6 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություններ է տարածում
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ թշնամական կողմն արդեն 6-րդ օրն անընդմեջ ապատեղեկատվություններ տարածում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարությունը և Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում են Ադրբեջանի հնարավոր ագրեսիային դիմակայելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ «խաղաղության պայմանագրից»: