ունեմ, որոնք հետաքրքրված են նման ծրագրով։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանը պատժամիջոցների մեջ է, և սա իրենց շահավետ է լինելու։ Բացի այս, Գյումրիում է ռուսական ռազմաբազան, ինչը նշանակում է, որ իրենք հետաքրքրված են այստեղ ավելի ուժեղ քաղաք տեսնելու համար, որպեսզի կայուն լինի իրենց կապը Գյումրու հետ։ Մենք կապի մեջ ենք նաև Չինաստանի բիզնես դասի հետ, հույս ունենք, որ կարողանալու ենք ստանալ արդյունք, որը գոհացնելու է գյումրեցիներին։ Իսկ Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալը նշանակում է, որ բացառապես Գյումրիում գործունեություն ծավալող ազատ ձեռներեցները և նրանց մոտ աշխատողները, որոնք կրկին բացառապես հաշվառված են Գյումրիում, 50%-ով կազատվեն հարկերից, ինչը կնպաստի ապրանքների էժանացմանը, աշխատույժի բարձրացմանը, ներդրումների ավելացմանը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

Նա համոզված է, որ ավագանու արտահերթ ընտրություններում հաղթողը լինելու է հենց իր գլխավորած ուժը, որն էլ ստանձնելու է Գյումրու կառավարումը:

«Առաջին տեղը մենք ենք վերցնելու, որովհետև մեզ մոտ է փորձը, գործարար դաշտը, իսկ դրա առավելությունն այն է, որ գործարարները շատ լավ գիտեն ինչպես տնտեսել և դրա հետ մեկտեղ զարգացնել: Մեր թիմում նման մարդիկ մեծամասնություն են կազմում»,- նշեց Կարեն Սիմոնյանը:

«Մայր Հայաստան» դաշինքը բացառում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և իշխանամերձ «Եվրադաշինքի» հետ գործակցությունը։

«Իշխանական ուժի հետ մենք ընդհանուր բան չունենք, իրենց կցված «Եվրադաշինքի» հետ էլ։ Իրենք մեզ համար առանձին ուժ չեն, դա փաստում է նաև այն, որ այդ դաշինքին մաս կազմող կուսակցությունը Երևանի ավագանիում կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Իսկ Գյումրու ընտրություններից առաջ «Եվրադաշինք»-ից շատ վտանգավոր հայտարարություն են արել, ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը: Դա անհեռանկարային և վտանգավոր թեզ է, Գյումրիում մեծամասնությունն դեմ է այդ թեզին։ Գյումրիում հարցադրումներ կան, թե ինչ են ուզում այդ ռազմաբազայից, եթե այդ բազան չլինի, ով է գնալու այդ սահմանը պահի»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Գյումրու ավագանու մանդատների թիվը 33-ն է, սա նշանակում է, որ համայնքի միանձնյա կառավարումը ստանձնելու համար քաղաքական ուժը պետք է հավաքի ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում ավագանու կազմում ունենա առնվազն 17 մանդատ։

Կարեն Սիմոնյանը հավելեց, որ «Մայր Հայաստանը» հարկ եղած դեպքում կօգնի, կաշխատի այն ուժերի հետ, որոնք կողմ են իրենց գաղափարներին, ծրագրերին։

«Պատրաստ ենք նման համագործակցության, մենք չենք գնում պաշտոնների համար կռիվ անելու։ Եթե կլինի ուժ, որին կպակասի 1 ձայն, ապա մյուս ուժերը պետք է աջակցեն նրան քաղաքի կառավարումը ստանձնելու համար և չվիժեցնեն համախմբումը, պաշտոնի համար տարաձայնություններն անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր ուժ հայտարարել է, որ իր նպատակն է գործող իշխանությանը զրկել Գյումրու կառավարումից։ Երբ Գյումրիում գործող իշխանությունը սատարում չունենա, պարտություն կրի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին, որովհետև չափիչ ուժը միշտ եղել է Գյումրիում, և՛ ընտրվելու, և՛ չընտրվելու առումով»,-ասաց  Սիմոնյանը։

Գյումրու համայնքապետի թեկնածուն խոսեց նաև իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, չարաշահման դեպքերի մասին։

«Ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ Գյումրիում դեռ շիբին փռելով, կանալիզացիայի տրուբա գցելով են ընտրարշավ կազմակերպում։ Սա վարչական ռեսուրսի չարաշահում է»,- հավելեց Կարեն Սիմոնյանը։

Աղբյուր՝ Alphanews.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>