Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան
«Մեր նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս, որը նվիրված էր Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և Գյումրիին «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագծի քննարկմանը։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ և ՌԴ պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիյա» ֆրակցիայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, Գյումրիում ՌԴ հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի ինտեգրման պրոցեսների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Անդրեյ Պետրոսյանը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հայաստանյան փորձագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ»։
«Մայր Հայաստան» շարժման Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի էջից
«Մայր Հայաստան» շարժման Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի էջից