Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին
«Հրապարակը» գրում է. « Ինչպես հայտնի է, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն։
Նիկոլ Փաշինյանը խաղից հետո Վրաստանի վարչապետի հետ մտել է Վրաստանի հավաքականի հանդերձարան ու ողջունել նրանց»: